Սաղմոսներ

96

Սաղմոս ՚ի Դաւիթ. ՚ի ժամանակի զի երկիրն հաստատեցաւ. ՂԶ։

1Տէր թագաւորեաց՝ ցնծասցէ՛ , ուրա՛խ եղիցին կղզիք ։ 2 եւ մէգ շուրջ է զնովաւ, յիրաւունս եւ յարդարութիւն ուղղեա՛լ է աթոռ նորա։ 3Հուր առաջի նորա գնասցէ, այրեսցէ շուրջ զթշնամիս նորա։ 4Երեւեցան փայլատակունք նորա տիեզերաց, ետես եւ սասանեցաւ երկիր։ 5Լերինք որպէս մոմ հալեսցին յերեսաց Տեառն, յերեսաց Տեառն ամենայն երկիր։ 6Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա. տեսին ամենայն ժողովուրդք զփառս նորա։ 7Ամաչեսցեն ամենեքեան որ երկիրպագանեն կռոց, եւ ոյք պարծին ՚ի դրօշեալս իւրեանց։ Երկիրպագցեն նմա ամենայն հրեշտակք նորա, 8զի լուաւ եւ ուրա՛խ եղեւ , եւ ցնծասցեն դստերք Յուդայ վասն իրաւանց քոց Տէր։ 9Զի դու բարձրեալ ես ՚ի վերայ ամենայն երկրի, յոյժ բարձրացար ՚ի վերայ ամենայն կռոց։ 10Ոյք սիրէք զՏէր ատեցէ՛ք զչարութիւն. պահէ՛ Տէր զանձինս սրբոց իւրոց, ՚ի ձեռաց մեղաւորի փրկեսցէ զնոսա։ 11Լոյս ծագեաց արդարոց, ուղղոց սրտից եղեւ ուրախութիւն։ 12Ուրա՛խ եղերուք արդարք ՚ի Տէր, խոստովա՛ն եղերուք յիշատակի սրբութեան նորա։ Տունք. ժբ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)