Հոբի գիրք

23

1Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ. 2Նա եւ ես գիտեմ զի ի ձեռանէ իմմէ է յանդիմանութիւն իմ, եւ ձեռն նորա ծանրացաւ ի վերայ հեծութեան իմոյ։ 3Իսկ ո՞վ ծանուսցէ եթէ գտից զՆա, եւ հասից նմա ի սպառ։՝՝ 4Եւ ասացից առաջի նորա զիրաւունս, լցից զբերան իմ յանդիմանութեամբ։ 5Ծանեայց զողոքանս զոր ընդ իս խօսիցի, խելամուտ եղէց այնմ զոր ինձն պատմիցէ։ 6Եւ բազում զօրութեամբ եկեսցէ ի վերայ իմ, եթէ զպատուհաս իւր ի գործ ոչ արկանիցէ։ 7Զի ճշմարտութիւն եւ յանդիմանութիւն ի նմանէ է, հանցէ ի սպառ զիրաւունս իմ։ 8Եթէ յառաջագոյն երթայցէ՝ ոչ եւս իցեմ, եւ զվերջինսն զի՞ գիտիցեմ։ 9Զձախ այնորիկ որ արարն զնա՝ ոչ կալայ, եւ եթէ արկցէ զաջ իւր զինեւ՝ սակայն եւ այնպէս ոչ տեսից։ 10Զի ինքն գիտէ զճանապարհս իմ, եւ քննեաց զիս իբրեւ զոսկի։ 11Հասից ի պատուիրանս նորա, զճանապարհս նորա պահեցից եւ ոչ եւս թիւրեցայց։ 12Զպատուիրանօք նորա ոչ անցից՝ զի մի՛ մեռանիցիմ, ի ծոց իմ թաքուցից զբանս նորա։ 13Ապա թէ նա այնպէս դատեցաւ, ո՞ իցէ որ ընդդէմ դառնայցէ նմա. զի զոր ինքն կամեցաւ՝ եւ արար։ 14Վասն այնորիկ առ նա փութացայց, խրատեալ՝ զնորին հոգացայց։՝՝ 15Ի վերայ այսոցիկ յերեսաց նորա տագնապեցայց, եւ ի միտ առից եւ զարհուրեցայց ի նմանէ։ 16 Տէր հիւանդացոյց՝՝ զսիրտ իմ, եւ Ամենակալն պագնապեաց զիս։ 17Զի ոչ գիտէի թէ գայցէ ի վերայ իմ խաւար, առաջի երեսաց իմոց ծածկեաց մէգ։՝՝

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)