Սաղմոսներ
71
2Աստուած զիրաւունս քո արքայի՛ տուր, զարդարութիւնս քո որդւոյ թագաւորի։ Դատել զժողովուրդս քո արդարութեամբ, եւ զաղքատս քո իրաւամբք։ 3Առցեն լերինք զխաղաղութիւն ժողովրդեան, եւ բլուրք զարդարութիւն։ 4Իրաւ արասցէ աղքատաց ժողովրդեան, եւ կեցուսցէ՛ զորդիս տնանկաց, եւ խոնարհեցուսցէ՛ զամբարտաւանս։ 5Կացցէ եւ մնասցէ՛ ընդ արեւու, յառաջ քան զլուսին ազգէ մինչեւ յազգ։ 6Իջցէ որպէս զանձրեւ ՚ի վերայ գեղման, որպէս ցօղ զի ցօղէ յերկիր։ 7Ծագեսցի յաւուրս նորա արդարութիւն՝ բազում խաղաղութիւն, մինչեւ կատարեսցի լուսին։ 8Տիրեսցէ նա ՚ի ծովէ մինչեւ ՚ի ծով, ՚ի գետոց մինչ ՚ի ծա՛գս աշխարհի։ 9Առաջի նորա նախ Հնդի՛կք անկցին, եւ թշնամիք նորա հող կերիցեն։ 10Թագաւորք Թարսսի եւ կղզեաց պատարագս մատուսցեն նմա. թագաւորք Արաբա՛յ եւ Սաբայ պատարագս բերցեն նմա։ 11Երկիրպագցեն նմա ամենայն թագաւորք երկրի, եւ ամենայն ազգք ծառայեսցեն նմա։ 12Զի փրկեաց զաղքատն ՚ի հզօրէ. զաղքատ եւ զտնանկ որոյ ո՛չ է իւր օգնական։ 13Անխայեսցէ նա յաղքատն եւ ՚ի տնանկ, եւ զանձինս տնանկաց կեցուսցէ. 14՚ի վաշխից չարաց փրկեսցէ զանձինս նոցա։ Պատուակա՛ն է անուն նորա առաջի նոցա. 15կեցցէ եւ տացի նմա յոսկւոյն Արաբացւոց։ Յաղօթս կացցեն առ նա յամենայն ժամ, եւ զօրհանապազ օրհնեսցեն զնա։ 16Եղիցի հաստատութիւն ընդ ամենայն երկիր, եւ ՚ի վերայ գլխոց լերանց։ Բարձրասցի՛ քան զԼիբանան պտուղ նորա. ծաղկեսցի ՚ի քաղաքի Տեառն որպէս խոտ երկրի։ 17Եղիցի անուն Տեառն օրհնեա՛լ յաւիտեան. զի յառաջ քան զարեւ է անուն նորա։ ՚Ի նա օրհնեսցին ամենայն ազգք երկրի, ամենայն ազինք երանիցեն նմա։ 18Օրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի որ առնէ զսքանչելիս միայն.
Կանոնս Գոբղայս. է̃
19եւ օրհնեալ է անուն սուրբ փառաց նորա յաւիտեան. եղիցի եղիցի։ Տունք. ի։ Գոբղայս. խզ։ ։ Սաղմոս. ժէ։ Տունս. մձ։