Եսայիա մարգարեյի գիրք

27

1Յաւուր յայնմիկ ածցէ Տէր սուրբ եւ զմեծ եւ զհզօր ի վիշապ օձին փախուցելոյ, եւ ի վիշապ օձին կամակորի, եւ սպանցէ զվիշապն ի մէջ ծովուն։ 2Յաւուր յայնմիկ վայելուչ՝ ցանկալի տիրել ի վերայ նորա։ 3Ես ամուր, քաղաք զուր պաշարեալ. արբուցից զնա՝ զի առցի ի գիշերի, եւ ի տուէ կործանեսցի պարիսպ նորա։ 4Զի չէր որ ոչ ձեռնամուխ լինէր ի նա. ո՞ դիցէ զիս պահել զոճ արտոյ յագարակի. վասն այսր պատերազմողի անարգեցի զնա այսուհետեւ։ Վասն այսորիկ արար Տէր զամենայն ինչ զոր կարգեաց. Այրեցաք, ասէ։ 5Բողոքեսցեն բնակիչք նորա. արասցուք ընդ նմա խաղաղութիւն։

6Ժողովեալք որդիք Յակոբայ նորատունկ բղխեսցեն. ծաղկեսցէ , եւ լցցին տիեզերք պտղով նորա։ 7Միթէ որպէս նայն եհար, սա այնպէս վիրաւորեսցի՞. կամ որպէս նայն սպան, այնպէս սատակեսցի՞։ 8Պատերազմաւ եւ նախատանօք արձակեսցէ զնոսա. ո՞չ դու էիր որ խորհէիր խստացեալ մտօք սպանանել զնոսա ոգւով բարկութեամբ։ 9Վասն այսորիկ բարձցի անօրէնութիւն Յակոբայ. եւ այս է օրհնութիւն նորա, յորժամ բարձից ի նմանէ զմեղս նորա. ի ժամանակի յորում մանրեսցեն իբրեւ զփոշի մանր՝ զամենայն քարինս մեհենաց քոց. եւ մի՛ եւս մնասցեն գործք պաշտամանցն նոցա, այլ կոտորեսցին իբրեւ զմայրի փայտահարաց։ 10Եւ որ շէնն մնասցէ՝ եղիցի իբրեւ զհօտ մակաղեալ եւ իբրեւ զխաշն լքեալ, եւ եղիցի բազում ժամանակս յարօտս երէոց, եւ անդ հանգիցեն. եւ յետ բազում ժամանակաց՝ ոչ գտցի ի նմա դեղ դալար, զի ցամաքեցաւ։ 11Կանայք՝ որ դիմեալ գայք ի հանդիսէ՝ յառաջ մատիք.՝՝ զի ոչ եթէ է՝ յորում գոյ իմաստութիւն. վասն այնորիկ մի՛ գթասցի ի նոսա որ արարն զնոսա. մի՛ որ ստեղծն զնոսա ողորմեսցի նոցա։ 12Եւ եղիցի յաւուր , արգել արկցէ՝՝ Տէր ի փոսոյ Գետոյն ի կողմանս Ռինոկորուրայ. բայց դուք մի մի ժողովեցէք զորդիսն՝՝ Իսրայելի։ 13Եւ եղիցի յաւուր յայնմիկ հարցեն փող աւագափող. եւ եկեսցեն ցրուեալքն յերկրին Ասորեստանեայց, կորուսեալք յերկրին Եգիպտացւոց, եւ պագցեն Տեառն ի վերայ լերին սրբոյ յԵրուսաղէմ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)