Սաղմոսներ

111

ՍԱՂՄՈՍ ՃԺԱ (ՃԺԲ)

Ալէլուիա։

1Երանեալ է այր որ երկնչի ի Տեառնէ, զպատուիրանս նորա նա կամի յոյժ։ 2Հզօր եղիցի յերկրի զաւակ նորա, եւ ազգ ուղղոց օրհնեսցի։ 3 եւ մեծութիւն են ի տան նորա, արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից։ 4Ծագեաց ի խաւարի լոյս ուղղոց, ողորմած գթած եւ արդար է Տէր։ 5Քաղցր այր ողորմի եւ տայ փոխ, յօրինէ զբան իւր ի դատաստանի. 6զի յաւիտեան նա մի՛ սասանեսցի, յիշատակ յաւիտենից եղիցի արդարն. 7ի համբաւէ չարէ նա մի՛ երկիցէ. պատրաստ է սիրտ նորա յուսալ ։ 8Հաստատեալ է սիրտ նորա եւ նա մի՛ երկիցէ, մինչեւ տեսցէ ի թշնամիս իւր։ 9Սփռեաց եւ ետ աղքատաց. արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ եղջեւր նորա բարձր եղիցի փառօք։ 10Մեղաւորն տեսցէ եւ բարկասցի, զատամունս իւր կրճտեսցէ եւ հալեսցի, եւ ցանկութիւն մեղաւորաց կորիցէ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)