Սաղմոսներ

110

ՍԱՂՄՈՍ ՃԺ (ՃԺԱ)

Ալէլուիա։

1Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով ի խորհուրդս ուղղոց, ի ժողովուրդս։ 2Մեծ են գործք Տեառն, եւ քննեալ յամենայնի կամք նորա։ 3Խոստովանութիւն՝՝ եւ վայելչութիւն են գործք նորա, արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից։ 4Յիշատակ արար սքանչելեաց իւրոց ուղղոց. ողորմած գթած է Տէր։ 5Կերակուր տայ երկիւղածաց իւրոց. յիշեաց յաւիտենից զուխտ իւր։ 6Զզօրութիւն գործոց իւրոց պատմեաց ժողովրդեան իւրում, տալ նոցա զժառանգութիւն հեթանոսաց. 7եւ գործք ձեռաց նորա արդարութիւն եւ են. հաւատարիմ են յամենայնի պատուիրանք նորա, 8հաստատեալ են յաւիտեանս յաւիտենից, արարեալ են ճշմարտութեամբ եւ ուղղութեամբ։ 9Փրկութիւն առաքեաց Տէր ժողովրդեան իւրում, պատուիրեաց յաւիտենից զուխտ իւր. սուրբ եւ ահեղ է նորա։ 10Սկիզբն զգօնութեան երկեւղ Տեառն, իմաստութիւն ամենեցուն որ առնեն զնա, եւ օրհնութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)