Հոբի գիրք

11

1Կրկնեալ անդրէն Սովփարայ Մինեցւոյ ասէ. 2Որ շատ խօսի՝ ապաքէն ընդ նմին եւ լսիցէ. կամ որ խօսողն իցէ՝ կարիցէ՞ բանիւք արդարանալ։ 3Օրհնեալ է ծնունդ կանանց սակաւակեաց։ Մի՛ զբազում բանիւք անկանիր, զի ոչ գոյ որ տայցէ քեզ պատասխանի։ 4Մի՛ ասեր թէ՝ Սուրբ եմ գործովք եւ անարատ առաջի Տեառն։ 5Այլ թէ զիա՞րդ Տէր խօսեսցի ընդ քեզ, եւ բացցէ զշրթունս իւր ընդ քեզ։ 6Ապա պատմեսցէ քեզ զզօրութիւն իմաստութեան, զի կրկին եղիցի քան զքոյն. եւ ապա գիտասցես՝ թէ արժանի ըստ որոց մեղարն անց ընդ քեզ ի Տեառնէ։ 7Եթէ զհետս Տեառն գտանիցե՞ս, կամ ի վերջինսն հասանիցե՞ս զոր արար Ամենակալն։ 8Բարձր են երկինք, եւ զի՞ գործիցես. խոր են , եւ դու՝՝ զի՞ խելամտեսցես։ 9Երկայն է երկրի, լայն է ծով։ 10Եւ եթէ տապալեսցէ զամենայն՝՝, ո՞վ ասասցէ ցնա թէ զի՞նչ գործեցեր։ 11Ինքն գիտէ զգործս անօրինաց, տեսեալ զանարժանս՝ ո՞չ արասցէ անտես։ 12 մարդ ի խօսել ընդ վայր, ղօղի բանիւք՝՝. այր կանանցածին հանգոյն է ցռոյ անապատականի։ 13Իսկ եթէ դու սուրբ եդիր զսիրտ քո, տարածեա առ նա զձեռս քո։ 14Ապա թէ իցէ ի ձեռին քում անօրէնութիւն, հեռի արա զայն ի քէն, եւ անօրէնութիւն ի յարկի քում մի՛ ագցի։ 15 ծագեսցեն երեսք քո իբրեւ զջուր յստակ, մերկասցես զաղտեղութիւն՝՝ եւ ոչ երկիցես, 16եւ մոռասցիս զաշխատութիւն իբրեւ զալիս անցեալս՝ եւ ոչ զարհուրեսցիս։ 17 քո իբրեւ զարուսեակն, ի միջօրէի ծագեսցեն քեզ կեանք, վստահացեալ լիցիս՝ զի կայ քո յոյս, ի հոգոց եւ ի տատամսութենէ երեւեսցի քեզ խաղաղութիւն։ 18Հանդարտեսցես՝ եւ ոչ ոք իցէ որ պատերազմիցի ընդ քեզ։ 19Դարձցին բազումք եւ աղաչեսցեն զքեզ. փրկութիւն պակասեսցէ ի նոցանէ. 20զի յոյս նոցա կորուստ է անձանց իւրեանց. աչք ամպարշտաց հալեսցի։՝՝

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)