Սաղմոսներ

6

2Տէր՝ մի՛ սրտմտութեամբ քով յանդիմաներ զիս, եւ մի՛ բարկութեամբ քով խրատեր զիս։ 3Ողորմեա՛ ինձ Տէր զի հիւա՛նդ եմ ես. բժշկեա՛ զանձն իմ, զի խռովեցան ոսկերք իմ։ 4Անձն իմ յոյժ խռովեցաւ, եւ դու Տէր՝ մինչեւ յե՞րբ։ 5Դա՛րձ Տէր եւ փրկեա՛ զանձն իմ. կեցո՛ զիս Տէր ըստ ողորմութեան քում։ 6Զի ո՛չ ոք է որ ՚ի մահու յիշէ զքեզ, կամ ՚ի դժոխս խոստովան առնի առ քեզ։ 7Վաստակեցի ես ՚ի հեծութեան իմում, լուացի զամենայն գիշեր զմահիճս իմ. եւ արտասուօք իմովք զանկողինս իմ թացի։ 8Խռովեցաւ ՚ի սրտմտութենէ ակն իմ. մաշեցա՛յ ես ՚ի վերայ ամենայն թշնամեաց իմոց։ 9՚Ի բա՛ց կացէք յինէն ամենեքեան, ոյք գործէք զանօրէնութիւն։ 10Լուաւ Տէր ձայնի լալոյ իմոյ, լուաւ Տէր աղօթից իմոց. եւ Տէր զխնդրուածս իմ ընկալաւ։ 11Ամաչեսցեն եւ խռովեսցի՛ն յոյժ ամենայն թշնամիք իմ. դարձցին յետս եւ ամաչեսցե՛ն յոյժ վաղվաղակի եւ խռովեսցին։ Տունք. ժ։ Գոբղայս. լ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)