Ծննդոց
5
Ադամին սերունդը
1Այս է Ադամի ազգաբանութեան գիրքը: Այն օրը որ Աստուած մարդը ստեղծեց, Աստուծոյ պատկերովն ըրաւ զանիկա. 2Արու և էգ ստեղծեց զանոնք և օրհնեց զանոնք, ու անոնց ստեղծման օրը անոնց անունը Ադամ դրաւ: 3Եւ Ադամ հարիւր երեսուն տարի ապրեցաւ, և իր նմանութիւնովը՝ իր պատկերին պէս որդի ծնաւ, և անոր անունը Սէթ դրաւ: 4Եւ Ադամի օրերը Սէթը ծնանելէն ետքը ութ հարիւր տարի եղան, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 5Եւ Ադամի կեանքին բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղան, ու մեռաւ: 6Եւ Սէթ հարիւր հինգ տարի ապրեցաւ, ու ծնաւ Ենովսը: 7Եւ Սէթ Ենովսը ծնանելէն ետքը ութ հարիւր եօթը տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 8Եւ Սէթի բոլոր օրերը ինը հարիւր տասուերկու տարի եղան, ու մեռաւ: 9Ու Ենովս իննսուն տարի ապրեցաւ, և Կայնանը ծնաւ: 10Ու Ենովս Կայնանը ծնանելէն ետքը ութ հարիւր տասնըհինգ տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 11Ու Ենովսի բոլոր օրերը ինը հարիւր հինգ տարի եղան, ու մեռաւ: 12Եւ Կայնան եօթանասուն տարի ապրեցաւ, ու ծնաւ Մաղաղիէլը: 13Եւ Կայնան Մաղաղիէլը ծնանելէն ետքը ութ հարիւր քառասուն տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 14Եւ Կայնանի բոլոր օրերը ինը հարիւր տասը տարի եղան, ու մեռաւ: 15Եւ Մաղաղիէլ վաթսունըհինգ տարի ապրեցաւ, ու ծնաւ Յարեդը: 16Եւ Մաղաղիէլ Յարեդը ծնանելէն ետքը ութ հարիւր երեսուն տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 17Եւ Մաղաղիէլի բոլոր օրերը ութ հարիւր իննսունըհինգ տարի եղան, ու մեռաւ: 18Եւ Յարեդ հարիւր վաթսունուերկու տարի ապրեցաւ, ու ծնաւ Ենովքը: 19Եւ Յարեդ Ենովքը ծնանելէն ետքը ութ հարիւր տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 20Եւ Յարեդի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունուերկու տարի եղան, ու մեռաւ: 21Ու Ենովք վաթսունըհինգ տարի ապրեցաւ, և ծնաւ Մաթուսաղան: 22Ու Ենովք Մաթուսաղան ծնանելէն ետքը երեք հարիւր տարի Աստուծոյ հետ քալեց, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 23Եւ Ենովքի բոլոր օրերը երեք հարիւր վաթսունըհինգ տարի եղան: 24Ու Ենովք Աստուծոյ հետ քալեց, և չէր գտնուեր, քանզի Աստուած առաւ զանիկա: 25Եւ Մաթուսաղա հարիւր ութսունըեօթը տարի ապրեցաւ, ու ծնաւ Ղամէքը: 26Եւ Մաթուսաղա Ղամէքը ծնանելէն ետքը եօթը հարիւր ութսունուերկու տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 27Եւ Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունըինը տարի եղան ու մեռաւ: 28Եւ Ղամէք հարիւր ութսունուերկու տարի ապրեցաւ, ու որդի մը ծնաւ. 29Եւ անոր անունը Նոյ դրաւ՝ ըսելով, Ասիկա մեզ պիտի հանգստացնէ մեր գործերէն ու մեր ձեռքերուն աշխատութենէն, զոր Տէրոջը անիծած երկրին պատճառաւ կը կրինք : 30Եւ Ղամէք Նոյը ծնանելէն ետքը հինգ հարիւր իննսունըհինգ տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 31Եւ Ղամէքի բոլոր օրերը եօթը հարիւր եօթանասունըեօթը տարի եղան, ու մեռաւ: 32Եւ Նոյ հինգ հարիւր տարեկան եղաւ. և Նոյ ծնաւ Սէմը, Քամը ու Յաբեթը: