Ժողովող գիրք

6

1Էչարութիւն զոր տեսի ի ներքոյ արեգական, եւ բազում է յոյժ ի վերայ մարդոյ։ 2Այր մի որում տացէ մեծութիւն եւ ինչս եւ փառս, եւ ոչ ինչ պակաս իցէ անձին իւրում յամենայնէ որում ցանկանայցէ. եւ ոչ առնիցէ զնա Աստուած ուտել ի նմանէ, զի այր օտար կերիցէ զնա. եւ այն ընդունայնութիւն է եւ ախտ չար։ 3Եթէ ծնցի հարեւր, եւ ամս բազումս կեցցէ, եւ եւս բազում եղիցին աւուրք ամաց նորա, եւ անձն նորա ոչ յագեսցի ի բարեաց անտի, եւ գերեզման եւս ոչ գտցի նմա, ես ասացի թէ լաւ է քան զնա վիժածն. 4զի ունայնութեամբ եկն եւ խաւարաւ գնաց, եւ ի խաւարի նորա ծածկեսցի. 5քանզի զարեւ ոչ ետես, եւ ոչ , զինչ է հանգիստ սորա քան զնորա՝՝։ 6Եւ եթէ եկաց նա զհազար ելս, եւ զբարութիւն ինչ ոչ ետես, միթէ ո՞չ երթայցէ ամենայն ի մի տեղի։

7Ամենայն ջան մարդոյ ի բերան իւր, եւ սակայն անձն նորա ոչ յագեսցի։ 8Զի՞նչ առաւելութիւն է իմաստնոյն քան , քանզի տնանկն գիտէ երթալ առաջի կենաց իւրոց՝՝։ 9Լաւ է տեսիլ աչաց զգնացեալն ոգւով. սակայն եւ այն ունայնութիւն է յօժարութիւն ոգւոյ։

10Որ ինչ եղեւն՝ ահա անուն կոչեցեալ է նմա. եւ եղեւ որպիսի ինչ՝՝ է մարդ, եւ ոչ կարէ դատել ընդ Հզօրին քան զնա։ 11Զի են բազում բանք՝ որ յաճախեն զընդունայնութիւնս. զի՞նչ առաւելութիւն է մարդոյ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)