Հոբի գիրք

35

1Կրկնեալ անդրէն Եղիուսայ ասէ. 2Զի՞նչ իրաւունս համարեցար . ո՞վ ես դու զի ասես թէ՝ Արդար եմ առաջի Տեառն. 3եւ կամ ասես թէ՝ Մեղայ, զի՞նչ արարից։՝՝ 4Ես տաց քեզ պատասխանի, երեցուն բարեկամացդ քոց՝՝։ 5Հայեաց յերկինս եւ տես, նշմարեա զամպս՝ ո՛րչափ բարձր են ի քէն։ 6Եթէ մեղար՝ զի՞նչ , եւ եթէ բազում անօրինեցար՝ զի՞նչ կարօղ ես ։ 7Արդ եթէ արդար իցես՝ զի՞նչ տացես նմա, կամ զի՞նչ առցէ ի ձեռաց քոց։ 8Առն նմանոյ քեզ ամպարշտութիւնն քո, եւ որդւոյ մարդոյ արդարութիւնն քո։ 9Ի բազմութենէ զրպարտեալք աղաղակեսցեն, աղաղակեսցեն ի բազկէ բազմաց։ 10Եւ ոչ ասաց թէ՝ Ո՞ւր է որ զայս, 11Որ պահէ զպահս գիշերականս, որ մեկնէ զիս ի չորքոտանեաց երկրի եւ ի թռչնոց երկնից։՝՝ 12Անդ աղաղակեսցեն՝ եւ մի՛ , զի այն պատահումն ի հպարտութենէ չարեաց է. 13զի զանկարգութիւնս տեսանել Տէր ոչ կամի. զի ինքն Ամենակալն տեսանօղ է այնոցիկ՝ որ կատարեն զանօրէնութիւն, եւ փրկեսցէ զիս։ 14Դատեաց առաջի նորա, եթէ կարասցես գովել զնա որպէս էն։ 15Եւ արդ քանզի չէ որ կրեաց զբարկութիւն նորա, եւ ոչ որ գիտաց զյանցանս իւր յոյժ.՝՝ 16ապա ուրեմն Յոբ զուր բանայ զբերան իւր, եւ ծանրացուցանէ անգիտութեամբ զբանս։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)