Սաղմոսներ
135
ՍԱՂՄՈՍ ՃԼԵ (ՃԼԶ)
1Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է. զի յաւիտեան է ողորմ նորա։ 2Խոստովան եղերուք Աստուծոյ աստուծոց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 3Խոստովան եղերուք Տեառն տերանց, զի յաւիտեան է ողորմ նորա։
4Արար զսքանչելիս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա։ 5Զերկինս արար իմաստութեամբ իւրով, զի յաւիտեան է ողորմ նորա։ 6Հաստատեաց զերկիր ի վերայ ջուրց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 7Արար զլուսաւորս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա։ 8Զարեգակն արար իշխանական տուընջեան, զի յաւիտեան է ողորմ նորա. 9զլուսին եւ զաստեղս՝ իշխանական գիշերոյ, զի յաւիտեան է ողորմ նորա։ 10Եհար զերկիրն Եգիպտացւոց անդրանկօք իւրովք հանդերձ, զի յաւիտեան է ողորմ նորա. 11եւ եհան զԻսրայէլ ի միջոյ նորա, զի յաւիտեան է ողորմ նորա. 12ի ձեռն բարձր եւ ի բազուկ իւր հզօր, զի յաւիտեան է ողորմ նորա։ 13Եհերձ զծովն մեծ եւ բաժանեաց յերկուս մասունս, զի յաւիտեան է ողորմ նորա. 14եւ անցոյց զԻսրայէլ ընդ մէջ նորա, զի յաւիտեան է ողորմ նորա։ 15Ընկղմեաց զփարաւոն եւ զզօրս իւր ի ծով Կարմիր, զի յաւիտեան է ողորմ նորա։ 16Եհան զժողովուրդ իւր յանապատ, զի յաւիտեան է ողորմ նորա։ 17Եհար զթագաւորս մեծամեծս, զի յաւիտեան է ողորմ նորա։ 18Եւ սպան զթագաւորս հզօրս, զի յաւիտեան է ողորմ նորա. 19զՍեհովն թագաւոր Ամովրհացւոց, զի յաւիտեան է ողորմ նորա. 20զՈվգ թագաւոր Բասանու, զի յաւիտեան է ողորմ նորա. 21ետ զերկիր նոցա ի ժառանգութիւն, զի յաւիտեան է ողորմ նորա. 22ժառանգութիւն Իսրայելի ծառայի իւրոյ, զի յաւիտեան է ողորմ նորա։ 23Յիշեաց զմեզ Տէր ի խոնարհութեան մերում, զի յաւիտեան է ողորմ նորա։ 24Եւ փրկեաց զմեզ ի ձեռաց թշնամեաց մերոց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 25Ո տայ կերակուր ամենայն կենդանեաց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 26Խոստովան եղերուք Աստուծոյ երկնաւորի, զի յաւիտեան է ողորմ նորա։