Ովսէէ մարգարեյի գիրք
13
1Ըստ բանիցն Եփրեմայ իրաւունս ա՛ռ նա Աստուծոյ Իսրայելի, եւ եդ զայն ի Բահաղու՝՝ եւ մեռաւ։ 2Եւ արդ դարձեալ յաւելին ի մեղանչել, եւ արարին իւրեանց ձուլածոյս յարծաթոյ իւրեանց, ի նմանութիւն պատկերի կռոց, գործ ճարտարաց՝ նուիրել նոցա. եւ նոքա ասեն. Զոհեցէք մարդիկ, զի պակասեցին որթք՝՝։ 3Վասն այնորիկ եղիցին իբրեւ զամպ առաւօտու, եւ իբրեւ զցօղ վաղորդայնոյ որ անցանէ, եւ իբրեւ զփոշի հոսեալ ի կալոյ, եւ իբրեւ զծուխ ի պատուհանից։ 4Ես եմ Տէր Աստուած քո որ հաստատեցի զերկինս եւ հաստատեցի զերկիր, որոյ ձեռք հաստատեցին զամենայն զօրս երկնից, եւ ոչ ցուցի քեզ երթալ զհետ նոցա, եւ ես հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց՝՝. եւ Աստուած բաց յինէն ոչ ծանիցես, եւ Փրկիչ՝ ոչ գոյ բաց յինէն։ 5Ես հովուէի քեզ յանապատի, յանշէն երկրի՝՝։ 6Ըստ արօտի նոցա յագեցան եւ զմայլեցան, եւ հպարտացան սրտիւք իւրեանց. վասն այնորիկ մոռացան զիս։ 7Եւ ես եղէց նոցա իբրեւ զյովազ, եւ իբրեւ զինձ ի ճանապարհին Ասորեստանեայց։ 8Պատահեցից նոցա իբրեւ արջ քաղցեալ, եւ պատառեցից զառագաստ սրտից նոցա, եւ կերիցեն զնոսա կորիւնք անտառի՝՝, եւ գազանք վայրի կեղեքեսցեն զնոսա։ 9Յապականութեան քում, Իսրայէլ՝ ո՞վ իցէ որ օգնիցէ քեզ։՝՝ 10Ո՞ւր է թագաւորն քո, նա փրկեսցէ զքեզ յամենայն քաղաքս քո, իրաւ արասցէ քեզ՝՝, զորմէ ասացերն թէ՝ Տուր ինձ թագաւոր եւ իշխան։ 11Ետու քեզ թագաւոր բարկութեամբ իմով, եւ կարճեցի սրտմտութեամբ իմով։ 12Ծրար անիրաւութեանց Եփրեմ, ծածկեալ կան մեղքն նորա։ 13Երկունք իբրեւ ծննդականի հասցեն նմա. դա է որդին քո իմաստուն, վասն այնորիկ այժմիկ չկարասցէ հանդարտել ի՝՝ բեկման որդւոց։ 14Ի ձեռաց դժոխոց ապրեցուցից զնոսա, եւ ի մահուանէ փրկեցից զնոսա. ո՞ւր է յաղթութիւն քո, մահ. ո՞ւր է խայթոցք քո, դժոխք, մխիթարութիւն ծածկեալ է յաչաց իմոց։ 15Քանզի նա ի մէջ եղբարց զատուսցէ՝՝, ածցէ ի վերայ նորա Տէր հողմ խորշակի յանապատէ, եւ ցամաքեցուսցէ զերակս նորա, եւ աւերեսցէ զաղբեւրս նորա, սա ցամաքեցուսցէ զերկիր նորա եւ զամենայն անօթս նորա ցանկալիս՝՝։