Սաղմոսներ

90

Օրհնութիւն գովութիւն ՚ի Դաւիթ. Ղ։

1Որ բնակեալն է յօգնութիւն Բարձրելոյ, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ։ 2Ասասցէ Տեառն ընդունելի իմ ես, ապաւէն իմ , եւ ես յուսամ ՚ի նա։ 3Նա փրկեսցէ զիս յորոգայթէ որսողին, եւ ՚ի բանից խռովութենէ։ 4՚Ի թիկնամէջս իւր ընկալցի զքեզ, ՚ի հովանի թեւոց նորա յուսասցիս։ 5Որպէս զէն՝ շո՛ւրջ եղիցին զքեւ ճշմարտութիւն նորա։ 6Ո՛չ երկիցես դու յերկիւղէ գիշերի, եւ ո՛չ ՚ի նետէ որ թռչի ՚ի տուէ։ Յիրէ որ շրջի ՚ի խաւարի, ՚ի գայթագղութենէ դիւի ՚ի հասարակ աւուր։ 7Անկցին ՚ի կողմանէ քումմէ հազարք եւ բեւրք ընդ աջմէ քումմէ, որ առ քեզ ինչ ո՛չ մերձեսցին։ 8Բայց միայն աչօք քով հայեսցիս դու, զհատուցումն մեղաւորաց տեսցես. 9զի դու Տէր յո՛յս իմ ես։ ԶԲարձրեալն արարեր քեզ ապաւէն. 10ո՛չ հասցեն առ քեզ չարք, տանջանք մի՛ մերձեսցին ՚ի յարկս քո։ 11Հրեշտակա՛ց իւր պատուիրեալ է վասն քո, պահել զքեզ յամենայն ճանապարհս քո։ 12՚Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ, զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո։ 13՚Ի վերայ իժից եւ քարբից գնասցես դու. առ ոտն կոխեսցես զառեւծն եւ զվիշապ։ 14Քանզի յի՛ս յուսացաւ եւ փրկեցից զնա, հովանի՛ եղէց նմա, զի ծանեաւ զանուն իմ։ 15Կարդասցէ առ իս՝ եւ ես լուայց նմա, եւ առ նմա եղէց ՚ի նեղութեան։ Փրկեցից փառաւո՛ր արարից զնա, 16երկայն աւուրբք լցուցից զնա եւ ցուցից նմա զփրկութիւն իմ։ Տունք. ժզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)