Տոբիթ

5

1Եւ պատասխանի ետ Տուբիա՝ եւ ասէ ցնա. Հա՛յր՝ արարի՛ց զամենայն ինչ զոր պատուիրեցեր ինձ։ 2Այլ ես զիա՞րդ կարացից գտանել զարծաթն, զի ո՛չ գիտեմ զայրն։ 3Եւ ե՛տ նմա զգիր առնն որում կայր գանձն յաւանդի։ 4Եւ ասէ ցնա. Խնդրեա՛ դու քեզ այր որ եկեսցէ՛ ընդ քեզ. եւ ես տաց զվարձս նորա՝ մինչեւ կենդանիս եմ, եւ երթիցես առցես զարծաթն։ 5Եւ գնաց Տուբի խնդրե՛լ ընդ իւր վարձաւոր։ Եւ եգի՛տ նա զՀռափայէլ հրեշտակ. 6եւ նա ո՛չ գիտէր ո՞վ իցէ նա։ 7Եւ ասէ ցնա Տուբիա. Կարե՞ս գալ դու ընդ իս ՚ի Հռագաւ յերկիրն Մարաց. եւ կամ ե՞ս դու տեղեակ խելամո՛ւտ տեղեացն։ 8Ասէ ցնա հրեշտակն. Եկի՛ց ես ընդ քեզ, եւ ճանապարհին տեղեա՛կ եմ, եւ ճանաչեմ զԳաբայէլ զեղբայրն մեր։ 9Եւ ասէ ցնա Տուբիա. Մնա՛ դու վայրիկ մի աստէն՝ մինչեւ մտից հարցի՛ց ես զհայրն իմ։ Եւ ասէ ցնա. Ե՛րթ, եւ մի՛ յամիցես։ 10Եւ եմո՛ւտ պատմեաց հօրն. Ահաւասիկ գտի՛ ընկեր որ գայ ընդ իս։ Եւ ասէ ցնա իւր. Կոչեա՛ դու զնա առ իս զի գիտացից թէ յորմէ՞ ազգէ է նա, եւ կամ թէ հաւատարի՞մ է գալ ընդ քեզ։ 11Եւ նա կոչեաց զնա ՚ի ներքս. եւ ողջոյն ետուն միմեանց։ 16Եւ ասէ ցնա Տովբիթ. ՝ յորմէ՞ ցեղիցն մերոց ես դու՝ պատմեա՛ ինձ։ 17Եւ ասէ ցնա. Զազգատո՛հմ իմ խնդրես՝ թէ վարձաւոր որ երթայ ընդ որդւոյդ քում։ Եւ ասէ ցնա Տովբիթ. Կամի՛մ եղբայր՝ գիտե՛լ զազգն քո եւ զանուն։ 18Եւ ասէ. է իմ Ազարիա Անանիա որդի մեծի եղբարցն քոց։ 19Եւ ասէ ցնա Տովբիթ. Ո՛ղջ եկիր եղբայր՝ եւ մի՛ ցասնուր ինձ զի խնդրեցի զազգատոհմն քո գիտել, զի դու եղբա՛յր իմ իսկ ես, ՚ի եւ յազնուական յազգէ. զի ճանաչէի եւ ես զԱնանիա եւ զՅաթան՝ եւ զորդիսն, եւ զՍեմա, եւ զմեծի. յորժամ երթայաք մեք ՚ի միասին երկի՛ր պագանել յԵրուսաղէմ, եւ մատուցանե՛լ զանդրանիկս եւ զտասանորդս արդեանց. եւ ո՛չ մոլորեցան նոքա ըստ մոլորութեան եղբարցն մերոց։ Յարմատոյ եւ յազգէ մեծամեծա՛ց ես եղբայր։ 20Այլ արդ՝ ասա՛ դու ինձ, զի՞նչ տայցեմ քեզ վարձս. դրա՛մ մի յաւուր, եւ զռոճիկն որպէս որդւոյն իմում։ 21Եւ յաւել եւս ՚ի վարձն քո՝ եթէ ողջութեամբ դառնայցէք այսրէն։ Եւ հաճո՛յ թուեցաւ նոցա առնել ա՛յսպէս։ 22Եւ ասէ ցնա Տուբիա. Պատրաստեա՛ դու որդեակ ՚ի ճանապարհն, եւ յաջողեսցի ձեզ։ Եւ պատրաստեաց մանուկն զթոշակ ճանապարհին։ Եւ ասէ ցնա հայրն իւր. Գնա՛ դու որդեակ ընդ առնդ ընդ այդմիկ, այլ որ բնակեալն է յերկինս ՝ յաջողեսցէ՛ զճանապարհն ձեր, եւ հրեշտակն նորա ուղղեկի՛ց լիցի ձեզ։ 23Եւ ելին գնացին երկոքեան ՚ի միասին, եւ շուն պատանեկին ընդ նոսա։ Եւ ասէ մայրն նորա լալով. Տուբիթ՝ զի՞ արձակեցեր զորդեակն ՚ի մէնջ. ո՞չ դա՛ է ցուպ ծերութեան մերոյ, մտանել եւ ելանել առաջի մեր։ 24Արծաթ արծաթոյ մի՛ ժամանեսցէ. այլ եղիցի փոխանակ որդեկին մերոյ։ 25Քանզի որ պատրաստեալս է մեզ յԱստուծոյ՝ բաւակա՛ն է մեզ։ 26Եւ ասէ ցնա Տուբիթ. Մի՛ լիցի քեզ տրտմութիւն քո՛յր. զի ողջութեամբ եկեսցէ, եւ աչք քո տեսցեն զնա։ 27Զի հրեշտակ նորա բարի առաջնորդէ՛ նորա, եւ աջողեսցէ զճանապարհս նորա. եւ դարձցի՛ այսրէն ողջութեամբ։ 28Եւ ապա դադարեաց մայրն ՚ի լալոյ անտի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)