Ավետարան ըստ Հովհաննէսի

1

Կեանքին բանը

1Սկիզբէն էր Բանը, ու Բանը Աստուծոյ քով էր, և Բանը էր: 2Անիկա սկիզբէն Աստուծոյ քով էր: 3Ամէն բան անով եղաւ, և առանց անոր բան մը չեղաւ՝ ինչ որ եղաւ: 4Կեանքը անով էր, ու կեանքը մարդոց լոյսն էր. 5Եւ լոյսը խաւարի մէջ կը լուսաւորէր, ու խաւարը զանիկա չճանչցաւ: 6Աստուծմէ ղրկուած մարդ մը կար, որուն անունը Յովհաննէս էր: 7Ասիկա վկայութեան եկաւ որպէս զի Լոյսին համար վկայէ, որպէս զի ամէնը անոր միջոցով հաւատան: 8Ինք չէր այն Լոյսը, հապա եկաւ որպէս զի Լոյսին համար վկայութիւն տայ: 9Ճշմարիտ Լոյսը ան էր, որ եկող բոլոր մարդիկը կը լուսաւորէ: 10Ինք աշխարհի մէջ էր, և աշխարհ անով եղաւ, ու աշխարհ զանիկա չճանացաւ: 11Իրեններուն եկաւ, և իրենները զինք չընդունեցին: 12Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու, որոնք կը հաւատան իր անուանը. 13Որոնք ոչ արիւնէ և ոչ մարմինի կամքէ, ոչ ալ մարդու կամքէ, հապա Աստուծմէ ծնան: 14Եւ Բանը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (և անոր փառքը տեսանք՝ Հօրմէն միածնի փառքին պէս,) շնորհքով ու ճշմարտութիւնով լեցուն: 15Յովհաննէս վկայեց անոր համար և աղաղակեց՝ ըսելով, Ասիկա է, որուն համար կը զրուցէի, Ան որ իմ ետեւէս կուգայ, ինծմէ առաջ եղաւ, վասն զի ինծմէ առաջ էր: 16Եւ անոր լեցունութենէն մենք ամէնս շնորհք առինք շնորհքի տեղ: 17Վասն զի օրէնքը Մովսէսի ձեռքով տրուեցաւ, բայց շնորհքը ու ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռքով եղան: 18Մէկը երբեք զԱստուած տեսած չէ, բայց Որդին որ Հօրը ծոցն է, անիկա պատմեց:

Յովհաննէս մկրտչին վկայութիւնը

19Ու Յովհաննէսի վկայութիւնը այս է, երբ Հրեաները Երուսաղէմէ քահանաներ ու ղրկեցին որպէս զի հարցնեն անոր թէ Դուն ո՞վ ես: 20Եւ անիկա խոստովանեցաւ ու չուրացաւ. խոստովանեցաւ թէ Ես Քրիստոսը չեմ: 21Ու հարցուցին անոր, Հապա ի՞նչ. Եղիա՞ն ես. և ըսաւ, Չեմ. Այն ՞ն ես. պատասխան տուաւ թէ Ոչ: 22Այն ատեն ըսին անոր, Դուն ո՞վ ես. ըսէ մեզի, որպէս զի պատասխան տանինք մեզ ղրկողներուն. դուն ի՞նչ կ’ըսես քեզի համար: 23Ըսաւ, Ես անոր ձայնն եմ, որ անապատին մէջ կը կանչէ, Շիտկեցէք Տէրոջը ճամբան, ինչպէս Եսայի մարգարէն ըսաւ: 24Եւ այն ղրկուածները փարիսեցիներէն էին. 25Ու հարցուցին իրեն՝ ըսելով, Հապա ինչո՞ւ մկրտութիւն կ’ընես, եթէ դուն Քրիստոսը չես, ու ոչ Եղիան, և ոչ մարգարէն: 26Պատասխան տուաւ անոնց Յովհաննէս ու ըսաւ, Ես ջրով կը մկրտեմ, բայց ձեր մէջ մէկը կայ զօր դուք չէք ճանչնար. 27Անիկա է իմ ետևէս եկողը որ ինծմէ առաջ եղաւ, որուն կօշիկին կապը քակելու ես արժանի չեմ: 28Այս բաները Բեթաբարայի մէջ եղան Յորդանանու անդիի կողմը, ուր Յովհաննէս կը կենար ու կը մկրտէր:

Աստուծոյ գառը

29Հետևեալ օրը Յովհաննէս տեսաւ Յիսուսը որ իրեն կու գար, և ըսաւ, Ահա Աստուծոյ Գառը որ աշխարհի մեղքը կը վերցնէ: 30Ասիկա է որու համար ես կը զրուցէի, Իմ ետևէս մարդ մը կու գայ որ ինծմէ առաջ եղաւ, վասն զի ինծմէ առաջ էր: 31Ու ես զանիկա չէի ճանչնար, բայց անոր համար ես եկայ ջրով մկրտելու, որպէս զի անիկա Իսրայէլի յայտնուի: 32Եւ Յովհաննէս վկայութիւն տուաւ ըսելով՝ թէ Կը տեսնէի Հոգին որ աղաւնիի պէս երկինքէն կ’իջնէր, ու անոր վրայ կը հանգչէր: 33Եւ ես զանկա չէի ճանչնար, բայց ան որ զիս ղրկեց ջրով մկրտելու, ինք ըսաւ ինծի, Որու վրայ տեսնես Հոգին, որ կ’իջնէ ու կը հանգչի անոր վրայ, անիկա է որ Սուրբ Հոգիով կը մկրտէ: 34Ես ալ տեսայ, ու վկայեցի թէ ասիկա է Աստուծոյ Որդին:

Յիսուսին առաջին աշակերտները

35Հետևեալ օրը դարձեալ Յովհաննէս կայներ էր, և իր աշակերտներէն երկուքը: 36Ու նայելով Յիսուսի վրայ որ կը պտըտէր, ըսաւ, Ահա Աստուծոյ Գառը: 37Եւ լսեցին անկէ երկու աշակերտները երբ կը խօսէր, ու գացին Յիսուսի ետևէն: 38Յիսուս երբ դարձաւ ու տեսաւ զանոնք որ իր ետևէն կու գային, ըսաւ անոնց, Ի՞նչ կ’ուզէք. անոնք ալ ըսին իրեն. Ռաբբի, (որ թարգմանուելով վարդապետ ըսել է,) ո՞ւր է քու օթևանդ: 39Ըսաւ անոնց, Եկէք ու տեսէք, եկան ու տեսան ուր տեղ որ էր իր օթևանը. և այն օրը անոր քով կեցան, վասն զի ժամը տասնի ատեններն էր: 40Սիմոն Պետրոսի եղբայրը Անդրէաս այն երկուքէն մէկն էր, որոնք լսեցին Յովհաննէսէ և անոր ետևէն գացին: 41Ասիկա նախ իր Սիմոն եղբայրը կը գտնէ և կ’ըսէ անոր, Գտանք Մեսիան, (որ Քրիստոս կը թարգմանուի.) 42Ու տարաւ զանիկա Յիսուսի քով. Յիսուս անոր նայելով՝ ըսաւ, Դուն ես Յովնանի որդին Սիմոն. դուն Կեփաս պիտի ըսուիս, որ կը թարգմանուի:

Յիսուս Փիլիպպոսը և Նաթանայէլը կը կանչէ

43Հետևեալ օրը Յիսուս ելլել ուզեց, և Փիլիպպոսը գտնելով՝ ըսաւ անոր, Եկուր իմ ետևէս: 44Եւ Փիլիպպոս Բէթսայիդայէ էր. Անդրէասի ու Պետրոսի քաղաքէն: 45Փիլիպպոս կը գտնէ Նաթանայէլը և կ’ըսէ անոր. Ան, որու համար օրէնքին մէջ գրեց, և մարգարէներն ալ, զանիկա գտանք, այսինքն Յիսուս Նազովրեցին, Յովսէփի որդին: 46Եւ Նաթանայէլ ըսաւ անոր, Նազարէթէ կարելի՞ է որ աղէկ բան մը ըլլայ. ըսաւ անոր Փիլիպպոս, Եկուր ու տես: 47Յիսուս երբ տեսաւ Նաթանայէլը որ իրեն կու գար, ըսաւ անոր համար, Ահա իրաւցընէ Իսրայէլացի մը, որուն ներսը նենգութիւն չկայ: 48Նաթանայէլ ըսաւ անոր, Ուրկէ՞ կը ճանչնաս զիս. պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոր, Դեռ Փիլիպպոս քեզ չկանչած, դուն որ թզենիին տակ էիր, ես քեզ տեսայ: 49Պատասխան տուաւ Նաթանայէլ ու ըսաւ անոր, Ռաբբի, դուն ես Աստուծոյ Որդին, դուն ես Իսրայէլի թագաւորը: 50Յիսուս պատասխան տուաւ և ըսաւ անոր, Ասոր համար՝ որ քեզի ըսի թէ քեզ թզենիին տակ տեսայ, կը հաւատա՞ս. ասկէ աւելի մեծ բաներ պիտի տեսնես: 51Ու ըսաւ անոր, Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, Ասկէ ետև պիտի տեսնէք երկինքը բացուած, և Աստուծոյ հրեշտակները՝ որ կ’ելլեն ու կ’իջնեն Որդւոյ մարդոյ վրայ:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)