Սողոմոնի Առակների գիրք
5
1Որդեակ, իմոյ իմաստութեան անսա, եւ իմոց բանից մատո զունկն քո, 2զի պահեսցես զխորհուրդս բարեաց. զիմաստութիւն շրթանց իմոց պատուիրեմ քեզ. մի՛ հայիր ընդ կին չար՝՝. 3զի մեղր կաթէ ի շրթանց կնոջ պոռնկի, որ առ ժամանակ մի պարարէ զքիմս քո՝՝, 4բայց յետոյ դառնագոյն եւս գտանի քան զլեղի, եւ սրեալ առաւել քան զսուր երկսայրի։ 5Վասն զի ոտք անզգամի իջուցանեն զմերձաւորս նորա մահու հանդերձ ի դժոխս, եւ հետք նորա չեն հաստատուն։ 6Զի ի ճանապարհս կենաց ոչ գնան, զեղխ են ճանապարհք նորա՝ եւ ոչ յայտնիք՝՝։ 7Արդ, որդեակ, լուր ինձ, եւ մի՛ ապախտ առներ զբանս իմ։ 8Հեռի արա ի նմանէ զճանապարհս քո, եւ մի՛ մերձենար ի դրունս տան նորա։ 9Զի մի՛ մատնեսցես օտարաց զկեանս քո, եւ զստացուածս քո անողորմից։ 10Զի մի՛ լցցին օտարք ի զօրութենէ քումմէ, եւ մի՛ վաստակք քո ի տունս այլոց մտանիցեն։ 11Եւ զղջասցիս յետոյ՝ յորժամ մաշիցին անդամք մարմնոյ քո. 12եւ ասիցես թէ՝ Զիա՜րդ ատեցի զխրատ, եւ ի յանդիմանութեանց խոտորեցաւ սիրտ իմ։ 13Ոչ լսէի ձայնի խրատտուի իմոյ, եւ ուսուցչի իմոյ ոչ մատուցանէի զունկն իմ։ 14Սակաւիկ մեւս եւս եւ եղեալ էի ի մէջ ամենայն չարեաց, ի մէջ եկեղեցւոյ եւ ժողովրդեան։ 15Արբ ջուր ի քոց ամանոց, եւ ի քոց ջրհորոց աղբերաց։ 16Բղխեսցեն քեզ ջուրք քո ի քումմէ աղբերէ, եւ ի քո հրապարակս գնասցեն ջուրք քո։՝՝ 17Եղիցին քեզ միայնոյ լինել, եւ մի՛ ոք օտար հաղորդեսցէ քեզ։ 18Աղբեւր ջրոյ քո եղիցի քեզ առանձինն՝՝, եւ ուրախ լինիջիր ընդ կնոջ մանկութեան քո։ 19Եղն սիրոյ եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընդ քեզ, եւ ի քո իմաստութիւն համարեսցի եւ ընդ քեզ եղիցի յամենայն ժամ. զի եթէ՝՝ զնորա սիրովն գնայցես՝ բազմապատիկ եղիցես՝՝։ 20Մի՛ յաճախեր առ օտարս, եւ մի՛ փարիր ի գիրկս՝ որ ոչ քո իցեն։ 21Զի առաջի աչաց Աստուծոյ են ճանապարհք առն, եւ յամենայն շաւիղս նորա դիտէ։ 22Անօրէնութիւնք որսան զայր, եւ ի տոռունս մեղաց իւրոց շաղի իւրաքանչիւր ոք։ 23Մեռանի նա ընդ անխրատս՝՝ վասն անխրատութեան, եւ ի բազմութենէ կենաց իւրոց զրկեցաւ, եւ կորեաւ վասն անզգամութեան՝՝։