Ելից

33

1Եւ ասէ Տէր ցՄովսէս. Երթ ել աստի, դու եւ ժողովուրդն քո զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց, յերկիրն զոր երդուայ Աբրահամու, Իսահակայ եւ Յակոբայ, ասեմ. Զաւակի ձերում տաց զնա։ 2Եւ առաքեցից առաջի երեսաց զհրեշտակ իմ, եւ մերժեսցէ՝՝ զՔանանացին եւ զԱմովրհացին եւ զՔետացին եւ զՓերեզացին եւ զԳերգեսացին եւ՝՝ զԽեւացին եւ զՅեբուսացին։ 3Եւ տարցի զքեզ յերկիրն որ բղխէ զկաթն եւ զմեղր. բայց ես ոչ ելից ընդ ձեզ, վասն խստապարանոց լինելոյ ժողովրդեանն. զի մի՛ սատակիցեմ զքեզ ի ճանապարհի։ 4Եւ լուեալ ժողովրդեանն զբանն զայն չար, սուգ առին սգաւորօք. եւ ոչ ա՛ռ այր զզարդ զանձամբ։ 5Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա դու ցորդիսն Իսրայելի. Դուք խստապարանոց էք. զգոյշ լերուք, գուցէ եւ այլ եւս հարուած ածիցեմ ի վերայ ձեր, եւ սատակիցեմ զձեզ. արդ մերկացարուք զպատմուճանս փառաց ձերոց, եւ զզարդ քո ի քէն,՝՝ ցուցից քեզ՝՝ զինչ առնիցեմ քեզ։ 6Եւ մերկացան որդիքն Իսրայելի զզարդ իւրեանց, եւ զպատմուճանս իւրեանց՝՝ ի Քորեբ լերին։

7Եւ առեալ զխորան իւր՝՝ եհար արտաքոյ բանակին, մեկուսի ի բանակէ անտի, կոչեցաւ այն Խորան վկայութեան՝՝. եւ լինէր ամենայն ոք որ ինչ ի Տեառնէ՝՝, ելանէր ի խորանն վկայութեան արտաքոյ բանակին։ 8Եւ յորժամ երթայր ի խորանն, կայր ամենայն ժողովուրդն դէտակն կալեալ իւրաքանչիւր ուրուք առ դուրս խորանի իւրոյ, եւ հայէին ընդ Մովսէս մինչ երթայր մտանէր ի խորանն։ 9Եւ յորժամ մտանէր Մովսէս ի խորանն, իջանէր սիւն ամպոյն եւ կայր առ դուրս խորանին, եւ խօսէր Տէր ընդ Մովսիսի։ 10Եւ տեսանէր ամենայն ժողովուրդն զսիւն ամպոյն որ կայր առ դուրս խորանին. եւ կային ամենայն ժողովուրդն յոտն, եւ պագանէին իւրաքանչիւր առ դուրս խորանի իւրոյ։ 11Եւ խօսէր Տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման, որպէս ոք զի խօսիցի ընդ բարեկամի իւրում. եւ դառնայր ի բանակ անդր. բայց պաշտօնեայ նորա որդի Նաւեայ ոչ ելանէր ի խորանէ անտի։

12Եւ ասէ Մովսէս ցՏէր. Ահա ասես ցիս. Հան զժողովուրդդ զայդ. եւ դու ոչ ցուցեր ինձ զո՛ առաքիցես ընդ իս. եւ դու ցիս ասացեր, թէ Ճանաչեմ քան զամենեսին՝՝, եւ ունիս շնորհս յինէն։ 13Արդ եթէ գտի շնորհս առաջի , ցոյց ինձ զանձն քո յայտնապէս, զի գիտացից թէ ի՛ւ գտեալ իցէ իմ շնորհս առաջի քո. եւ զի ծանեայց թէ ժողովուրդս քո այս՝ յազգ մեծ լինիցի։ 14Եւ ասէ. Ես ինքնին երթայց առաջի քո, եւ զետեղեցից զքեզ։ 15Եւ ասէ ցնա. Եթէ ոչ դու ինքնին երթայցես՝՝ ընդ մեզ, մի՛ հաներ զմեզ աստի։ 16Եւ զիա՞րդ յայտնի լինիցի, եթէ արդարեւ գտի շնորհս առաջի քո, ե՛ւ ես ե՛ւ ժողովուրդս քո, այլ յերթալն քո մեզ փառաւորեսցուք՝՝, ե՛ւ ես ե՛ւ ժողովուրդս քան զամենայն ազգս՝՝ որ իցեն ի վերայ երկրի։

17Եւ ասէ Տէր ցՄովսէս. Եւ զայդ եւս զքո բան զոր ասացեր՝ արարից. քանզի գտեր շնորհս առաջի իմ, եւ ճանաչեմ քան զամենեսեան՝՝։ 18Եւ ասէ. Ցոյց ինձ զփառս քո։ 19Եւ ասէ. անցից առաջի քո փառօք իմովք՝՝, եւ կոչեցից յանուն Տեառն առաջի քո, եւ ողորմեցայց որում ողորմեցայց, եւ գթացայց յոր գթացայց։ 20Եւ ասէ. Ոչ կարես տեսանել զերեսս իմ, զի ոչ տեսանէ մարդ զերեսս իմ եւ ապրի։ 21Եւ ասէ Տէր. Ահա տեղի մի առաջի իմ, եւ կացցես ի վերայ վիմին։ 22Յորժամ անցանիցեն փառքն իմ, եւ եդից զքեզ ի ծերպի վիմին, եւ ծածկեցից զքեզ ձեռամբ իմով մինչեւ անցից ես։ 23Եւ բարձից զձեռն իմ ի քէն, եւ ապա տեսցես զյետոյսն իմ, բայց երեսք իմ քեզ մի՛ երեւեսցին։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)