Սաղմոսներ

131

ՍԱՂՄՈՍ ՃԼԱ (ՃԼԲ)

Օրհնութիւնք աստիճանաց։

1Յիշեա, Տէր, զԴաւիթ, եւ հեզութիւն նորա։ 2Որպէս երդուաւ Տեառն, եւ ուխտս Աստուծոյ Յակոբայ. 3թէ ոչ մտից ի յարկս տան իմոյ, թէ ելից յանկողինս մահճաց իմոց, 4թէ տաց աչաց իմոց, կամ նինջ իմոց, կամ հանգիստ իրանաց իմոց, 5մինչեւ գտից զտեղի յարկի Տեառն Աստուծոյ Յակոբայ։՝՝ 6Ահա լուաք զնմանէ յԵփրաթա, եւ գտաք զնա ի դաշտս մայրեաց։ 7Մտցուք ի յարկս նորա, պագցուք ի տեղւոջ ուր կացեալ են ոտք նորա։ 8Արի, Տէր, ի հանգիստ քո, դու եւ տապանակ սրբութեան քո։ 9Երիցունք քո զգեցցին զարդարութիւն, եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն։ 10Վասն սիրելւոյ քո, մի՛ դարձուցաներ քո յօծելոյ քումմէ։՝՝ 11Երդուաւ Տէր Դաւթի ճշմարտութեամբ եւ ոչ ստեաց նմա. Ի պտղոյ որովայնէ քումմէ նստուցից յաթոռ քո։ 12Թէ պահեսցեն որդիք քո զօրէնս իմ, եւ զվկայութիւնս իմ զոր ուսուցից նոցա, որդիք նոցա նստցին յաւիտեանս յաւիտենից յաթոռ քո։ 13Հաճեցաւ Տէր ընդ , եւ ընտրեաց բնակել ի նմա. 14ասէ. Այս է հանգիստ իմ յաւիտեանս յաւիտենից, ի սմա բնակեցայց զի հաճեցայ ընդ սա։ 15Զորս սորա օրհնելով օրհնեցից, եւ զաղքատս սորա լցուցից հացիւ։ 16Երիցանց սորա զգեցուցից զփրկութիւն, եւ սուրբք սորա ցնծալով ցնծասցեն։ 17Անդ ծագեցից զեղջեւր ի , պատրաստ արարից զճրագ օծելոյ իմոյ։ 18Թշնամեաց նորա զգեցուցից զամօթ, այլ ի վերայ նորա սրբութիւն իմ՝՝։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)