Սաղմոսներ
39
2Համբերելով համբերի՛ Տեառն, եւ նայեցաւ առ իս, 3եւ լուաւ աղօթից իմոց։ Եհան զիս ՚ի գբոյ տառապանաց, ՚ի կաւոյ եւ ՚ի տղմոյ։ Հաստատեաց ՚ի վերայ վիմի զոտս իմ, եւ ուղղեա՛ց զգնացս իմ։ 4Արկ ՚ի բերան իմ օրհնութիւն նոր, օրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ։ Տեսցեն բազումք եւ երկիցե՛ն եւ յուսասցին ՚ի Տէր. 5երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա։ Ո՛չ հայեցաւ նա ՚ի նանրութիւն, եւ ո՛չ ՚ի մոլութիւն սուտ։ 6Բազում արարեր դու Տէր Աստուած իմ զսքանչելիս քո. խորհրդոց քոց ո՛չ ոք է որ նմանէ քեզ։ Պատմեցի եւ խօսեցայ՝ եւ բազում եղեն քան զթիւ. 7ընդ զոհս եւ ընդ պատարագս ո՛չ հաճեցար, լսելիս հաստատեցեր ինձ. զողջակէզս եւ զվասն մեղացն ո՛չ խնդրեցեր։ 8Յայնժամ ասացի թէ ահաւասիկ գա՛մ ես, ՚ի գլուխս գրոց գրեալ է վասն իմ։ 9Առնել զկամս քո Աստուած իմ կամեցայ, եւ զօրէնս քո ՚ի մէջ որովայնի իմոյ։ 10Աւետարանեցից զարդարութիւնս քո յեկեղեցիս մեծս. ահա՛ շրթունս իմ ո՛չ արգելից ՚ի քէն։ Տէր դու գիտացեր 11զի զարդարութիւնս քո ո՛չ ծածկեցի ՚ի սրտի իմում, զճշմարտութիւն քո եւ զփրկութիւն քո։ Ասացի եւ ո՛չ թաքուցի զողորմութիւն քո, եւ ճշմարտութիւն քո ՚ի ժողովրդենէ մեծէ։ 12Այլ դու Տէր մի՛ հեռի առներ զգթութիւնս քո յինէն. զի ողորմութիւն քո եւ ճշմարտութիւն քո յամենայն ժամ ընկալցի զիս։ 13Շո՛ւրջ եղեն զինեւ չարք որոց ո՛չ էր նոցա թիւ, հասին ինձ անօրէնութիւնք իմ, եւ ես ո՛չ կարացի տեսանել։ Բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ, եւ սիրտ իմ եթո՛ղ զիս։ 14Կամեա՛ց Տէր փրկել զիս, եւ Տէր յօգնել ինձ նայեաց։ 15Ամաչեսցեն եւ յամօթ լիցին ոյք խնդրէին զանձն իմ բառնա՛լ զսա. դարձցին յետս եւ ամաչեսցեն՝ որ խնդրէին ինձ չար։ 16Կրեսցեն զամօ՛թ առ ժամայն վաղվաղակի, որ ասէին ինձ Վա՛շ վա՛շ։ 17Ցնծասցեն եւ ուրախ լիցին ՚ի քեզ, ամենեքեան որ խնդրեն զքեզ Տէր։ Ասասցեն յամենայն ժամ մե՛ծ է Աստուած, եւ ոյք սիրեն զփրկութիւնս քո։ 18Ես աղքատ եւ տնանկ եմ Աստուած խորհեա՛ զիս. օգնական եւ պաշտպան իմ, եւ դու Աստուած իմ մի՛ յամենար։ Տունք. իբ։ Գոբղայս. ծը։