Սիրաք

2

1Որդեա՛կ իմ եթէ մերձենաս ծառայել Աստուծոյ՝ պատրաստեա՛ զանձն քո ամենայն փորձութեան: 2Ուղի՛ղ արա զսիրտ քո՛. եւ զմիտս քո հաստատեա՛ համբերութեամբ: ՚Ի ժամանակի յորժամ փորձանք հասանիցեն, 3մե՛րձ լեր ՚ի Տէր՝ եւ մի՛ անհաւատար, զի բարձրասցիս ՚ի վախճանի: 4Ամենայն փորձութիւնք որ գան քեզ՝ ուրախութեամբ ընկալ. եւ ՚ի ցաւս տառապանաց գոհութեամբ երկայնամի՛տ լիցիս: 5Զի ՚ի հուր փորձի , իսկ մարդ փորձի ՚ի բովս խոնարհութեան: 6Հաւատա՛ ՚ի Տէր եւ օգնեսցէ քեզ: Ուղիղ կալ զճանապարհս քո եւ յուսասջի՛ր ՚ի նա: 7Երկիւղածք Տեառն ա՛կն կալէք ողորմութեան նորա, եւ մի՛ խոտորիք, զի մի՛ կործանեսջիք: 9Երկիւղածք Տեառն ակնկալարո՛ւք բարւոյ, եւ ողորմութեան եւ ուրախութեանցն յաւիտենից: 11Հայեցարո՛ւք յազգս առաջինս եւ տեսէք, ո՞վ հաւատաց ՚ի Տէր՝ եւ յամօթ եղեւ. 12եւ ո՞վ է որ եկաց յահի նորա՝ եւ նա եթող զնա. եւ կամ ո՞վ է որ կարդաց առ նա՝ եւ յապաղեաց, 13զի գթած եւ ողորմած է Տէր, եւ թողու զմեղս, եւ փրկէ ՚ի ժամանակի նեղութեան: 14Վա՞յ սրտից վատաց եւ ձեռաց լքելոց, եւ մեղաւորի՝ որ հասեալ իցէ ՚ի վերայ երկուց ճանապարհաց. 15վասն այնորիկ մի՛ ապրեսցին: 16Վա՞յ որ կորուսեալ է զհամբերութիւն. 17թէ զինչ հասցէ նմա յաւուր գալստեան Տեառն: 18Երկիւղածք Տեառն հնազանդ լիցին բանից նորա. եւ որ սիրեն զնա՝ պահեն զպատուիրանս նորա: 19Երկիւղածք Տեառն խնդրեսցեն զհաճոյս նորա, եւ որ սիրեն զնա լցցին յօրինաց նորա: 20Երկիւղածք Տեառն պատրաստեսցեն զսիրտս իւրեանց, եւ առաջի Տեառն խոնարհեցուսցեն զանձինս իւրեանց, 22եւ ասասցեն. Անկցուք մեք ՚ի ձեռս Աստուծոյ, եւ մի՛ ՚ի ձեռս մարդկան. 23զի որպէս մեծութիւն նորա՝ սոյնպէս եւ ողորմութիւն, եւ որպէս նորա՝ սոյնպէս եւ գործք:

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)