Սաղմոսներ

18

2Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ՛ հաստատութիւն։ 3Օր՝ աւո՛ւր բղխէ զբան. եւ գիշեր՝ գիշերի՛ ցուցանէ զգիտութիւն։ 4Ո՛չ են բանք եւ ո՛չ են , որոց ո՛չ լսին ձայնք նոցա։ 5Ընդ ամենայն ե՛լ բարբառ նոցա, մինչեւ ՚ի ծագս աշխարհի ե՛ն խօսք նոցա։ 6Յարեւու եհար զխորան իւր, եւ ինքն որպէս փեսայ զի ելանէ՛ յառագաստէ իւրմէ, եւ ցնծայ նա որպէս սկայ յընթանալ զճանապարհս իւր։ 7՚Ի ծագաց երկնի՛ց են նորա, հանգիստ նորա մինչեւ ՚ի ծագս նորուն. եւ ո՛չ ոք իցէ որ թաքիցէ ՚ի տապոյ նորա։ 8Օրէնք Տեառն անբի՛ծ են եւ դարձուցանեն զհոգիս. վկայութիւն Տեառն հաւատարիմ, եւ իմաստո՛ւն առնէ զտղայս։ 9Արդարութիւն Տեառն ուղի՛ղ է եւ ուրախ առնէ զսիրտս, պատուիրանք Տեառն լոյս են եւ լո՛յս տան աչաց. երկեւղ Տեառն սուրբ, եւ մնայ յաւիտեան։ 10Դատաստանք Տեառն ճշմարիտ են, եւ արդար է նոյն։ 11Ցանկալի է նա քան զոսկի՝ եւ քան զակա՛նս պատուականս բազումս, քաղցր է նա քան զմեղու խորիսխ։ 12Քանզի ծառայ քո պահեսցէ զայս, ՚ի պահել նմա հատուցումն բազում։ 13Զյանցուածս իւր ո՞վ կարէ առնուլ ՚ի միտ. ՚ի գաղտնեաց իմոց սո՛ւրբ արա զիս Տէր, 14եւ յօտարէ պահեա՛ զծառայս քո։ Ապա թէ ո՛չ տիրեսցեն ինձ, յայնժամ անբիծ եղէց, եւ սո՛ւրբ եղէց ՚ի մեղաց մեծաց։ 15Եղիցին քե՛զ հաճոյ բանք բերանոյ իմոյ, եւ խորհուրդք սրտի իմոյ առաջի քո յամենայն . Տէր օգնական իմ եւ փրկիչ իմ։ Տունք. ժդ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)