Սաղմոսներ
64
2Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ՚ի Սիովն, եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ։ 3Լո՛ւր աղօթից իմոց, զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ։ 4Բանք անօրինաց զօրացան ՚ի վերայ մեր, զամպարշտութիւնս մեր դո՛ւ քաւեսցես։ 5Երանի զոր ընտրեցեր եւ ընկալար, եւ բնակեսցեն ՚ի գաւիթս քո։ Լցցո՛ւք մեք ՚ի բարութենէ տան քոյ, սուրբ է տաճար քո 6սքանչելի արդարութեամբ։ Լո՛ւր մեզ Աստուած փրկիչ մեր, յոյս ամենայն ծագաց երկրի եւ որ ՚ի ծով հեռի։ 7Ո պատրաստէ զլերինս զօրութեամբ իւրով, եւ զգեցեալ է զօրութիւն։ 8Ո խռովեցուցանէ զմեծութիւն ծովու, եւ զձայն ալեաց նորա ցածուցանէ։ 9Խռովեսցին հեթանոսք, եւ երկիցեն բնակիչք երկրի ՚ի նշանաց քոց։ Յելս առաւօտու եւ ընդ երեկո՛յս զուարճասցին. 10հայեցար յերկիր արբեցուցեր զնա, եւ բազում արարեր զմեծութիւն նորա։ Գետն Աստուծոյ լի եղեւ ջուրբ. պատրաստ արարեր զկերակուր նորա, զի ա՛յսպէս է պատրաստութիւն։ 11Զակօս նորա արբեցուցեր, եւ բազում արարեր զարմտիս նորա։ ՚Ի ցօղել նորա զուարթ եղիցի բոյս նորա. 12օրհնեսցի պսակ տարւոյ քաղցրութան քոյ։ Դաշտք քո լցցին պարարտութեամբ. 13պարարտասցին գեղեցկութիւնք անապատի։ 14Բլուրք ցնծութիւն զգեցցին, եւ զգեցցին խոյք մաքեաց։ Հովիտք բազում արասցեն ցորեան, աղաղակեսցեն եւ օրհնեսցեն։ Տունք. ժզ։