Սաղմոսներ

95

ՍԱՂՄՈՍ ՂԵ (ՂԶ)

Սաղմոս Դաւթի. ի ժամանակի զի տաճարն շինեցաւ։՝՝

1Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն ։ 2Օրհնեցէք զՏէր եւ օրհնեցէք զանուն նորա, աւետարանեցէք օր ըստ օրէ զփրկութիւն նորա։ 3Պատմեցէք ի հեթանոսս զփառս նորա, յամենայն ժողովուրդս զսքանչելիս նորա։ 4Մեծ է Տէր եւ օրհնեալ է յոյժ, ահարկու է նա ի վերայ կռոց. 5ամենայն հեթանոսաց դեւք՝՝ են, այլ Տէր զերկինս արար։ 6Խոստովանութիւն եւ վայելչութիւն է առաջի , սրբութիւն եւ մեծվայելչութիւն ի սրբութեան նորա։ 7Մատուցէք Տեառն, տոհմք ազանց, մատուցէք Տեառն զփառս եւ զպատիւ։ 8Մատուցէք Տեառն զփառս անուան նորա. առէք պատարագս եւ մտէք ի սրահս նորա. 9երկիր պագէք ի գաւիթս սրբութեան նորա. եւ խռովեսցի յերեսաց նորա ամենայն երկիր։ 10Ասացէք ի հեթանոսս թէ՝ Տէր թագաւորեաց, հաստատեաց զաշխարհ զի մի՛ սասանեսցի, եւ դատի զժողովուրդս իւր ուղղութեամբ։ 11Ուրախ եղիցին երկինք եւ ցնծասցէ երկիր, զուարճասցի ծով լրիւ իւրով. 12ցնծասցեն դաշտք եւ ամենայն որ է ի նոսա. յայնժամ ցնծասցեն ամենայն ծառք անտառի՝ 13յերեսաց Տեառն զի գայ, եւ գայ նա ի դատել զերկիր դատի զտիեզերս իրաւամբք, եւ զժողովուրդս ամենայն ճշմարտութեամբ իւրով։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)