Սաղմոսներ

85

Սաղմոս ՚ի Դաւիթ. աղօթք. ՁԵ։

1Խոնարհեցո՛ Տէր զունկն քո եւ լո՛ւր ինձ. զի եւ տնանկ եմ ես։ 2Պահեա՛ զանձն իմ զի սուրբ եմ ես. փրկեա՛ զծառայս քո իմ որ ՚ի քեզ յուսացայ։ 3Ողորմեա՛ ինձ Տէր զի առ քե՛զ աղաղակեցի զօրհանապազ, 4ուրա՛խ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ։ 5Զի դու Տէր քաղցր եւ ուղի՛ղ ես. բազումողո՛րմ առ ամենեսեան որ կարդան առ քեզ։ 6Ո՛ւնկն դիր Տէր աղօթից իմոց, եւ նայեա՛ ՚ի ձայն խնդրուածոց իմոց։ 7Յաւուր նեղութեան իմոյ կարդացի առ քեզ, եւ լուար ինձ։ 8Ոչ ոք է նման քեզ յաստուածս Տէր, եւ ո՛չ ոք է որպէս զգործս քո։ 9Զամենայն ազգս զոր արարեր՝ եկեսցեն եւ երկի՛ր պագցեն առաջի քո, փառաւո՛ր արասցեն զանուն քո յաւիտեան։ 10Մեծ ես դու Տէր եւ առնես սքանչելիս, եւ դու միա՛յն ես Աստուած։ 11Առաջնորդեա՛ ինձ ՚ի ճանապարհի քում, եւ գնացից ՚ի ճշմարտութեան քում, եւ ուրախ եղիցի սիրտ իմ՝ երկնչել յանուանէ քումմէ։ 12Խոստովան եղէց առ քեզ Տէր Աստուած իմ բոլորով սրտիւ իմով. փառաւո՛ր արարից զանուն քո յաւիտեան։ 13Մեծ եղեւ ՚ի վերայ իմ ողորմութիւն քո, փրկեցեր զանձն իմ ՚ի դժոխոց ներքնոց Աստուած։ 14Անօրէնք յարեան ՚ի վերայ իմ, եւ ժողովք հզօրաց խնդրեցին զանձն իմ, եւ ո՛չ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց։ 15Այլ դու Տէր Աստուած իմ գթած ես եւ ողորմած, երկայնամի՛տ բազումողո՛րմ եւ ճշմարիտ, 16նայեա՛ առ իս եւ ողորմեա՛ ինձ։ Տո՛ւր զօրութիւն ծառայի քոյ, կեցո՛ զորդի աղախնոյ քոյ, 17եւ արա՛ առ իս նշան բարութեան։ Տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի դու Տէր օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս։ Տունք. ժզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)