Երկրորդ Օրինաց

8

1Ամենայն պատուիրանաց զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, զգոյշ լինիջիք առնելոյ, զի կեցջիք եւ բազմապատիկք լինիցիք, եւ մտանիցէք ժառանգիցէք զերկիրն զոր երդուաւ Տէր մերոց։ 2Եւ յիշեսցես զամենայն ճանապարհն զոր ած զքեզ ընդ անապատն, զի լլկիցէ զքեզ եւ փորձիցէ զքեզ, եւ ճանաչիցէ թէ զի՛նչ կայցէ ի սրտի քում, եթէ պահեսցես զպատուիրանս նորա եւ թէ ոչ։ 3Եւ չարչարեաց զքեզ, եւ սովաբեկ արար զքեզ, եւ կերակրեաց զքեզ մանանայիւն զոր ոչ գիտէիր եւ ոչ գիտէին հարքն քո, զի յայտ արասցէ քեզ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի Աստուծոյ՝ կեցցէ մարդ։ 4Հանդերձք քո ոչ մաշեցան ի քէն, եւ ոտք քո ոչ փապարեցին զայն ամս քառասուն։

5Եւ ծանիցես ի սրտի քում, թէ որպէս այր ոք որ խրատէ զորդի իւր, այնպէս Տէր խրատեսցէ զքեզ։ 6Եւ պահեսցես զպատուիրանս Տեառն Աստուծոյ քո գնալ ի ճանապարհս նորա եւ երկնչել ի նմանէ։ 7Զի Տէր Աստուած քո տարցի զքեզ յերկիրն եւ յաղթ՝՝, ուր վտակքն ջրոց եւ աղբեւրք անդնդոց բղխեն ընդ դաշտս եւ ընդ լերինս. 8 ցորենոյ եւ գարւոյ եւ , այգեաց եւ նռնենեաց. երկիր ձիթենեաց, իւղոյ եւ մեղու. 9երկիր՝ յորում ոչ աղքատութեամբ կերիցես զհաց քո, եւ ոչ կարօտանայցես իմիք ի նմա. երկիր՝ որոյ քարինք իւր երկաթ, եւ ի լերանց նորա հատանիցես պղինձ։

10Եւ կերիցես եւ յագեսցիս, եւ օրհնեսցես զՏէր Աստուած քո ի վերայ երկրին բարութեան զոր ետ քեզ։ 11Հայեաց յանձն քո, գուցէ մոռանայցես զՏէր Աստուած քո՝ չպահել զպատուիրանս նորա եւ զդատաստանս եւ զիրաւունս նորա զոր ես քեզ ։ 12Գուցէ յորժամ ուտիցես եւ յագիցիս, եւ տունս գեղեցիկս շինեսցես եւ բնակեսցես ի նոսա, 13եւ բազմանայցէ արջառ եւ ոչխար քո, եւ յաճախիցէ քեզ արծաթ եւ , եւ ամենայն ինչ որ քո իցէ՝ բազմանայցէ, 14հպարտանայցես ի սրտի քում, եւ մոռասցիս զՏէր Աստուած քո որ եհան զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան, 15եւ ած զքեզ ընդ անապատն մեծ եւ ընդ ահագին, ուր օձն խածանէր եւ կարիճ եւ , եւ ոչ գոյր , եւ եհան քեզ յապառաժ վիմէ աղբեւր ջուրց. 16որ կերակրեաց զքեզ մանանայիւն յանապատին, զոր ոչ գիտէին հարքն քո, զի չարչարեսցէ զքեզ եւ փորձեսցէ զքեզ, եւ բարի արասցէ քեզ ի վախճանի քում. 17մի՛ ասիցես ի սրտի քում, թէ Զօրութիւն իմ եւ ուժգնութիւն ձեռին իմոյ արար ինձ զզօրութիւնս զայս մեծ. 18այլ յիշեսցես զՏէր Աստուած քո, զի նա տայ քեզ ոյժ առնել զօրութիւն, զի հաստատեսցէ զուխտն իւր զոր երդուաւ հարցն քոց, որպէս եւ այսօր։

19Եւ եղիցի եթէ մոռանալով մոռասցիս զՏէր Աստուած քո, եւ երթայցես զհետ աստուածոց օտարաց եւ պաշտիցես զնոսա եւ երկիր պագանիցես , ունիմ ձեզ վկայ այսօր զերկինս եւ զերկիր՝՝, զի կորստեամբ կորնչիջիք. 20որպէս եւ ազգքն զորս Տէր կորուսցէ յերեսաց ձերոց, այնպէս կորնչիջիք, փոխանակ զի ոչ լուարուք ձայնի Տեառն Աստուծոյ ձերոյ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)