Եսայիա մարգարեյի գիրք

45

1Այսպէս ասէ Տէր ցօծեալն իմ ցԿիւրոս, զորոյ կալայ զաջոյ ձեռանէ նորա հնազանդեցուցանել առաջի նորա զազգս, զզօրութիւն թագաւորաց խորտակեցից՝՝. եւ բացից առաջի զդրունս, եւ քաղաքք՝՝ մի՛ փակեսցին։ 2Ես երթայց առաջի քո, զլերինս հարթեցից, զդրունս պղնձիս խորտակեցից եւ զնիգս երկաթիս փշրեցից. 3եւ տաց քեզ զգանձս խաւարինս, եւ զաւանդս աներեւոյթս բացից քեզ՝՝. զի ծանիցես թէ ես եմ Տէր Աստուած, որ կոչեցի զանուն քո՝ Աստուած Իսրայելի։ 4Վասն Յակոբայ ծառայի իմոյ, եւ Իսրայելի ընտրելոյ ՝ ես կոչեցից քեզ զանուն քո՝ եւ ընկալայց զքեզ։ 5Եւ դու զիս ոչ ծանեար՝ եթէ ես Տէր Աստուած, եւ չիք այլ ոք. 6եւ՝՝ ծանիցեն յարեւելից եւ յարեւմտից թէ չիք ոք յինէն։ 7Ես եմ որ հաստատեցի զլոյս եւ արարի զխաւար, ես եմ որ առնեմ զխաղաղութիւն եւ հաստատեմ զչար. ես եմ Տէր Աստուած՝ որ առնեմ զայս ամենայն։

8Ուրախ եղիցին՝՝ երկինք ի վերուստ, եւ ամպք ցօղեսցեն . բղխեսցէ զողորմութիւն, եւ զարդարութիւն առ հասարակ բղխեսցէ՝՝. ես եմ Տէր հաստատեցի զքեզ իբրեւ զլաւ իմն. ստեղծի զքեզ իբրեւ զկաւ բրտի։ 9Միթէ զօ՞րն ամենայն հերկիցէ որ հերկէն զերկիր. միթէ ասիցէ՞ կաւն ցբրուտն. Զի՞ կաս՝ զի՞ ոչ գործես, չիք քո ձեռք։ Միթէ ասիցէ՞ ստեղծուածն ցստեղծիչն իւր թէ՝ Ընդէ՞ր այսպէս ստեղծեր զիս։ 10Վա՜յ որ ասիցէ ցհայր իւր թէ՝ Ընդէ՞ր ծնար զիս, եւ ցմայր իւր թէ՝ Ընդէ՞ր երկնեցեր զիս 11զի այսպէս ասէ Տէր Աստուած՝ Սուրբն Իսրայելի, որ արար զայնս որ յապայն գալոց են. Հարցէք զիս վասն որդւոցն իմոց եւ դստերաց,՝՝ եւ վասն գործոց ձեռաց իմոց պատուէր տուք ինձ։ 12Ես արարի զերկիր եւ զմարդն ի վերայ նորա, ես ձեռամբ իմով հաստատեցի զերկինս, ես ամենայն աստեղաց ետու հրաման։ 13Ես յարուցի զնա թագաւոր, եւ ամենայն ճանապարհք նորա ուղիղ են՝՝. նա շինեսցէ զքաղաքն իմ, եւ զգերութիւն ժողովրդեան իմոյ դարձուսցէ, ոչ կաշառօք եւ ոչ պատարագօք, ասէ Տէր զօրութեանց։

14Այսպէս ասէ զօրութեանց. Վաստակ եղեւ երկիրն՝՝ Եգիպտացւոց, եւ վաճառք Եթովպացւոց Սաբայեցիքն արք մեծամեծք՝՝ առ քեզ անցցեն, քեզ ծառայեսցեն, եւ՝՝ զկնի քո ՝ կապեալք ձեռակապօք եւ առ քեզ ելցեն՝՝, եւ քեզ երկիր , եւ ի քեզ ուխտադիր լինիցին. զի ի քեզ Աստուած գոյ. եւ ասասցեն թէ՝ Ոչ գոյ այլ Աստուած բաց ի քէն. 15զի դու ես Աստուած՝ եւ մեք ոչ գիտէաք՝՝. Աստուած Իսրայելի փրկիչ։ 16Ամաչեսցեն եւ յամօթ ամենայն հակառակորդք նորա, եւ գնասցեն ամօթով։ 17Նորոգեցարուք առ իս, կղզիք. զի փրկեցաւ զփրկութիւն յաւիտենից. մի՛ ամաչեսցեն՝ եւ մի՛ եւս յամօթ լիցին՝՝ մինչեւ յաւիտեանս։

18Զի այսպէս ասէ Տէր որ արար զերկինս. Աստուած՝ որ հաստատեաց զերկիր եւ արար զնա, նա է որ սահմանեաց զնա. եւ ի զուր ինչ ոչ արար զնա, այլ ի բնակութիւն ստեղծ զնա. Ես եմ Տէր եւ չիք այլ ոք։ 19Ոչ ի ծածուկ ինչ խօսեցայ՝ եւ ոչ ի տեղւոջ խաւարին երկրի. չասացի ցզաւակն Յակոբայ ՝ Սնոտիս խնդրեսջիք. ես եմ՝՝, ես եմ Տէր որ խօսիմ զարդարութիւն՝ եւ պատմեմ զճշմարտութիւն։ 20Ժողովեցարուք եւ եկայք, խորհեցարուք ի միասին, ապրեալքդ ի հեթանոսաց. ոչ ծանեան որ բարձեալ զփայտն դրօշեալ՝՝. եւ կային յաղօթս առ աստուածս որ ոչ փրկէին զնոսա։ 21Եթէ պատմեսցեն, աղէ մերձեսցին զի գիտասցեն՝՝ ի միասին. ո՞ լսելի արար զայս ամենայն ի սկզբանէ, եւ յայսմհետէ պատմեցաւ . ես եմ Աստուած՝ եւ չիք այլ ոք բաց յինէն.՝՝ արդար եւ փրկիչ, եւ չիք ոք բաց յինէն։ 22Դարձարուք առ իս՝ եւ որ եկեալդ էք ի ծագաց երկրէ՝՝. ես եմ Աստուած՝ եւ չիք այլ ոք։ 23Յանձն երդնում, եթէ որ ինչ ելանէ ի բերանոյ իմոյ՝ արդարութիւն է, եւ բանք իմ մի՛ եղծցին՝՝. զի ինձ կրկնեսցի ամենայն ծունր, եւ խոստովան լիցի լեզու Աստուծոյ, 24եւ ասասցէ թէ՝ Արդարութիւն եւ առ նա եկեսցեն. եւ ամաչեսցեն ամենեքեան՝ որ որոշեն զանձինս իւրեանց ի Տեառնէ։ 25Արդարասցին՝ եւ Աստուծով փառաւորեսցի ամենայն զաւակ որդւոցն՝՝ Իսրայելի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)