Սաղմոսներ

118

ՍԱՂՄՈՍ ՃԺԸ (ՃԺԹ)

Ալէլուիա։

1Երանեալ են ամբիծք ի ճանապարհի, եւ ոյք գնան յօրէնս Տեառն։ 2Երանի քննեն զվկայութիւնս նորա, բոլորով սրտիւ իւրեանց խնդրեսցեն զնա։ 3Ոչ թէ որ՝՝ գործեն զանօրէնութիւն, ի ճանապարհս նորա գնասցեն։ 4Դու պատուիրեցեր զպատուիրանս քո, ի պահել ինձ յոյժ։ 5Օ՛շ թէ յաջողեալ էին ինձ ճանապարհք իմ, պահել ինձ զարդարութիւնս քո։ 6Յայնժամ ես ոչ ամաչէի ի զգուշանալ ինձ ի պատուիրանս քո։ 7Խոստովան եղէց քեզ, Տէր, յուղղութիւն սրտի իմոյ. որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո։ 8Զիրաւունս քո պահեցի, մի՛ թողուր զիս մինչեւ ի սպառ։

9Ի՞ւ ուղղեսցէ երիտասարդ զճանապարհս իւր, այլ ի պահել զբանս քո։ 10Բոլորով սրտիւ իմով խնդրեցի զքեզ, մի՛ մերժեր զիս ի պատուիրանաց քոց։ 11Ի սրտի իմում թաքուցի զբանս քո, որպէս զի մի՛ մեղայց քեզ։ 12Օրհնեալ ես դու, Տէր, ուսո ինձ զարդարութիւնս քո։ 13Շրթամբք իմովք պատմեցից զամենայն իրաւունս բերանոյ քո։ 14Ի ճանապարհս վկայութեանց քոց զուարճացայ, որպէս յամենայն ի մեծութեան։ 15Ի պատուիրանս քո հոգացայ, եւ զգուշացայ ի ճանապարհս քո։ 16Զիրաւունս քո խօսեցայ, եւ ոչ մոռացայ՝՝ զբանս քո։

17Հատո ծառայի քում, զի կեցից եւ պահեցից զբանս քո։ 18Զարթո զաչս իմ, եւ նայեցայց ի սքանչելիս օրինաց քոց։ 19Պանդուխտ եմ ես յերկրի, մի՛ թաքուցաներ յինէն զպատուիրանս քո։ 20Փափաքեաց անձն իմ ի ցանկալ ինձ յիրաւունս քո յամենայն ։ 21Սաստեցեր ամբարտաւանից, անիծեալ ոյք խոտորեցան ի պատուիրանաց քոց։ 22Ի բաց արա յինէն զնախատինս եւ զարհամարհանս, զի զվկայութիւնս քո խնդրեցի։ 23Քանզի նստան իշխանք եւ չարախօսէին զինէն, այլ ծառայ քո խորհէր յիրաւունս քո։ 24Զի վկայութիւնք իմ էին, եւ խորհուրդք իմ արդարութիւն քո՝՝։

25Մերձեցաւ անձն իմ ի հող, Տէր, կեցո զիս ըստ բանի քում։ 26Զճանապարհս իմ պատմեցի քեզ եւ լուար ինձ, ուսո ինձ զարդարութիւնս քո։ 27Ի արդարութեանց քոց իմաստուն արա զիս, եւ քննեցից զսքանչելիս քո։ 28Տքնեցաւ անձն իմ առ ի ձանձրանալ, հաստատեա զիս ի բանս քո։ 29 մեղաց ի բաց արա յինէն, եւ յօրէնս քո ողորմեա՝՝ ինձ։ 30Զճանապարհս ճշմարտութեան քո ընտրեցի, եւ զիրաւունս քո ես ոչ մոռացայ։ 31Մերձեցայ ես ի վկայութիւնս քո, Տէր, մի՛ յամօթ առներ զիս։ 32Ի ճանապարհս պատուիրանաց քոց ընթացայ, զի անդորր արարեր սրտի իմոյ։

33Օրէնսգէտ արա զիս, Տէր, ի ճանապարհս իրաւանց քոց, եւ խնդրեցից զնա յամենայն ժամ։ 34Իմաստուն արա զիս, քննեցից զօրէնս քո՝՝, եւ պահեցից զնա բոլորով սրտիւ իմով։ 35Առաջնորդեա ինձ ի շաւիղս պատուիրանաց քոց, զի ընդ նոսա հաճեցայ։ 36Խոնարհեցո զսիրտ իմ ի վկայութիւնս քո, եւ մի՛ յագահութիւն։ 37Դարձո զաչս իմ, զի մի՛ տեսից զնանրութիւն, ի ճանապարհս քո կեցո զիս։ 38Հաստատեա ծառայի քում զբան քո՝ յերկեւղ քո։ 39Հան յինէն զոր եւ կարծեցի՝՝, զի դատաստանք քո քաղցր են։ 40Ահա ցանկացայ պատուիրանաց քոց, յարդարութեան քում կեցո զիս։

41Եկեսցէ ի վերայ իմ ողորմութիւն քո, Տէր, եւ փրկութիւն քո ըստ բանի քում։ 42Տաց պատասխանի ոյք նախատեն զիս բանիւք, զի ես ի բանս քո յուսացայ։ 43Մի՛ ի բացեայ առներ ի բերանոյ իմմէ զբան ճշմարտութեան մինչեւ յոյժ, զի յիրաւունս քո յուսացայ։ 44Պահեցի զօրէնս քո յամենայն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 45Գնայի ես յանդորրու, զի զպատուիրանս քո խնդրեցի։ 46Խօսէի զվկայութիւնս քո առաջի թագաւորաց, եւ ոչ ամաչէի։ 47Խորհէի ի պատուիրանս քո զոր սիրեցի։ 48Ամբարձի զձեռս իմ ի պատուիրանս քո զոր սիրեցի, եւ խորհէի յարդարութեան քում։

49Յիշեա զբան ծառայի քո, յոր եւ յուսացուցեր զիս։ 50Սա մխիթարեսցէ զիս ի խոնարհութեան իմում, զի բանք քո կեցոյց զիս։ 51Ամբարտաւանք անիրաւեցան յիս յոյժ, այլ յօրինաց քոց ես ոչ խոտորեցայ։ 52Յիշեցի զիրաւունս քո յաւիտենից, Տէր, եւ մխիթարեցայ։ 53Տրտմութիւն կալաւ զիս ի մեղաւորաց, ոյք թողին զօրէնս քո։ 54Գովելի են ինձ ՝՝ քո, ի տեղւոջ պանդխտութեան իմոյ։ 55Յիշեցի ի գիշերի զանուն քո, Տէր, եւ պահեցի զօրէնս քո։ 56Սա ինձ ճանապարհ ի կեանս, զի զարդարութիւնս՝՝ քո խնդրեցի։

57Բաժին իմ ես դու, Տէր, ասացի պահել ինձ զօրէնս քո։ 58Աղաչեցի զերեսս քո բոլորով սրտիւ իմով, ողորմեա ինձ ըստ բանի քում։ 59Խորհեցայ ի ճանապարհս իմ, եւ դարձուցի զոտս իմ ի վկայութիւնս քո։ 60Պատրաստեցայ եւ ոչ խռովեցայ՝՝, զի պահեցի զպատուիրանս քո։ 61 մեղաց պատեցան զինեւ, այլ զօրէնս քո ես ոչ մոռացայ։ 62Ի մէջ գիշերի յառնէի խոստովան լինել առ քեզ, վասն իրաւանց արդարութեան քո։ 63Հաղորդ էի ես ամենայն երկիւղածաց քոց, որոց պահեալ է զպատուիրանս քո։ 64Ողորմութեամբ Տեառն լի եղեւ , զարդարութիւնս քո ուսո ինձ։

65Քաղցրութիւն արարեր ընդ ծառայի քում, Տէր, ըստ բանի քում։ 66Զքաղցրութիւն, զխրատ եւ զգիտութիւն ուսո ինձ, զի ի պատուիրանս քո ես հաւատացի։ 67Մինչչեւ խոնարհեալ էի ես մեղայ, վասն այսորիկ զբանս քո պահեցի յոյժ։ 68Քաղցր ես դու, Տէր, եւ քաղցրութեամբ քով ուսո ինձ զարդարութիւնս քո։ 69Բազմացան յիս անիրաւութիւնք ամբարտաւանից, այլ ես բոլորով սրտիւ քննեցի զպատուիրանս քո։ 70Մածաւ կաթն սիրտ նոցա, այլ զօրէնս քո խօսեցայ՝՝։ 71 է ինձ՝ զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։ 72Բարի են ինձ օրէնք բերանոյ քո, քան զհազարս ոսկւոյ եւ արծաթոյ։

73Ձեռք քո արարին եւ ստեղծին զիս, իմաստուն արա զիս եւ ուսայց զպատուիրանս քո։ 74Երկիւղածք քո տեսցեն զիս եւ ուրախ եղիցին, զի ես ի բանս քո յուսացայ։ 75Ծանեայ, Տէր, զի արդարութեամբ են դատաստանք քո. յիրաւի խոնարհեցուցեր զիս։ 76Եղիցի ողորմութիւն քո ի մխիթարել զիս ըստ բանի զծառայս քո։ 77Եկեսցեն յիս գթութիւնք քո եւ կեցից, զի օրէնք խօսք իմ էին։ 78Ամաչեսցեն ամբարտաւանք որ ի տարապարտուց անիրաւեցան յիս, այլ ես հոգացայց ի պատուիրանս քո։ 79Խրատեսցեն զիս՝՝ երկիւղածք քո, եւ ոյք ճանաչեն զվկայութիւնս քո։ 80Եղիցի սիրտ իմ ամբիծ յարդարութեան քում, զի մի՛ ամաչեցից։

81Կարօտացաւ անձն իմ ի փրկութիւնս քո, զի ես ի բանս քո յուսացայ։ 82Սպասեցին աչք իմ բանի քում, ասացի. Ե՞րբ մխիթարեսցես զիս։ 83Եղէ ես որպէս ի պարզի, զի զարդարութիւնս քո ես ոչ մոռացայ։ 84Քանի՞ ինչ են աւուրք ծառայի քո, ե՞րբ արասցես ինձ իրաւունս ի հալածչաց իմոց։ 85Պատմեցին ինձ անօրէնք զխորհուրդս, այլ ոչ որպէս զօրէնս քո։՝՝ 86Ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են, ի նանիր հալածեցին զիս, օգնեա ինձ։ 87Փոքր մի եւս եւ կորուսանէին զիս յերկրի, այլ ես ոչ թողի զպատուիրանս քո։ 88Ըստ ողորմութեան քում կեցո զիս, եւ պահեցից զվկայութիւնս բերանոյ քո։

89Յաւիտեան, Տէր, բան քո կայ յերկինս։ 90Ազգէ մինչեւ յազգ է ճշմարտութիւն քո. հաստատեցեր զերկիր, եւ կայ։ 91Հրամանի քում մնայ տիւ՝՝, զի ամենայն ծառայք քո են։ 92Եթէ ոչ օրէնք խօսք իմ էին զիս, կանխաւ եւս արդեւք կորուսեալ էի ի խոնարհութեան իմում։ 93Յաւիտեան ոչ զարդարութիւնս քո, զի նոքօք կեցուցեր զիս։ 94Քո եմ ես եւ կեցո զիս, զարդարութիւնս քո խնդրեցի։ 95Ինձ սպասեցին մեղաւորք ի կորուսանել զիս, զի զվկայութիւնս քո ես ի միտ առի։ 96Յամենայն կատարածի տեսի զվախճան, յոյժ անդորր էին ինձ պատուիրանք քո։

97Ո՜րպէս սիրեցի զօրէնս քո, խօսք իմ էին։ 98Քան զթշնամիս իմ արարեր զիս ի պատուիրանս՝՝ քո, զի յաւիտեան իմ էին։ 99Քան զամենայն ուսուցիչս իմ իմաստուն եղէ, զի վկայութիւնք խօսք իմ էին։ 100Քան զծերս իմաստուն եղէ, զի զպատուիրանս քննեցի։ 101Յամենայն ճանապարհաց չարաց արգելի զոտս իմ, որպէս զի պահեցից զբանս քո։ 102Յիրաւանց քոց ես ոչ խոտորեցայ, զի դու օրէնսգէտ արարեր զիս։ 103Որպէս զի՜ քաղցր են ի քիմս իմ բանք քո. քան զմեղր բերանոյ իմոյ։ 104Ի պատուիրանաց քոց իմացեալ՝ ատեցի զամենայն ճանապարհս չարաց, զի դու օրէնսգէտ արարեր զիս։՝՝

105Ճրագ են բանք քո ոտից իմոց, եւ լոյս տան շաւղաց իմոց։ 106Երդուայ եւ հաստատեցի, զի պահեցից զամենայն իրաւունս արդարութեան քո։ 107Խոնարհ եղէ մինչեւ յոյժ. Տէր, կեցո զիս ըստ բանի քում։ 108Ընդ կամս բերանոյ իմոյ հաճեաց, Տէր, եւ զիրաւունս քո ուսո ինձ. 109անձն ի ձեռս քո՝՝ յամենայն ժամ, եւ զօրէնս քո ես ոչ մոռացայ։ 110Եդին ինձ մեղաւորք որոգայթ, ի պատուիրանաց քոց ես ոչ մոլորեցայ։ 111Ժառանգեցի զվկայութիւնս քո յաւիտեան, զի ցնծութիւն է սրտի իմոյ։ 112Խոնարհեցուցի զսիրտ իմ առնել զարդարութիւնս քո վասն հատուցման՝՝։

113Զանօրէնս ատեցի, եւ զօրէնս քո սիրեցի։ 114Օգնական եւ փրկիչ իմ ես դու, եւ ես ի բանս քո յուսացայ։ 115Ի բաց եղերուք յինէն, չարք, քննեցից զպատուիրանս Աստուծոյ իմոյ։ 116Օգնեա ինձ ըստ բանի քում եւ կեցո զիս, եւ մի՛ յամօթ առներ զիս ի յուսոյ իմմէ։ 117Օգնեա ինձ եւ ապրեցո զիս, եւ խորհեցայց յիրաւունս քո յամենայն ժամ։ 118Անարգեցեր զամենեսեան որ ապստամբ եղեն յարդարութեանց քոց, զի անիրաւութեամբ էին խորհուրդք նոցա։ 119Յանցաւորս համարեցայ՝՝ զամենայն մեղաւորս երկրի, վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո։ 120Բեւեռեա ընդ երկեւղ քո զմարմին իմ, զի՝՝ ի դատաստանաց քոց երկեայ յոյժ։

121Արարի իրաւունս եւ արդարութիւն, մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց։ 122Ընկալ զծառայս քո ի բարի, զի մի՛ ամբարտաւանք զզուեսցեն զիս։ 123Սպասեցին աչք իմ փրկութեան քում, Տէր, եւ բանից արդարութեան քո։ 124Արա ընդ ծառայի քում ըստ ողորմութեան քում, զարդարութիւնս քո ուսո ինձ։ 125Ծառայ քո եմ ես, իմաստուն արա զիս, եւ ծանեայց զվկայութիւնս քո։ 126Ժամ է յառնել Տեառն. խափանեցին զօրէնս քո։ 127Վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո քան զամենայն եւ զտպազիոն։ 128Ամենայն պատուիրանք քո աջողեցան ինձ, զի ատեցի ես զճանապարհս չարաց։

129Սքանչելի են վկայութիւնք քո, վասն սիրեաց զնոսա անձն իմ։ 130Յայտնութիւն բանից քոց լուսաւորէ եւ իմաստուն առնէ զտղայս։ 131Զբերան իմ բացի եւ առի զհոգի, ի պատուիրանս քո փափաքեաց անձն իմ։ 132Նայեա առ իս եւ ողորմեա ինձ, ըստ իրաւունս սիրողաց անուան քում։ 133Զճանապարհս իմ ուղիղ արա ինձ ըստ բանի քում, եւ մի՛ տիրեսցեն ինձ ամենայն ։ 134Փրկեա զիս ի զրպարտութենէ մարդկան, եւ պահեցից զպատուիրանս քո։ 135Երեւեցո զերեսս քո ի ծառայս քո, եւ ուսո ինձ զարդարութիւնս քո։ 136Վտակք ջուրց իջին յաչաց իմոց, զի ոչ պահեցին զօրէնս քո։

137Արդար ես դու, Տէր, եւ ուղիղ են դատաստանք քո։ 138Պատուիրեցեր զարդարութիւն վկայութեանց քոց, եւ ճշմարիտ են յոյժ։ 139Մաշեաց զիս քո, զի մոռացան զբանս քո թշնամիք իմ։ 140Ընտրեալ են բանք քո յոյժ, եւ ծառայ քո սիրեաց զսա։ 141Մանուկ եմ ես արհամարհեալ, եւ զարդարութիւնս քո ես ոչ մոռացայ։ 142Արդարութիւն քո արդարութիւն յաւիտենից, եւ օրէնք քո ճշմարիտ են։ 143Նեղութիւնք եւ վիշտք գտին զիս, եւ պատուիրանք խօսք իմ էին։ 144Արդարութեամբ են վկայութիւնք քո յաւիտեան. իմաստուն արա եւ կեցո զիս։

145Կարդացի առ քեզ բոլորով սրտիւ իմով, լուր ինձ, Տէր, զի զարդարութիւնս քո խնդրեցի։ 146Աղաղակեցի առ քեզ եւ փրկեա զիս, եւ պահեցից զվկայութիւնս քո։ 147Կանխեցի տարաժամու՝ աղաղակեցի, եւ ես ի բանս քո յուսացայ։ 148Կանխեցին աչք իմ , ի խօսել ինձ զբանս քո։ 149Ձայնի իմում լուր, Տէր, ըստ ողորմութեան քում. Տէր, յիրաւունս քո կեցո զիս։ 150Մերձեցուցին յիս հալածիչք իմ զանօրէնութիւն, զի՝՝ յօրինաց քոց հեռի եղեն։ 151Մերձ ես դու, Տէր, եւ ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են։ 152Ի սկզբանէ ծանեայ ի վկայութեանց քոց, զի յաւիտեան հաստատեցեր զնոսա։

153Տես զխոնարհութիւն իմ եւ փրկեա զիս, զի զօրէնս քո ես ոչ մոռացայ։ 154Դատեա զդատաստանս իմ եւ փրկեա զիս, եւ ըստ բանի քում կեցո զիս։ 155Հեռի է մեղաւորաց փրկութիւն, զի զիրաւունս քո ոչ պահեցին։ 156Գթութիւնք քո բազում են, Տէր, եւ ըստ իրաւանց քոց կեցո զիս։ 157Բազում են որ հալածեն եւ նեղեն զիս, ի վկայութեանց քոց ես ոչ խոտորեցայ։ 158Հայէի յանագորոյնս եւ մաշէի, զի զպատուիրանս քո ոչ պահեցին։ 159Տես զի զպատուիրանս քո սիրեցի. Տէր, ողորմութեամբ քո կեցո զիս։ 160Սկիզբն բանից քոց ճշմարտութիւն է, յաւիտեան են ամենայն իրաւունք արդարութեան քո։

161Իշխանք հալածեցին զիս ի նանիր, եւ ի բանից քոց երկեաւ սիրտ իմ։ 162Ցնծացայ ես ի բանս քո, որպէս այն որ գտանէ աւար բազում։ 163Զմեղս ատեցի եւ անարգեցի, եւ զօրէնս քո սիրեցի։ 164Եւթն անգամ յաւուր օրհնեցից զքեզ, վասն իրաւանց արդարութեան քո։ 165Խաղաղութիւն բազում է այնոցիկ որ սիրեն զօրէնս քո, եւ ոչ գոյ ի նոսա գայթակղութիւն։ 166Սպասեցի փրկութեան քում, Տէր, եւ զպատուիրանս սիրեցի։ 167Պահեաց անձն իմ զվկայութիւնս քո, եւ սիրեաց զնոսա յոյժ։ 168Պահեցի զպատուիրանս եւ զվկայութիւնս քո, զի ամենայն ճանապարհք իմ առաջի քո են։

169Մերձեսցին խնդրուածք իմ առաջի քո, Տէր. ըստ բանի քում իմաստուն արա զիս։ 170Մտցեն իմ առաջի քո, Տէր. եւ բանիւ քով փրկեա զիս։ 171Բղխեսցեն շրթունք իմ զօրհնութիւնս քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս քո։ 172Խօսեսցի լեզու իմ զբանս քո, զի ամենայն պատուիրանք քո արդարութեամբ են։ 173Եղիցի ձեռն քո ի կեցուցանել զիս, զի զպատուիրանս քո ընտրեցի։ 174Ցանկացայ փրկութեան քում, Տէր, եւ օրէնք խօսք իմ էին։ 175Կեցցէ անձն իմ, եւ օրհնեսցէ զքեզ, եւ իրաւունք քո օգնեսցեն ինձ։ 176Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ. խնդրեա զծառայս քո, զի զպատուիրանս քո ես ոչ մոռացայ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)