Ղևտացիների գիրք
2
1Եւ անձն ոք եթէ մատուցանիցէ պատարագ Տեառն, նաշիհ լիցի պատարագն նորա. եւ արկցէ զնովաւ եւղ, եւ դիցէ ի վերայ նորա կնդրուկ. զի զոհ է։՝՝ 2Եւ տարցի զայն առ քահանայսն որդիս Ահարոնի. եւ լցեալ զձեռն իւր ի նաշհոյ անտի իւղովն հանդերձ, եւ զամենայն զկնդրուկն նորա, դիցէ քահանայն զյիշատակ նորա ի վերայ սեղանոյն զոհ ի հոտ անուշից Տեառն։ 3Եւ նշխարն ի զոհէ անտի՝ Ահարոնի եւ որդւոց իւրոց լիցի, սրբութիւն սրբութեանց ի զոհից անտի Տեառն։
4Ապա թէ մատուցանիցէ պատարագ զոհ եփեալ ի թոնրի, պատարագ Տեառն ի նաշհոյ՝ պանս բաղարջս ի նաշհոյ զանգեալ իւղով, եւ քաքարս բաղարջս օծեալ իւղով։
5Իսկ եթէ զոհ ի տապակէ իցէ պատարագն քո, նաշիհ զանգեալ իւղով բաղարջ լինիցի։ 6Եւ բրդեսցես զայն պատառս պատառս, եւ արկցես ի վերայ նոցա եւղ. զի զոհ Տեառն է։
7Ապա թէ զոհ ի կասկարայից իցէ պատարագն քո, նաշիհ իւղով գործեսցի։ 8Եւ մատուսցես զզոհն զոր առնիցես ի նոցանէ Տեառն. եւ տարցիս առ քահանայն. եւ մատուցեալ քահանային առ սեղանն, 9հանցէ ի զոհէն զառ ի յիշատակէ նորա, եւ դիցէ քահանայն ի վերայ սեղանոյն. ընծայ անուշութեան Տեառն է։ 10Եւ որ մնայցէ ի զոհէ անտի, Ահարոնի եւ որդւոց նորա լինիցի, սրբութիւն սրբութեանց ի զոհիցն քոց։
11Զամենայն զոհ զոր մատուցանիցէք Տեառն, ոչ առնիցէք խմորուն. զամենայն խմորուն եւ զամենայն մեղրեալ՝ մի՛ մատուցանիցէք ի նոցանէ պտուղ ի զոհ Տեառն։ 12Պատարագ պտղոյ մատուցանիցէք զայն Տեառն, բայց ի սեղանն մի՛ ելանիցէ ի հոտ անուշից Տեառն։ 13Եւ ամենայն պատարագ զոհից ձերոց աղիւ Տեառն յաղեսցի. մի՛ պակասեցուցանիցէք զաղ ուխտին Աստուծոյ ի զոհից ձերոց. ընդ ամենայն պատարագս աղ մատուցանիցէք։
14Իսկ եթէ յառաջին արմտեաց մատուցանիցես պատարագ Տեառն, մուրկ նոր փխրեալ եւ մանրեալ Տեառն, մատուսցես զոհ զառաջնոց արմտեաց քոց։ 15Եւ արկցես զնովաւ եւղ, եւ դիցես ի վերայ նորա կնդրուկ. զի զոհ է։ 16Եւ հանցէ քահանայն զառ յիշատակէ նորա ի մրկէ անտի հանդերձ իւղովն, եւ զամենայն կնդրուկ նորա, զի պտուղ Տեառն է։