Նաում մարգարեյի գիրք
3
1Ո՜ քաղաք արեանց, ամենեւին սուտ, լի անիրաւութեամբ, որոյ զննեսցի որսդ՝՝։ 2Ձայն հարուածոց, ձայն շարժման անուոյ, շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց, փայլիւն զինու, 3շողալ սուսերի, թաւալգլոր խաղալ վիրաւորաց, եւ ոչ գոյր չափ ազգաց նորա. եւ տկարասցին ի մարմինս իւրեանց՝ ի բազում պոռնկութենէ։ 4Պոռնիկ գեղապանծ, գլուխ կախարդաց՝՝, որ վաճառէր զազգս ի պոռնկութեան իւրում, եւ զտոհմս կախարդանօք իւրովք։ 5Ահաւասիկ ես ի վերայ քո, ասէ Տէր Աստուած ամենակալ. եւ յայտնեցից զյետուստ քո, եւ արկից զերեսօք քովք. եւ ցուցից ազգաց զամօթ քո, եւ թագաւորութեանց զանարգանս քո։ 6Եւ ընկեցից ի վերայ քո զպղծութիւնս եւ զաղտեղութիւնս քո՝՝, եւ արարից զքեզ խայտառակ։ 7Եւ եղիցի ամենայն որ տեսանիցէ զքեզ՝ իջանիցէ եւ ասիցէ. Եղո՜ւկ դու,՝՝ Նինուէ, ո՞վ իցէ որ հեծիցէ վասն քո. ուստի՞ խնդրեսցուք քեզ մխիթարութիւն։
8Պատրաստեա բաժին, կազմեա ջնար, վիճակդ Ամովնայ. որ բնակեալ է՝՝ ի մէջ գետոց, եւ ջուրք շուրջ զնովաւ. որոյ սկիզբն ծով, եւ ջուրք պարիսպ նորա։ 9Եթէովպացիք եւ Եգիպտոս զօրութիւն նորա, եւ չիք չափ փախստեան նորա.՝՝ եւ Լիբէացիք եղեն օգնականք նորա։ 10Սակայն եւ նա յողդողդեալ գերի գնայցէ, եւ զտղայս նորա զքարի հարցեն ի սկզբան ճանապարհաց նորա՝՝, եւ ի վերայ ամենայն պատուականաց նորա վիճակս արկանիցեն, եւ ամենայն մեծամեծք նորա ձեռակապովք կապեսցին։ 11Եւ դու արբեսցիս եւ յիմարեսցիս, եւ խնդրեսցես քեզ ոտնկայ ի թշնամեաց քոց։ 12Եւ ամենայն ամուրք քո իբրեւ զդիտակ թզոյ՝՝, որ թէ շարժեսցի՝ անկցին ի բերան ուտելեաց։ 13Ահա ազգք քո իբրեւ զկանայս են ի քեզ. թշնամեաց քոց բացցին բանալով դրունք երկրին քո, եւ կերիցէ հուր զնիգս քո։ 14Լից քեզ ջուր պաշարման, եւ պնդեա զամուրս քո. մուտ ի կաւ եւ կոխեա ընդ յարդի, եւ պնդեա քան զաղիւս՝՝. 15անդ կերիցէ զքեզ հուր, եւ սատակեսցէ զքեզ սուր. եւ կերիցէ զքեզ իբրեւ զմարախ, եւ ծանրասցի իբրեւ զջորեակ՝՝։ 16Բազմացուցեր զվաճառս քո իբրեւ զաստեղս երկնից. դիմեաց ջորեակ, եւ թռեաւ. 17խաղաց իբրեւ զգրուիճ. եւ խառնիճաղանջն քո իբրեւ զմարախ՝՝ մածեալ զցանգով յաւուր ցրտոյ. ծագեաց արեւ եւ խաղաց, եւ ոչ ծանեաւ զտեղի իւր. վա՜յ նոցա։ 18Նիրհեցին հովիւք քո. թագաւորն Ասորեստանեայց կոտորեաց զզօրս քո. չուեաց ազգ քո ի լերինս, եւ ոչ ոք էր որ մնայր։ 19Թարախեցան վէրք քո, եւ չիք բժշկութիւն բեկման քում՝՝. ամենեքին որ լուան զգոյժ քո՝ ծափս հարցեն ի վերայ քո. քանզի յո՞յր վերայ ոչ չոգաւ չարութիւն քո հանապազ։