Երկրորդ Օրինաց
15
1Յեւթն եւթներորդ ամի՝՝ արասցես թողութիւն։ 2Եւ այս իցէ հրաման թողութեանն. թողցես զամենայն պարտս քո զոր պարտիցի քեզ ընկեր քո, եւ մի՛ պահանջիցես յընկերէ եւ յեղբօրէ քումմէ, զի թողութիւն կոչեցեալ է Տեառն Աստուծոյ քո՝՝։ 3Յօտարոտւոյն պահանջիցես որ ինչ իցէ քո առ նմա, բայց եղբօրն քում թողութիւն արասցես զպարտուցն քոց՝՝։ 4Եւ մի՛ լինիցի ի միջի քում կարօտեալ. զի օրհնելով օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ յերկրին զոր Տէր Աստուած քո տալոց է քեզ ի ժառանգութիւն ժառանգել զնա։ 5Եւ եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, պահել եւ առնել զամենայն պատուիրանս զոր ես պատուիրեմ քեզ այսօր, 6զի Տէր Աստուած քո օրհնեաց զքեզ, որպէս եւ խոստացաւ քեզ, եւ տացես փոխ ազգաց բազմաց, եւ դու ոչ առնուցուս փոխ. եւ տիրեսցես ազգաց բազմաց, եւ քեզ մի՛ տիրեսցեն։
7Եւ եթէ լինիցի ի միջի քում կարօտեալ յեղբարց քոց, ի միում ի քաղաքաց քոց յերկրին զոր տացէ քեզ Տէր Աստուած քո, մի՛ դարձուցանիցես զսիրտ քո, եւ մի՛ կծկիցես զձեռն քո յեղբօրէ քումմէ կարօտելոյ. 8այլ ընդարձակելով ընդարձակեսցես նմա զձեռն քո, եւ տալով տացես նմա փոխ որչափ եւ խնդրիցէ ի կարօտութեան իւրում՝՝։ 9Զգոյշ լեր անձին քում, գուցէ լինիցի բան ծածուկ անօրէնութեան ի սրտի քում, եւ ասիցես. Մերձ է ամն եւթներորդ, ամն թողութեան, եւ չարակնեսցէ ակն քո ի վերայ եղբօր քո կարօտելոյ, եւ ոչ տայցես նմա. եւ բողոքեսցէ զքէն առ Տէր, եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք։ 10Այլ պարգեւելով պարգեւեսցես նմա, եւ տալով տացես նմա փոխ որչափ եւ պիտոյ իցէ՝՝, եւ մի՛ տրտմիցիս ի սրտի քում զկնի տրոցն քոց նմա. զի վասն բանին այնորիկ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն ի գործս քո, եւ յամենայնի յոր ինչ եւ մխեսցես զձեռն քո։ 11Զի ոչ պակասէ կարօտեալ յերկրէ, վասն այնորիկ ես պատուիրեմ զբանս զայս եւ ասեմ. Ընդարձակելով ընդարձակեսցես զձեռն քո յեղբայր քո, յաղքատ եւ ի տառապեալ որ իցէ յերկրին քում։
12Եւ եթէ վաճառեսցի քեզ եղբայր քո Եբրայեցի, կամ կին Եբրայեցի, ծառայեսցէ քեզ զվեց ամ. եւ յամին եւթներորդի արձակեսցես զնա ազատ ի քէն։ 13Եւ յորժամ արձակեսցես զնա, ոչ արձակեսցես զնա ունայն. 14այլ հանդերձելով հանդերձեսցես զնա յոչխարաց քոց եւ ի ցորենոյ քումմէ եւ ի հնձանէ քումմէ. որպէս եւ օրհնեաց զքեզ Տէր Աստուած քո՝ տացես նմա։ 15Եւ յիշեսցես, զի եւ դու ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց, եւ փրկեաց զքեզ Տէր Աստուած քո անտի. վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։ 16Ապա թէ ասիցէ ցքեզ. Ոչ ելանեմ ի քէն. զի սիրեաց զքեզ եւ զտուն քո, զի բարի իցէ նմա առ քեզ։ 17Առցես հերիւն, եւ ծակեսցես զունկն նորա ի վերայ սեմոց դրանն, եւ եղիցի քեզ ստրուկ յաւիտեան, եւ զաղախին քո նոյնպէս արասցես։ 18Եւ մի՛ խիստ թուեսցի առաջի քո յորժամ արձակեսցես զնոսա ազատս ի քէն. զի ամի ամի վարձուք վարձկանի ծառայեաց քեզ զվեց ամ. եւ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայնի զինչ եւ գործեսցես։
19Զամենայն անդրանիկս որ ծնանիցին յանդեայս քո եւ ի հօտս քո, զարուսն ի նոցանէ սրբեսցես Տեառն Աստուծոյ քում. ոչ գործեսցես անդրանկաւ եզին քո, եւ մի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։ 20Ամ յամէ կերիցես զնա առաջի Տեառն ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո, դու եւ տուն քո։ 21Եւ եթէ արատաւոր իցէ կամ կաղ կամ կոյր, եւ կամ ամենայն արատ չար զինչ եւ գուցէ ի նմա, մի՛ զենցես զնա Տեառն Աստուծոյ քում. 22այլ ի քաղաքս քո կերիցես զնա. անսուրբն ի քեզ եւ սուրբն նոյնպէս կերիցեն, իբրեւ զայծեամն կամ զեղջերու։ 23Բայց զարիւն մի՛ ուտիցես, յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր։