Տոբիթ
10
1Եւ Տուբիթ հայրն նորա զամենայն աւուրս խորհէ՛ր ՚ի սրտի իւրում։ Յորժամ կատարեցան աւուրք ժամանակելոյն՝ եւ ո՛չ եկին. 2եւ ասէ. Արդեւք մեռաւ Գաբայէլ, եւ ո՛չ ոք ետ նմա զարծաթն. եւ նա ո՛չ կամի գալ յամօթոյ։ Եւ տրտո՛ւմ էր նա յոյժ։ 3Եւ ասէ ցնա կինն իւր. Կորեա՛ւ մանուկն, զի յամեաց ա՛յսչափ։ 4Եւ սկսաւ նա լա՛լ եւ սգա՛լ զնա. 5եւ ասէ. Ո՛չ է ինձ պէտս ո՛րդեակ իմ եւ ո՛չ ինչ. այլ ընդէ՞ր բնաւ թողի զքեզ լոյս աչաց իմոց։ 6Եւ ասէ ցնա Տուբիթ. Լո՛ւռ լեր, եւ մի՛ հոգար. ո՛ղջ է։ 7Եւ նա ասէ ցնա. Դո՛ւ լուռ լեր, եւ մի՛ խաբեր զիս, զի մանկիկն իմ կորեա՛ւ։ Եւ ելանէր զօրհանապազ եւ գա՛յր ՚ի ճանապարհն ընդ որ գնացինն ՚ի տուէ հաց ո՛չ ուտէր, եւ ՚ի գիշերի ո՛չ դադարէր ՚ի սգալոյ զՏուբիա զորդին իւր, մինչեւ կատարեցան աւուրք չորեքտասան հարսանեացն, զոր երդուաւ Հռագուէլ լինել նոցա անդ։ 8Եւ ասէ Տուբիա ցՀռագուէլ. Արձակեա՛ զիս, զի հայր իմ եւ մայր իմ ո՛չ եւս ակն ունին տեսանել զիս ՚ի հոգոց։ 9Եւ ասէ ցնա աներն իւր. Կա՛ց մնա դու աստ առ իս, եւ ե՛ս յղեցից մանկունս առ հայրն քո, եւ նոքա պատմեսցեն նմա վասն քո։ 10Եւ ասէ Տուբիա. Ո՛չ է այդպէս, այլ արձակեսցես զիս առ հայր իմ։ Եւ յարեաւ Հռագուէլ՝ եւ ետ նմա զՍառա զկին նորա, եւ զկէս ընչից իւրոց, եւ զծառայ եւ զաղախին եւ զանասուն եւ զարծաթ. 11եւ օրհնեաց զնոսա. եւ արձակեաց եւ ասէ. Յաջողեսցէ՛ ձեզ որդեակ իմ Տէր Աստուած երկնից մինչչեւ՛ մեռեալ իցեմ ես։ 12Եւ ասէ ցդուստրն իւր. Պատուեա՛ դու որդեակ իմ եւ զսկեսուրն քո, եւ զսկեսրայրն, քանզի արդ նոքա՛ են քո հայր եւ մայր, եւ ՚ի բա՛ց լեր դու ՚ի բանից ատելութեանց։ Եւ համբուրեաց զնա։ 13Եւ Հեդնաս ասէ ցՏուբիա. Եղբա՛յր սիրելի՝ ողջութեամբ տարցի զքեզ Տէր ՚ի տուն քո. եւ տացէ՛ տեսանել ինձ զաւակ ՚ի Սառայէ դստերէս իմմէ. զի բերկրեցա՛յց ես առաջի Տեառն. եւ արդ՝ յա՛նձն առնեմ զսա քեզ, եւ յա՛նձն լիցի. մի՛ տրտմեցուցանիցես զսա յետ այսորիկ։