Երկրորդ Օրինաց
19
1Եւ եթէ սատակեսցէ Տէր Աստուած քո զազգսն զորոց Տէր Աստուած տացէ քեզ զերկիրն նոցա, եւ ժառանգեսցես զնա, եւ բնակեսցես ի քաղաքս եւ ի տունս նոցա, 2երիս քաղաքս զատուսցես քեզ ի միջոյ երկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ. 3նկատեսցես քեզ զճանապարհն, եւ ընդ երիս բաժանեսցես քեզ զսահմանս երկրին քո, զոր բաժանեսցէ քեզ Տէր Աստուած քո. եւ եղիցի անդ ապաստան ամենայն սպանողի։
4Այս սահման եղիցի ամենայն սպանողի որ փախչիցի անդր եւ ապրեսցի. Որ ոք հարկանիցէ զընկեր իւր ակամայ, եւ նա ոչ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ. 5եւ որ ոք մտանիցէ ընդ ընկերի իւրում ի մայրի հարկանել փայտ, եւ ամբառնայցէ զձեռն իւր փայտատաւն հարկանել փայտ, եւ անկանիցի երկաթն ի մեղեխէ անտի, եւ դիպիցի ընկերին եւ մեռանիցի, փախիցէ նա եւ անկցի ի մի ի քաղաքացն այնոցիկ եւ կեցցէ, 6զի մի՛ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին մինչդեռ այրիցի սիրտ նորա, եւ հասանիցէ նմա, եթէ հեռագոյն իցէ ճանապարհն, եւ հարկանիցէ զանձն նորա, եւ նմա չէ դատաստան մահու, զի ոչ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ։ 7Վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ զբանս զայս եւ ասեմ. Երիս քաղաքս զատուսցես քեզ։
8Եւ եթէ ընդարձակեսցէ քեզ Տէր Աստուած քո զսահմանս քո որպէս եւ երդուաւ Տէր հարցն քոց, եւ տացէ քեզ Տէր զամենայն երկիրն զոր խոստացաւ տալ հարցն քոց, 9եւ եթէ լուիցես առնել զամենայն պատուիրանս զայսոսիկ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրել զՏէր Աստուած քո, եւ գնալ յամենայն ճանապարհս նորա զամենայն աւուրս. եւ յաւելցես քեզ այլ եւս երիս քաղաքս յայնս յերիսն. 10եւ մի՛ հեղցի արիւն անպարտ յերկրին քում, զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն. եւ մի՛ ոք լիցի ի միջի քում պարտական արեան։
11Եւ եթէ լինիցի այր որ ատիցէ զընկեր իւր, եւ դարան գործիցէ նմա, եւ յարիցէ ի վերայ նորա եւ հարկանիցէ զանձն նորա եւ մեռցի, եւ փախչիցի ի մի ի քաղաքացն այնոցիկ, 12առաքեսցեն ծերակոյտ քաղաքի նորա եւ առցեն զնա անտի, եւ մատնեսցեն զնա ի ձեռս մերձաւորի արեանն եւ մեռցի։ 13Եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նա. եւ սրբեսցես զարիւն անպարտ ի միջոյ Իսրայելի, եւ բարի լիցի քեզ։
14Մի՛ փոխեսցես զսահմանս ընկերի քո զոր հաստատեցին հարք քո ի ժառանգութեան քում, զոր ժառանգեսցես յերկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն։
15Ոչ հաստատեսցի մի վկայ վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց զոր մեղանչէ. ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։
16Եւ եթէ կացցէ յառաջ սուտ վկայ զմարդոյ, եւ չարախօսեսցէ զնմանէ ամպարշտութիւն ինչ, 17կացցեն երկոքին արքն որոց հակառակութիւնն իցէ առաջի Տեառն եւ առաջի քահանայիցն եւ առաջի դատաւորացն որ իցեն յաւուրսն յայնոսիկ. 18եւ քննեսցեն դատաւորքն ճշմարտութեամբ. եւ ահա վկայ անիրաւ վկայեաց զանիրաւութիւն, եւ եկաց հակառակ եղբօր իւրում. 19արասջիք նմա որպէս խորհեցաւ չար առնել ընկերի իւրում, եւ բարձէք զչարն ի միջոյ ձերմէ. 20եւ այլոցն լուեալ զահի հարկանիցին, եւ մի՛ եւս յաւելուցուն առնել ըստ բանին այնմիկ չարի ի միջի ձերում։ 21Մի՛ խնայեսցէ ակն քո ի նա. անձն ընդ անձին, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, ձեռն ընդ ձեռին, ոտն ընդ ոտին։