Սաղմոսներ

137

ՍԱՂՄՈՍ ՃԼԷ (ՃԼԸ)

Սաղմոս Դաւթի։

1Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով. առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ։ 2Զի լուար զբանս բերանոյ իմոյ,՝՝ պագից ի սուրբ քո, եւ խոստովան եղէց անուան քում վասն ողորմութեան եւ ճշմարտութեան քո. մեծ յամենայնի զանուն սուրբ քո՝՝։ 3Յորում աւուր կարդամ առ քեզ վաղվաղակի լուր ինձ, եւ բազում արասցես զօրութիւնս յանձն իմ։ 4Խոստովան եղիցին առ քեզ ամենայն թագաւորք երկրի, զի լուան զբանս բերանոյ քո. 5եւ օրհնեսցեն զճանապարհս քո. մեծ են Տեառն։ 6Բարձր է Տէր, զխոնարհս տեսանէ, զբարձունս ի հեռաստանէ ճանաչէ։ 7Թէ գնացից ես ի մէջ նեղութեանց, կեցուսցես զիս. ի բարկութենէ թշնամւոյն ձգեցեր զձեռն քո, եւ փրկեաց զիս աջ քո։ 8Եւ հատուսցէ ընդ իմ. Տէր, ողորմութիւն քո յաւիտեան. զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)