Եզեկիէլ մարգարեյի գիրք

15

Վասն փայտի որթուն։՝՝

1Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 2Որդի մարդոյ, զի՞նչ լինիցի փայտ որթուն փայտից ոստոց որ են՝՝ ի փայտս անտառի։ 3Միթէ առնուցո՞ւն ի նմանէ փայտ մի՝ առնել գործի ինչ, կամ առնուցո՞ւն ի նմանէ ցից մի կախել զնմանէ անօթ ինչ։ 4Բայց զի ի հրոյ ծախս տուեալ է. ամ ի յամէ զյօտ՝՝ նորա ծախէ հուր, պակասէ ի սպառ՝՝. միթէ պիտանացո՞ւ ինչ իցէ ի գործ. 5թէպէտ եւ նոյնպէս ողջոյն հատանիցի՝՝, չէ ինչ պիտոյ ի . բայց թէ հրոյ ճարակ լինիցի ի սպառ, եւ ոչ ինչ ամենեւին՝՝ պիտանացու ի գործ։ 6Վասն այնորիկ, այսպէս ասէ Ադոնայի Տէր. Որպէս զփայտ որթուն ի փայտս անտառի ետու ճարակ հրոյ, այնպէս տաց զբնակիչսդ Երուսաղեմի։ 7Եւ հաստատեցից զերեսս իմ ի վերայ նոցա, ի հրոյ ելցեն, եւ հուր կերիցէ զնոսա. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր՝ ի հաստատել ինձ զերեսս իմ ի վերայ նոցա։ 8Եւ տաց զերկիրն յապականութիւն, փոխանակ զի անկան ընդ յանցանօք, ասէ Ադոնայի Տէր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)