Սաղմոսներ

65

2Աղաղակեցէ՛ք առ ամենայն . սաղմո՛ս ասացէք անուան նորա, եւ տո՛ւք զփառս օրհնութեան նորա։ 3Ասացէ՛ք Աստուծոյ որպէս զի ահեղ են գործք քո. ՚ի բազում զօրութեան քում ստեցին քեզ թշնամիք քո։ 4Ամենայն երկիր երկիրպագցեն քեզ, սաղմոս ասասցեն քեզ, եւ սաղմոս ասասցեն անուան քում։ 5Եկա՛յք եւ տեսէք զգործս Աստուծոյ, որպէս զի ահե՛ղ են խորհրդովք՝ քան զամենայն որդւոց մարդկան։ 6Ո՛ դարձոյց զծովն ՚ի ցամաք, եւ ընդ գետս անցցեն յոտանաւոր։ Անդ ուրախ եղիցուք մեք ՚ի նա, 7որ տիրէն զօրութեամբ իւրով յաւիտենից։ Աչք նորա ՚ի հեթանոսս հային, ոյք դառնացուցին զնա մի՛ բարձրասցին յանձինս իւրեանց։ 8Օրհնեցէ՛ք հեթանոսք զԱստուած մեր, լսելի՛ արարէք զձայն օրհնութեան նորա։ 9Այն որ ետ զանձն իմ ՚ի կեանս, եւ ո՛չ ետ դողութիւն ոտից իմոց։ 10Փորձեցեր զմեզ Աստուած եւ քննեցեր, որպէս եւ քննի՛ արծաթ։ 11Իջուցեր զմեզ յորոգայթ՝ եդիր նեղութիւն ՚ի թիկունս մեր, 12եւ անցուցեր զմարդիկ ՚ի վերայ գլխոց մերոց։ Անցաք մեք ընդ հուր եւ ընդ , եւ հաներ զմեզ ՚ի հանգիստ։ 13Մտից ՚ի քո պատարագօք. տաց քեզ զուխտս իմ 14զոր խոստացան քեզ շրթունք իմ, զոր բերան իմ խօսեցաւ ՚ի նեղութեան։ 15Զողջակէզս ուղղալի՛ցս մատուցից քեզ խոյովք եւ խնկովք. եւ քեզ մատուցից զուարակս եւ նոխազս։ 16Եկա՛յք լուարո՛ւք ինձ, եւ պատմեցի՛ց ձեզ ամենեքեան ոյք երկնչիք յԱստուծոյ, որ ինչ արար անձին իմոյ։ 17Առ նա բերանով իմով կարդացի, եւ բարձր արարից զնա լեզուաւ իմով։ 18Զմեղս թէ տեսանէի ՚ի սրտի իմում, մի լուիցէ ինձ Տէր։ 19Վասն այսորիկ լուաւ Աստուած, եւ նայեցաւ ՚ի ձայն խնդրուածաց իմոց։ 20Օրհնեալ է Աստուած որ ո՛չ ՚ի բացէ արար զաղօթս իմ, եւ ո՛չ զողորմութիւն իւր յինէն։ Տունք. ժթ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)