Սաղմոսներ
4
2՚Ի կարդալ իմում լուա՛ր ինձ Աստուած ըստ արդարութեան. ՚ի նեղութեան ինձ անդո՛րր արարեր. ողորմեա՛ ինձ եւ լո՛ւր աղօթից իմոց։ 3Որդի՛ք մարդկան՝ մինչեւ յե՞րբ էք խստասիրտք. ընդէ՞ր սիրէք զնանրութիւն, եւ խնդրէք զստութիւն։ 4Ծաներո՛ւք զի սքանչելիս արար Տէր սրբոյ իւրում. եւ Տէր լուիցէ՛ ինձ ՚ի կարդալ իմում առ նա։ 5Բարկանայք՝ եւ մի՛ մեղանչէք. զոր ինչ ասէք ՚ի սիրտս ձեր յանկողինս ձեր զղջացարո՛ւք։ 6Մատուցէ՛ք պատարագ արդարութեան, եւ յուսացարո՛ւք ՚ի Տէր։ Բազումք ասէին թէ ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն. 7նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց։ 8՚Ի պտղոյ ցորենոյ գինւոյ ձիթոյ իւրեանց լցուցե՛ր զնոսա։ 9Խաղաղութեամբ յայս եւ ՚ի սոյն ննջեսցո՛ւք եւ զարթիցուք. 10զի դու Տէր միայն առանձին յուսո՛վ քով բնակեցուցեր զմեզ։ Տունք. ը։