Հռովմայեցիս

6

1Իսկ արդ՝ զի՞նչ ասիցեմք, յաճախեսցո՛ւք ՚ի մեղսն՝ զի շնորհքն բազմասցի՞ն։ 2Քա՛ւ լիցի. որք մեռա՛ք մեղացն, զիա՞րդ տակաւին ՚ի նմի՛ն կեցեմք։ 3Եթէ ո՞չ գիտէք, զի ո՛ր միանգամ մկրտեցաք ՚ի Քրիստոս Յիսուս, ՚ի մա՛հ անդր նորա մկրտեցաք։ 4Թաղեցա՛ք ընդ նմին մկրտութեամբն ՚ի մահ. զի որպէս յարեա՛ւ Քրիստոս ՚ի մեռելոց փառօքն Հօր. նո՛յնպէս եւ մեք ՚ի նորոգո՛ւմն կենաց շրջեսցուք։ 5Զի եթէ տնկակի՛ց եղեաք նմանութեան մահո՛ւ նորա. այլ եւ յարութեա՛ն նորա լինիցիմք։ 6Զայս գիտասջի՛ք զի հին մարդն մեր խաչակի՛ց եղեւ նորա, զի խափանեսցի մարմին մեղացն, մի՛ եւս ծառայել մեզ մեղացն։ 7Զի որ մեռանին՝ արդարացեա՛լ է ՚ի մեղաց անտի։ 8Իսկ եթէ մեռա՛ք ընդ Քրիստոսի, հաւատամք թէ եւ կեցցո՛ւք ընդ նմա։ 9Գիտեմք եթէ Քրիստոս յարուցեալ է ՚ի մեռելոց. այսուհետեւ ո՛չ մեռանի, եւ մահ նմա ո՛չ եւս տիրէ։ 10Զի որ մեռաւն, մեղա՛ցն մեռաւ մի՛ անգամ, եւ որ կենդանին է՝ կենդանի՛ է Աստուծոյ։ 11Նո՛յնպէս եւ դուք համարեսջի՛ք զանձինս մեռեա՛լս մեղացն, եւ կենդանի՛ս Աստուծոյ ՚ի Քրիստոս Յիսուս ՚ի Տէր մեր։ 12Մի՛ այսուհետեւ թագաւորեսցեն ՚ի մահկանացու մարմինս ձեր, հնազանդե՛լ ցանկութեանց նորա։ 13Եւ մի՛ պատրաստէք զանդամս ձեր զէն անիրաւութեան մեղա՛ցն. այլ պատրաստեցէ՛ք զանձինս ձեր Աստուծոյ, որպէս ՚ի մեռելոց՝ ՚ի կենդանի՛ս. եւ զանդա՛մս ձեր՝ զէ՛ն արդարութեանն Աստուծոյ։ 14Զի մեղք ձեզ ո՛չ տիրեսցեն. քանզի ո՛չ էք ընդ օրինօք՝ այլ ընդ շնորհօ՛ք։ 15Իսկ արդ՝ զիա՞րդ. մեղիցո՞ւք՝ զի չե՛մք ընդ օրինօք, այլ ընդ շնորհօք. քա՛ւ լիցի։ 16Ո՞չ գիտէք՝ եթէ որում պատրաստէ՛ք զանձինս ձեր ծառա՛յս ՚ի հնազանդութիւն, ծառա՛յ էք որում հնազանդիքն. եթէ մեղաց, եւ եթէ ՚ի հնազանդութի՛ւն արդարութեան։ 17Այլ շնո՛րհք Աստուծոյ. զի էիք ծառա՛յք մեղաց, հնազանդեցարուք ՚ի սրտէ՛ որում աւանդեցայք յառա՛կ վարդապետութեան։ 18Արդ՝ ազատեալք ՚ի մեղաց՝ ծառայեցէ՛ք արդարութեանն։ 19Մարդկօրէ՛ն ասեմ վասն տկարութեան մարմնոյ ձերոյ. զի որպէս պատրաստեցէք զանդամս ձեր ծառայս պղծութեան եւ անօրէնութեան յանօրէնութիւն. նո՛յնպէս եւ այժմ՝ պատրաստեցէ՛ք զանդամս ձեր ծառայս արդարութեան ՚ի սրբութիւն։ 20Զի մինչ ծառայքն էիք մեղաց, ազատացեալք էիք յարդարութենէն։ 21Իսկ արդ՝ զի՞նչ ունէիք յայնժամ, որովք այժմդ զամօթի հարեա՛լ էք. զի վախճան նոցա՝ մահ է։

22Բայց արդ՝ ազատացեա՛լք ՚ի մեղացն՝ եւ ծառայեա՛լք Աստուծոյ, ունիք զպտուղ ձեր ՚ի սրբութիւն, եւ վախճան նորա՝ կեա՛նք յաւիտենից։ 23Զի թոշա՛կն մեղաց՝ մահ է. այլ շնորհք Աստուծոյ, կեա՛նք յաւիտենից ՚ի Քրիստոս Յիսուս ՚ի Տէր մեր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)