Ա Հովհաննէս

1

ԵԱ.

1Որ էրն ի սկզբանէ, զորմէ լուաքն, որում ականատեսն իսկ եղեաք, ընդ որ հայեցաքն, եւ ձեռք մեր շօշափեցին ի վերայ Բանին կենաց. 2(եւ կեանքն յայտնեցան, եւ տեսաք եւ վկայեմք եւ պատմեմք ձեզ զյաւիտենական կենացն, որ էրն առ Հօր եւ երեւեցաւ մեզ.) 3զոր տեսաքն եւ լուաք, պատմեմք եւ ձեզ, զի եւ դուք հաղորդութիւն ունիցիք ընդ մեզ, եւ մեր հաղորդութիւնն իցէ ընդ Հօր եւ ընդ Որդւոյ իւրում Յիսուսի Քրիստոսի։ 4Եւ զայս գրեմք ձեզ, զի ձեր ուրախութիւնն կատարեալ իցէ։

5Եւ այս են աւետիք զոր լուաք առ ի նմանէ եւ պատմեմք ձեզ, զի լոյս է, եւ խաւար ի նմա չիք եւ ոչ մի։ 6Եթէ ասիցեմք եթէ՝ Հաղորդութիւն ունիմք ընդ նմա եւ ի խաւարի շրջիցիմք, ստեմք եւ ոչ առնեմք զճշմարտութիւնն։ 7Իսկ եթէ ընդ լոյս գնայցեմք, որպէս նա ի լոյս է, հաղորդութիւն ունիմք ընդ միմեանս, եւ արիւնն Յիսուսի Որդւոյ նորա սրբէ զմեզ յամենայն մեղաց։ 8Եթէ ասիցեմք եթէ՝ Մեղս ինչ մեք ոչ ունիմք, զանձինս խաբեմք, եւ ճշմարտութիւն ի մեզ ոչ գոյ։ 9Ապա եթէ խոստովան լինիցիմք զմեղս մեր, հաւատարիմ է նա եւ արդար առ ի թողուլ մեզ զմեղս մեր, եւ սրբել զմեզ յամենայն անիրաւութենէ։

ԵԲ.

10Եթէ ասիցեմք, եթէ՝ Ոչինչ մեղաք, սուտ առնեմք զնա, եւ բանն նորա ոչ է ի մեզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)