Երեմիա մարգարեյի գիրք

13

1Այսպէս ասէ ցիս Տէր. Գնա եւ ստացիր սփածանելի կտաւի, եւ ած զմիջով քով. եւ ընդ մի՛ անցանիցես։ 2Եւ ստացայ սփածանելի ըստ բանին Տեառն, եւ ածի զմիջով իմով։ 3Եւ եղեւ բան Տեառն առ իս կրկին անգամ, եւ ասէ. 4Առ զսփածանելիդ, զոր ստացար, ի միջոյ քումմէ, եւ արի գնա յափն Եփրատու, եւ թաքուսցես զդա անդ ի ծակ վիմի։ 5Եւ չոգայ եւ թաքուցի զնա յԵփրատ, որպէս պատուիրեաց ինձ Տէր։ 6Եւ եղեւ յետ բազում աւուրց ասէ ցիս Տէր. Արի գնա յափն Եփրատայ, եւ առցես անտի զսփածանելին զոր հրամայեցի քեզ անդ թաքուցանել։ 7Եւ գնացի յափն Եփրատ գետոյ, փորեցի եւ առի զսփածանելին ի տեղւոջէն ուր թաղեցի զնա անդ. եւ ահա ապականեալ էր սփածանելին, եւ ահա չէր ինչ իմիք պիտանացու։ 8Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. 9Այսպէս ասէ Տէր. Այդպէս ապականեցից զհպարտութիւն Յուդայ եւ զհպարտութիւն Երուսաղեմի։ 10Զքաղաքն եւ զժողովուրդն իմ՝՝ չար՝ որք ոչ կամէին լսել բանից իմոց, որք գնան ըստ յօժարութեան սրտից իւրեանց չարաց, եւ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայել նոցա եւ պագանել. եղիցին իբրեւ զսփածանելիդ զայդ՝ որ ոչ իմիք է պիտանացու։ 11Զի զոր օրինակ մածանի սփածանելի զմիջով մարդոյ, նոյնպէս մածուցի զինեւ զամենայն տունդ Իսրայելի, եւ զամենայն տունդ Յուդայ, ասէ Տէր, լինել ինձ անուանի եւ ի պարծանս եւ ի փառս. եւ ոչ անսացին ինձ։

12Եւ ասասցես ժողովրդեանդ զպատգամդ զայդ. Այսպէս ասէ Տէր Իսրայելի. Ամենայն տիկ գինւով լցցի. եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. Միթէ չգիտիցե՞մք գիտելով, եթէ ամենայն տիկ գինւով լցցի։ 13Եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր. Ահա ես լնում զամենայն բնակիչս երկրիդ այդորիկ, եւ զթագաւորս որդիս Դաւթի որ նստին յաթոռ նորա, եւ զքահանայս եւ զմարգարէս, եւ զՅուդա՝՝ եւ զամենայն բնակիչս Երուսաղեմի արբեցութեամբ։ 14Եւ ցրուեցից զդոսա՝ զայր եւ զեղբայր իւր, զհայր եւ զորդիս իւրեանց ի միասին, ասէ Տէր. ոչ գթացայց եւ ոչ խնայեցից, եւ ոչ ողորմեցայց ապականել զդոսա։

15Լուարուք եւ ունկնդիր լերուք, եւ մի՛ հպարտանայք զի Տէր խօսեցաւ։ 16Տուք Տեառն Աստուծոյ ձերում փառս, մինչչեւ խաւարեալ եւ գայթակղեալ ոտից ձերոց ի վերայ խաւարին լերանց, ակն ունիցիք լուսոյ, անդ ստուերք մահու, եւ դնիցիք ի խաւարի՝՝։ 17Եւ եթէ ոչ լսիցէք նմա, լայցեն անձինք ձեր յերեսաց թշնամեաց, եւ արտասուալից իցէք արտասուօք. եւ իջուսցեն աչք ձեր արտասուս, զի խորտակեցաւ հօտն Տեառն։

18Ասացէք ցթագաւորն եւ ցբռնաւորսն՝՝, թէ՝ Կորացարուք եւ նստարուք, զի անկաւ ի գլխոց ձերոց փառաց ձերոց։ 19Փակեցան քաղաքք որ ընդ հարաւակողմն, եւ ոչ ոք էր որ բանայր. գերեցաւ զվախճանեալ գերութիւն, զկատարեալն հատուցմանց։ 20Ամբարձ զաչս քո, , եւ տես զարձակեալսդ՝՝ ի հիւսիսոյ. ո՞ւր է հօտն որ տուաւ ցքեզ, խաշինք փառաց քոց։ 21Զի՞նչ տացես պատասխանի ի ժամանակի պահանջիցեն ի քէն՝՝. դու իսկ ուսուցեր զնոսա ուսումն՝ տիրել ի վերայ քո. ո՞չ ահա երկունք ունիցին զքեզ իբրեւ կնոջ ծննդականի։ 22Եւ եթէ ասիցես ի սրտի քում, թէ՝ Ընդէ՞ր պատահեաց ինձ այս. վասն բազմութեան անիրաւութեան քո՝ յայտնեցաւ յետուստ քո խայտառակեալ զկրկունս քո։ 23Եթէ Հնդիկ զմորթ իւր եւ ինձ զխայտուցս իւր, եւ դուք կարօղ լինիցիք գործել զբարիս՝ ուսեալք զչարիս։ 24Եւ ցրուեցից զնոսա իբրեւ զխռիւ հողմակոծեալ յանապատի։ 25Այդ է վիճակ քո եւ ՝ չհաւանելդ ձեզ ինձ՝՝. զի մոռացար զիս եւ յուսացար ի ստութիւնս։ 26Եւ ես մերկացից զյետուստ քո, եւ արկից զգլխով քո եւ զերեսօք, եւ երեւեսցին անարգանք քո. 27շնութիւն եւ վրնջիւն քո, եւ օտարանալն յինէն պոռնկութեամբ քով, ի բագինս եւ յանդս տեսի զգարշելիս քո։ Վա՜յ քեզ, Երուսաղէմ, զի ոչ սրբեսցիս զկնի իմ. մինչեւ ցե՞րբ իցէ քեզ այդ։՝՝

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)