Սաղմոսներ

39

2Համբերելով համբերի Տեառն, եւ նայեցաւ առ իս, եւ լուաւ աղօթից իմոց։ 3Եհան զիս ի գբոյ տառապանաց, ի կաւոյ եւ ի տղմոյ. հաստատեաց ի վերայ վիմի զոտս իմ, եւ ուղղեաց զգնացս իմ։ 4Արկ ի բերան իմ օրհնութիւն նոր, զօրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ։ 5Տեսցեն բազումք եւ երկիցեն եւ յուսասցին ի Տէր. երանեալ է որոյ Տեառն յոյս է նորա՝՝. ոչ հայեցաւ նա ի նանրութիւն, եւ ոչ ի մոլութիւն սուտ։

6Բազում արարեր դու, Տէր իմ, զսքանչելիս քո, խորհրդոց քոց ոչ ոք է որ նմանի քեզ. պատմեցի եւ խօսեցայ՝ եւ բազում եղեն՝՝ քան զթիւ։ 7Ընդ զոհս եւ ընդ պատարագս ոչ հաճեցար, լսելիս հաստատեցեր ինձ. զողջակէզս եւ զվասն մեղացն ոչ խնդրեցեր։ 8Յայնժամ ասացի թէ՝ Ահաւասիկ գամ ես, ի գլուխս գրոց գրեալ է վասն իմ, 9առնել զկամս քո, Աստուած իմ, կամեցայ, եւ զօրէնս քո ի մէջ որովայնի իմոյ։ 10Աւետարանեցից զարդարութիւնս քո յեկեղեցիս մեծս. ահա զշրթունս իմ ոչ արգելից ի քէն. Տէր, դու գիտացեր։ 11Զի զարդարութիւնս քո ոչ ծածկեցի ի սրտի իմում, զճշմարտութիւն քո եւ զփրկութիւն քո. ասացի եւ ոչ թաքուցի զողորմութիւնս քո, եւ ճշմարտութիւնս քո ի ժողովրդենէ մեծէ։ 12Այլ դու, Տէր, մի՛ հեռի առներ զգթութիւնս քո յինէն. զի ողորմութիւն քո եւ ճշմարտութիւն քո յամենայն ընկալցի զիս։ 13Շուրջ եղեն զինեւ չարք որոց ոչ էր նոցա թիւ, հասին ինձ անօրէնութիւնք իմ, եւ ես ոչ կարացի տեսանել. բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ, եւ սիրտ իմ եթող զիս։ 14Կամեաց, Տէր, փրկել զիս, եւ, Տէր, յօգնել ինձ նայեաց։ 15Ամաչեսցեն եւ յամօթ լիցին ոյք խնդրէին զանձն իմ բառնալ զսա. դարձցին յետս եւ ամաչեսցեն որ խնդրէին ինձ չար։ 16Կրեսցեն զամօթ առ ժամայն վաղվաղակի, որ ասէին ինձ Վաշ վաշ։ 17Ցնծասցեն եւ ուրախ լիցին ի քեզ, ամենեքեան որ խնդրեն զքեզ, Տէր. ասասցեն յամենայն . Մեծ է Աստուած՝՝, եւ ոյք սիրեն զփրկութիւն քո։ 18Ես եւ տնանկ եմ, Աստուած, խորհեա զիս. օգնական եւ պաշտպան իմ ես, եւ դու, Աստուած իմ, մի՛ յամենար։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)