Զաքարիա մարգարեյի գիրք

2

1Ամբարձի՛ զաչս իմ եւ տեսի, եւ ահա այր՝ եւ ՚ի ձեռին իւրում ունէր լար երկրաչափ։ 2Եւ ասեմ ցնա. Յո՞վ երթաս։ Եւ ասէ ցիս. Չափե՛լ զԵրուսաղէմ, եւ տեսանել թէ ո՞րչափ է լայնութիւն նորա՝ եւ ո՛րչափ երկայնութիւն։ 3Եւ ահա հրեշտակն որ խօսէր յիս՝ զտեղի՛ առեալ կայր. եւ այլ հրեշտակ ելանէր ընդ առաջ նորա։ 4Եւ ասէ ցնա. Ընթա՛ եւ խօսեա՛ց ընդ երիտասարդին ընդ այնմիկ՝ եւ ասասցես. Պտղալի՛ց շինեսցի ՚ի բազմութենէ մարդոյ եւ անասնոյ՝ ՚ի մէջ նորա։ 5Եւ ես եղէ՛ց նմա պարիսպ հրեղէն շուրջանակի. եւ ՚ի փառս բնակեցայց ՚ի միջի նորա։ 6Ո՛ ո՛, փախերո՛ւք յերկրէ հիւսւսոյ՝ ասէ Տէր. զի ՚ի չորից հողմոց երկնից ժողովեցից զձեզ՝ ասէ Տէր. 7՚ի Սիո՛ն դիմեալ ապրեցարուք բնակիչք դստեր Բաբելոնի։ 8Զի ա՛յսպէս ասէ Տէր ամենակալ. Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն՝ որ կողոպտեցին զձեզ. զի որ մերձենա՛յ ՚ի ձեզ՝ որպէս որ ընդհարկանիցի՛ ընդ բի՛բ ական իւրոյ։ 9Զի ահաւասիկ ես ածից զձեռն իմ ՚ի վերայ նոցա. եւ եղիցին յաւա՛ր ծառայեցուցիչքն նոցա. եւ ծանիջիք թէ Տէր ամենակալ առաքեաց զիս։ 10Խնդա՛ եւ ուրա՛խ լեր դուստր Սիոնի. զի ահա ես եկից եւ բնակեցա՛յց ՚ի միջի քում՝ ասէ Տէր. 11եւ ապաւինեսցին ազգ բազումք ՚ի Տէր յաւուր յայնմիկ. եւ եղիցի՛ն նմա , եւ բնակեսցին ՚ի միջի քում. եւ ծանիցես՝ թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ քեզ։ 12Եւ ժառանգեսցէ Տէր զՅուդայ զբաժին իւր յերկրին սրբութեան, եւ հաճեսցի՛ միւսանգամ ընդ Երուսաղէմ. 13եւ երկիցէ ամենայն մարմին յերեսաց Տեառն. զի զարթուցեալ է ՚ի յամպոց սրբոց իւրոց։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)