Եզեկիէլ մարգարեյի գիրք
11
1Եւ ամբարձ զիս Հոգի, եւ ած զիս յանդիման դրան տանն Տեառն որ հայէր ընդ արեւելս. եւ ահա առաջի դրան սրահին արք իբրեւ քսան եւ հինգ, եւ տեսի ի մէջ նոցա զՅեզոնիա զորդի Յազերայ եւ զՓաղտիա Բանեայ՝ զառաջնորդս ժողովրդեանն։
2Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ, այս արք են որ խորհին սնոտիս, եւ տան խրատ չար ի քաղաքիդ յայդմիկ, 3եւ ասեն. Ոչ եթէ նորոգ ինչ շինեալ են տունքս, այլ՝՝ սա է կաթսայ եւ մեք միս։ 4Վասն այդորիկ մարգարեաց ի վերայ նոցա, մարգարեաց, որդի մարդոյ։ 5Եւ եհաս ի վերայ իմ Ոգի Տեառն եւ ասէ ցիս. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Այդպէս ասացէք, տունդ Իսրայելի, եւ զխորհուրդ ոգւոց ձերոց ես գիտեմ։ 6Յաճախեցէք զդիակունս ձեր ի քաղաքիդ յայդմիկ, եւ լցէք զճանապարհս դորա վիրաւորօք։ 7Վասն այդորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Զդիակունս ձեր զոր կոտորէիք ի միջի դորա, նոքա միսն են, եւ կաթսայն դա է. եւ զձեզ հանից ի միջոյ դորա։ 8Ի սրոյ երկնչէիք, սուր ածից ի վերայ ձեր, ասէ Ադոնայի Տէր։ 9Եւ հանից զձեզ ի միջոյ դորա, եւ մատնեցից զձեզ ի ձեռս օտարաց, եւ արարից ի ձեզ դատաստան. 10զի անկանիցիք ի սուր. եւ ի վերայ լերանց Իսրայելի դատեցայց զձեզ, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։ 11Եւ դա չիցէ ձեզ կաթսայ, եւ դուք չլինիցիք ի դմա միս. ի վերայ լերանցն Իսրայելի դատեցայց զձեզ, 12եւ գիտասջիք թէ ես եմ Տէր. զի ըստ արդարութեանց իմոց՝՝ դուք ոչ գնացէք, եւ զիրաւունս իմ դուք ոչ արարէք. այլ ըստ կրօնից ազգացն որ շուրջ զձեւք էին՝ արարէք։
13Եւ եղեւ մինչդեռ մարգարէանայի՝ մեռաւ Փաղտիա որդի Բանեայ. անկայ ի վերայ երեսաց իմոց, եւ ի ձայն մեծ աղաղակեցի, եւ ասեմ. Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ադոնայի Տէր, զի ի կատարած հասուցեր զմնացորդս Իսրայելի։ 14Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 15Որդի մարդոյ, եղբարք քո եւ արք գերութեան քո եւ ամենայն տունդ Իսրայելի հասեալ են ի վախճան՝՝, որոց ասացին բնակիչքն Երուսաղեմի. Ի բաց մերժեցարուք ի Տեառնէ, զի մեզ տուեալ է զերկիրդ ի ժառանգութիւն։
16Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. եւ եղէց նոցա փոքր մի ի սրբութիւն ի գաւառսն յոր մտանիցեն ի նոսա։ 17Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ ընկալայց զնոսա յազգացն, եւ ժողովեցից զնոսա ի գաւառացն ուր ցրուեցից զնոսա՝՝ ի նոսա, եւ տաց նոցա զերկիրն Իսրայելի։ 18Եւ մտցեն անդր, եւ բարձցեն զամենայն գարշելիս նորա, եւ զամենայն զանօրէնութիւնս նորա ի նմանէ։ 19Եւ տաց նոցա սիրտ այլ, եւ ոգի նոր պարգեւեցից նոցա՝՝. եւ հանից զսիրտն քարեղէն ի մարմնոց նոցա, եւ տաց նոցա սիրտ մարմնեղէն. 20զի ըստ հրամանաց իմոց գնասցեն, եւ զիրաւունս իմ պահեսցեն, եւ արասցեն զնոսա. եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած։ 21Եւ ըստ գարշելեաց սրտից նոցա եւ ըստ անօրէնութեանցն նոցա զոր արարին՝ եւ՝՝ ըստ ճանապարհացն յոր գնային՝ հատուցից ի գլուխս նոցա, ասէ Ադոնայի Տէր։
22Եւ ամբարձին քերովբէքն զթեւս իւրեանց, եւ անիւքն զհետ նոցա, եւ փառքն Աստուծոյ Իսրայելի ի վերայ նոցա։ 23Եւ ամբարձան փառքն Տեառն ի միջոյ քաղաքին, եւ կացին ի վերայ լերինն որ էր յանդիման քաղաքին։
24Եւ վերացոյց զիս Ոգի, եւ ած յերկիրն Քաղդէացւոց ի մէջ գերութեանն՝ տեսլեամբ Հոգւովն Աստուծոյ. եւ յարեայ ի տեսլենէ անտի՝՝ զոր տեսի։ 25Եւ խօսեցայ առ գերութեանն զամենայն բանս Տեառն զոր եցոյց ինձ։