Սաղմոսներ
115
ՍԱՂՄՈՍ ՃԺԵ
Ալէլուիա։՝՝
1Հաւատացի զոր եւ խօսեցայ, եւ ես խոնարհ եղէ յոյժ։ 2Ես ասացի ի զարմանալ իմում, թէ՝ Ամենայն մարդ սուտ է։
3Զի՞նչ տաց տրիտուր Տեառն, ընդ ամենայնի զոր եւ ետ ինձ։ 4Բաժակ փրկութեան ընկալայց, եւ զանուն Տեառն կարդացից։ 5Զաղօթս իմ Տեառն տաց առաջի ամենայն ժողովրդեան նորա։ 6Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց։ 7Ո՛ Տէր, ես ծառայ քո եմ, ծառայ եւ որդի աղախնոյ քո. հատեր զկապանս իմ։ 8Քեզ մատուցից պատարագ օրհնութեան, եւ զանուն Տեառն կարդացից։ 9Զաղօթս իմ Տեառն տաց առաջի ամենայն ժողովրդեան նորա, 10ի գաւիթս տան Տեառն, եւ ի մէջ քո, Երուսաղէմ։