Սաղմոսներ

88

2Զողորմութիւնս քո, Տէր, յաւիտեան օրհնեցից, ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս քո բերանով իմով։ 3Ասացեր թէ՝ Աշխարհս ողորմութեամբ շինեսցի, յերկինս պատրաստ եղիցի ճշմարտութիւն քո։ 4Եդի ուխտ ընտրելոց իմոց՝՝, երդուայ Դաւթի ծառայի իմոյ։ 5Յաւիտեան հաստատեցից զզաւակ քո, եւ շինեցից ազգէ յազգ զաթոռ ։ 6Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց քոց, Տէր, եւ ճշմարտութիւն քո յեկեղեցիս սրբոց։ 7Ո՞վ է յամպս որ հաւասարէ քեզ, կամ ո՞վ նմանիցէ Տեառն Աստուծոյ։ 8 փառաւորեալ է ի խորհուրդս սրբոց իւրոց, մեծ եւ ահաւոր ի վերայ այնոցիկ որ շուրջ են զնովաւ։ 9Տէր Աստուած զօրութեանց, ո՞ նման է քեզ. հզօր ես դու, Տէր, եւ ճշմարտութիւն քո շուրջ է զքեւ։ 10Դու տիրես զօրութեանց ծովու, եւ զխռովութիւն ալեաց նորա դու ցածուցանես։ 11Դու խոնարհեցուցանես որպէս զամբարտաւանս, ի զօրութիւն բազկի քո ցրուեցեր զթշնամիս քո։ 12Քո են երկինք եւ քո է , զաշխարհս լրիւ իւրով դու հաստատեցեր։ 13Զհիւսիս եւ զհարաւ դու արարեր, եւ Հերմոն յանուն քո ցնծասցեն։ 14Քո է բազուկ եւ քո է զօրութիւն, զօրասցի աջ քո եւ բարձր եղիցի ձեռն քո։ 15Յարդարութիւն եւ յիրաւունս հաստատեալ է աթոռ քո, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնասցեն առաջի երեսաց քոց։

16Երանի՛ ժողովրդեան որ գիտեն զօրհնութիւնս քո, Տէր, ի լոյս երեսաց քոց գնասցեն. 17եւ յանուն քո ցնծասցեն զօրհանապազ, եւ յարդարութեան քում բարձր եղիցին։ 18Պարծանք մերոց դու ես, եւ ի կամս քո բարձր եղիցի եղջեւր մեր 19ի Տեառնէ է օգնութիւն սրբոյն Իսրայելի՝ թագաւորին մերոյ։՝՝

20Յայնժամ խօսեցար տեսլեամբ որդիս քո եւ ասացեր. Եդից զօգնութիւն ի վերայ հզօրին, եւ բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ։ 21Գտի զԴաւիթ ծառայ իմ, իւղով սրբով իմով օծի զնա։ 22Ձեռն իմ ընկալցի զնա, եւ բազուկ իմ զօրացուսցէ զնա։ 23Մի՛ մեղիցէ նմա , եւ որդի անօրէնութեան մի՛ չարչարեսցէ զնա։ 24Հարից առաջի նորա զթշնամիս նորա, եւ զատելիս նորա ի պարտութիւն մատնեցից։ 25Ճշմարտութիւն իմ եւ ողորմութիւն իմ ընդ նմա, եւ յանուն իմ բարձր եղիցի եղջեւր նորա։ 26Եդից ի ծովու զձեռն նորա, եւ ի վերայ գետոց զաջ նորա։ 27Նա կարդասցէ առ իս, իմ ես դու, ընդունելի փրկութեան իմոյ։ 28Ես անդրանիկ արարից զնա, եւ բարձր քան զամենայն թագաւորս երկրի։ 29Յաւիտեան պահեցից նմա զողորմութիւն իմ, եւ ուխտ իմ հաւատարիմ ընդ նմա։ 30Հաստատեցից յաւիտեանս յաւիտենից զզաւակ նորա, եւ զաթոռ նորա որպէս զաւուրս երկնից։ 31Թէ թողցեն որդիք նորա զօրէնս իմ, եւ յիրաւունս իմ ոչ կամեսցին գնալ, 32թէ զարդարութիւնս իմ անարգեսցեն, եւ զպատուիրանս իմ ոչ պահեսցեն, 33հարից գաւազանաւ զանօրէնութիւնս նոցա, եւ տանջանօք՝ զանիրաւութիւնս նոցա։ 34Բայց զողորմութիւն իմ ոչ ի նոցանէ, եւ ոչ նենգեցից ճշմարտութեան իմում։ 35Եւ ոչ անարգեցից զուխտ իմ, եւ ինչ որ ելանէ ընդ շրթունս իմ՝ զայն ոչ արհամարհեցից։ 36Միանգամ երդուայ ի սրբութիւն իմ, թէ Դաւթի ես ոչ ստեցից։ 37Զաւակ նորա յաւիտեան կացցէ, եւ աթոռ նորա որպէս արեգակն առաջի իմ, 38որպէս զի հաստատեալ է յաւիտեան վկայ հաւատարիմ ։

39Իսկ արդ դու մերժեցեր եւ անարգեցեր եւ ընդ վայր հարեր զօծեալ քո։ 40Դարձուցեր զուխտ ի ծառայէ քումմէ, պղծեցեր զսրբութիւն նորա։ 41Քակեցեր զամենայն պարիսպս նորա, եւ եդիր զամուրս նորա ի դողումն։ 42Յափշտակեցին զնա անցաւորք ճանապարհի, եղեւ նա նախատ դրացեաց իւրոց։ 43Բարձր արարեր զաջ նեղչաց նորա, ուրախ արարեր զամենայն թշնամիս նորա։ 44 զօգնութիւն ի սրոյ՝՝ նորա, եւ ոչ ընկալար զնա ի պատերազմի։ 45Անարգեցեր զսրբութիւն նորա, եւ զաթոռ նորա յերկիր կործանեցեր։ 46Նուազ արարեր ժամանակաց նորա, եւ հեղեր զնովաւ ։

47Մինչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս քո ի սպառ, բորբոքեսցի՞ որպէս հուր բարկութիւն քո։ 48Իսկ արդ եւ տես թէ ո՛վ է իմ հանգիստ. միթէ ի զո՞ւր ինչ՝՝ ստեղծեր զամենայն որդիս մարդկան։ 49Ո՞վ է մարդ որ կեցցէ եւ ոչ տեսցէ զմահ, կամ փրկեսցէ զանձն իւր ի ձեռաց ։ 50Ո՞ւր են ողորմութիւնք քո, Տէր, առաջինք, զոր երդուար Դաւթի ճշմարտութեամբ քով։ 51Յիշեա զնախատինս ծառայից քոց, զոր ընկալայ ի ծոց իմ յազգաց բազմաց։ 52Զոր նախատեցին թշնամիք քո, Տէր, նախատեցին փոխանակ օծելոյ քո։ 53Օրհնեալ Տէր Աստուած յաւիտեանս յաւիտենից։ Եղիցի, եղիցի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)