Սաղմոսներ

35

2Ասէ անօրէնն՝ ի մեղանչել ընդ միտս իւր՝՝. թէ՝ Չիք երկեւղ Աստուծոյ առաջի աչաց նորա։ 3Նենգեաց առաջի նորա գտանել զանօրէնութիւն, եւ ատել զնա։՝՝ 4Բանք բերանոյ նորա՝ անօրէնութիւն եւ նենգութիւն են. ոչ կամեցաւ նա իմանալ զբարի։ 5Զանօրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում. եկաց նա յամենայն ճանապարհ որ ոչ է , եւ ի չարէ նա ոչ ձանձրացաւ։ 6Տէր, յերկինս է ողորմութիւն քո, ճշմարտութիւն քո մինչեւ յամպս։ 7Արդարութիւն քո լերինք, ՝՝, քո որպէս խորս բազումս. զմարդիկ եւ զանասուն կեցուցանես դու, Տէր։ 8Որպէս զի՜ բազում արարեր զողորմութիւն քո, Աստուած, այլ որդիք մարդկան ի հովանի թեւոց քոց յուսասցին։ 9Արբեսցին նոքա ի պարարտութենէ տան քո, եւ զուղխս փափկութեան քո տացես ըմպել նոցա։ 10Ի քէն է, Տէր աղբեւր կենաց, եւ երեսաց քոց՝՝ տեսանեմք զլոյս։ 11Ծագեա զողորմութիւնս քո ոյք ճանաչեն զքեզ, զարդարութիւնս քո որ ուղիղ են սրտիւք։ 12Մի՛ եկեսցէ ի վերայ մեր ոտն ամբարտաւանից, եւ ձեռք մեղաւորաց մի՛ դողացուսցեն զմեզ։ 13Անդ անկցին ամենեքեան ոյք գործեն զանօրէնութիւն, մերժեսցին եւ այլ մի՛ կարասցեն հաստատել։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)