Սաղմոսներ

118

Ալէլուիա. ՃԺԸ։

Ալէլուիա. ՃԺԸ։ [984]

1Երանեալ են անբիծք ՚ի ճանապարհի, եւ ոյք գնան յօրէնս Տեառն։ 2Երանի՛ ոյք քննեն զվկայութիւն նորա, բոլորով սրտի՛ւ իւրեանց խնդրեսցեն զնա։ 3Ո՛չ թէ որ գործեն զանօրէնութիւն, ՚ի ճանապարհս նորա գնասցեն։ 4Դու պատուիրեցեր զպատուիրանս քո, ՚ի պահել ինձ յոյժ։ 5Աւշ թէ յաջողեալ էին ճանապարհք իմ, պահել ինձ զարդարութիւնս քո։ 6Յայնժամ ես ո՛չ ամաչէի ՚ի զգուշանալ ինձ ՚ի պատուիրանս քո։ 7Խոստովան եղէց քեզ Տէր յուղղութիւն սրտի իմոյ. որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո։ 8Զիրաւունս քո պահեցի, մի՛ թողուր զիս մինչեւ ՚ի սպառ։ 9Ի՞ւ ուղղեսցէ երիտասարդ զճանապարհս իւր, այլ ՚ի պահել զբա՛նս քո։ 10Բոլորով սրտիւ իմով խնդրեցի զքեզ, մի՛ մերժեր զիս ՚ի պատուիրանաց քոց։ 11՚Ի սրտի իմում թաքուցի զբանս քո, որպէս զի մի՛ մեղայց քեզ։ 12Օրհնեալ ես դու Տէր, ուսո՛ ինձ զարդարութիւնս քո։ 13Շրթամբք իմովք պատմեցից զամենայն իրաւունս բերանոյ քոյ։ 14՚Ի ճանապարհս վկայութեանց քոց զուարճացայ, որպէս յամենայն ՚ի մեծութեան։ 15՚Ի պատուիրանս քո հոգացայ, եւ զգուշացա՛յ ՚ի ճանապարհս քո։ 16Զիրաւունս քո խօսեցայ, եւ ո՛չ մոռացայ զբանս քո։ 17Հատո՛ ծառայի քում, զի կեցից եւ պահեցից զբանս քո։ 18Զարթո՛ զաչս իմ, եւ նայեցա՛յց ՚ի սքանչելիս օրինաց քոց։ 19Պանդո՛ւխտ եմ ես յերկրի, մի՛ թաքուցաներ յինէն զպատուիրանս քո։ 20Փափաքեաց անձն իմ, ՚ի ցանկալ ինձ յիրաւունս քո յամենայն ։ 21Սաստեցե՛ր ամբարտաւանից. անիծեալ ոյք խոտորեցան ՚ի պատուիրանաց քոց։ 22՚Ի բա՛ց արա յինէն զնախատինս եւ զարհամարհանս, զի զվկայութիւնս քո խնդրեցի։ 23Քանզի նստան իշխանք եւ չարախօսէին զինէն. այլ ծառայ քո խորհէր յիրաւունս քո։ 24Զի վկայութիւնք քո խօ՛սք իմ էին, եւ խորհուրդք իմ արդարութիւն քո։ 25Մերձեցաւ անձն իմ ՚ի հող, Տէր կեցո՛ զիս ըստ բանի քում։ 26Զճանապարհս իմ պատմեցից քեզ՝ եւ լուար ինձ. ուսո՛ ինձ զարդարութիւնս քո։ 27՚Ի ճանապարհս արդարութեանց քոց իմաստո՛ւն արա զիս, եւ քննեցից զսքանչելիս քո։ 28Տքնեցաւ անձն իմ առ ՚ի ձանձրանալ, հաստատեա՛ զիս ՚ի բանս քո։ 29Զճանապարհս մեղաց ՚ի բա՛ց արա յինէն, եւ յօրէնս քո ողորմեա՛ց ինձ։ 30Զճանապարհս ճշմարտութեան քո ընտրեցի, եւ զիրաւունս քո ես ո՛չ մոռացայ։ 31Մերձեցայ ես ՚ի վկայութիւնս քո, Տէր մի՛ յամօթ առներ զիս։ 32՚Ի ճանապարհս պատուիրանաց քոց ընթացայ, զի անդո՛րր արարեր սրտի իմոյ։ 33Օրէնսգէ՛տ արա զիս Տէր ՚ի ճանապարհս իրաւանց քոց, եւ խնդրեցից զնա յամենայն ժամ։ 34Իմաստո՛ւն արա զիս, եւ քննեցից զօրէնս քո, եւ պահեցից զնա բոլորով սրտիւ իմով։ 35Առաջնորդեա՛ ինձ ՚ի շաւիղս պատուիրանաց քոց, զի ընդ նոսա հաճեցայ։ 36Խոնարհեցո՛ զսիրտ իմ ՚ի վկայութիւնս քո, եւ մի՛ յագահութիւն։ 37Դարձո՛ զաչս իմ զի մի՛ տեսից զնանրութիւն, ՚ի ճանապարհս քո կեցո՛ զիս։ 38Հաստատեա՛ ծառայի քում՝ զբան քո յերկեւղ քո։ 39Հա՛ն յինէն զնախատինս զոր եւ կարծեցի. զի դատաստանք քո քա՛ղցր են։ 40Ահա՝ ցանկացա՛յ պատուիրանաց քոց, յարդարութեան քում կեցո՛ զիս։ 41Եկեսցէ ՚ի վերայ իմ ողորմութիւն քո Տէր, եւ փրկութիւն քո ըստ բանի քում։ 42Տաց պատասխանի ոյք նախատեն զիս բանիւք. զի ես ՚ի բանս քո յուսացայ։ 43Մի՛ ՚ի բացէ առներ ՚ի բերանոյ իմմէ զբան ճշմարտութեան մինչեւ յոյժ, զի յիրաւունս քո յուսացայ։ 44Պահեցի զօրէնս քո յամենայն ժամ, յաւիտեան եւ յաւիտեա՛նս յաւիտենից։ 45Գնայի ես յանդորրու, զի զպատուիրա՛նս քո խնդրեցի։ 46Խօսէի զվկայութիւնս քո առաջի թագաւորաց, եւ ո՛չ ամաչէի։ 47Խորհէի ՚ի պատուիրանս քո զոր սիրեցի։ 48Ամբարձի զձեռս իմ ՚ի պատուիրանս քո զոր սիրեցի, եւ խորհէի՛ յարդարութեան քում։ 49Յիշեա՛ զբան ծառայի քոյ, յոր եւ յուսացուցե՛ր զիս։ 50Սա՝ մխիթարեսցէ՛ զիս ՚ի խոնարհութեան իմում. զի բանք քո կեցոյց զիս։ 51Ամբարտաւանք անիրաւեցա՛ն յիս յոյժ, այլ յօրինաց քոց ես ո՛չ խոտորեցայ։ 52Յիշեցի՛ զիրաւունս քո յաւիտենից Տէր, եւ մխիթարեցայ։ 53Տրտմութիւն կալաւ զիս ՚ի մեղաւորաց, եւ ոյք թողին զօրէնս քո։ 54Գովելի՛ են ինձ քո, ՚ի տեղւոջ պանդխտութեան իմոյ։ 55Յիշեցի ՚ի գիշերի զանուն քո Տէր, եւ պահեցի զօրէնս քո։ 56Սա եղեւ ինձ ճանապարհ ՚ի կեանս, զի զարդարութիւնս քո խնդրեցի։ Տունք. ծզ։

57Բաժին իմ ես դու Տէր, ասացի պահե՛լ զօրէնս քո։ 58Աղաչեցի զերեսս քո բոլորով սրտիւ իմով, ողորմեա՛ ինձ ըստ բանի քում։ 59Խորհեցայ ՚ի ճանապարհս իմ, եւ դարձուցի զոտս իմ ՚ի վկայութիւնս քո։ 60Պատրաստեցայ եւ ո՛չ խռովեցայ, զի պահեցի՛ զպատուիրանս քո։ 61Տոռունք մեղաց պատեցան զինեւ, այլ զօրէնս քո ես ո՛չ մոռացայ։ 62՚Ի մէջ գիշերի յառնէի խոստովա՛ն լինել առ քեզ Տէր, վասն իրաւա՛նց եւ արդարութեան քո։ 63Հաղո՛րդ էի ես ամենայն երկիւղածաց քոց, որոց պահեալ է զպատուիրանս քո։ 64Ողորմութեամբ քով Տէր լի՛ եղեւ , զարդարութիւնս քո ուսո՛ ինձ։ 65Քաղցրութիւն արարեր ընդ ծառայի քում Տէր, ըստ բանի՛ քում։ 66Քաղցրութիւն զխրատ եւ զգիտութիւն ուսո՛ ինձ, զի ՚ի պատուիրանս քո ես հաւատացի։ 67Մինչչեւ խոնարհեալ էի ես մեղայ, վասն այսորիկ զբանս քո պահեցի յոյժ։ 68Քաղցր ես դու Տէր, եւ քաղցրութեամբ քով ուսո՛ ինձ զարդարութիւնս քո։ 69Բազմացան յիս անիրաւութիւնք ամբարտաւանից. այլ ես՝ բոլորով սրտիւ իմով քննեցի զպատուիրանս քո։ 70Մածաւ որպէս կաթն սիրտք նոցա, այլ ես զօրէնս քո խօսեցայ։ 71 է ինձ զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսա՛յց զարդարութիւնս քո։ 72Բարի են ինձ օրէնք բերանոյ քոյ, քան զհազարս ոսկւոյ եւ արծաթոյ։ 73Ձեռք քո արարին եւ ստեղծին զիս, իմաստո՛ւն արա զիս՝ եւ ուսայց զպատուիրանս քո։ 74Երկիւղածք քո տեսցեն զիս եւ ուրախ եղիցին, զի ես ՚ի բանս քո յուսացայ։ 75Ծանեայ Տէր զի արդարութեամբ են դատաստանք քո. յիրաւի՛ խոնարհեցուցեր զիս։ 76Եղիցի ողորմութիւն ՚ի մխիթարել զիս, ըստ բանի քում զծառայս քո։ 77Եկեսցեն յիս գթութիւնք քո եւ կեցից, զի օրէնք քո իմ էին։ 78Ամաչեսցեն ամբարտաւանք որ ՚ի տարապարտուց անիրաւեցան յիս, այլ ես հոգացա՛յց ՚ի պատուիրանս քո։ 79Խրատեսցեն զիս երկիւղածք քո, եւ ոյք ճանաչեն զվկայութիւնս քո։ 80Եղիցի սիրտ իմ անբիծ յարդարութեան քում, զի մի՛ ամաչեցից։ 81Կարօտացաւ անձն իմ ՚ի փրկութիւնս քո, զի ես ՚ի բանս քո յուսացայ։ 82Սպասեցին աչք իմ բանի քում, ասացի ե՞րբ մխիթարեսցէ զիս։ 83Եղէ ես որպէս տի՛կ ՚ի պարզի, զի զարդարութիւնս քո ես ո՛չ մոռացայ։ 84Քանի՞ ինչ են աւուրք ծառայի քո, ե՞րբ արասցես ինձ իրաւունս ՚ի հալածչաց իմոց։ 85Պատմեցին ինձ անօրէնք զխորհուրդս, այլ ո՛չ որպէս զօրէնս քո։ 86Ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են, ՚ի նանի՛ր հալածեցին զիս օգնեա՛ ինձ։ 87Փոքր միւս եւս եւ կորուսանէին զիս յերկրէ, այլ ես ո՛չ թողի զպատուիրանս քո։ 88Ըստ ողորմութեան քում կեցո՛ զիս, եւ պահեցից զվկայութիւնս բերանոյ քո։ 89Յաւիտեան Տէր բան քո կայ յերկինս, 90ազգէ մինչեւ յազգ է ճշմարտութիւն քո։ Հաստատեցեր զերկիր, կա՛յ եւ մնայ։ 91Հրամանի քում մնայ տիւ, զի ամենայն ծառա՛յ քո է։ 92Եթէ ո՛չ օրէնք քո խօսք իմ էին, կանխա՛ւ եւս արդեւք կորուսեալ էի ՚ի խոնարհութեան իմում։ 93Յաւիտեան ո՛չ մոռացայ զարդարութիւնս քո, զի նոքօ՛ք կեցուցեր զիս։ 94Քո եմ ես եւ կեցո՛ զիս, զի զարդարութիւնս քո խնդրեցի։ 95Ինձ սպասեցին մեղաւորք ՚ի կորուսանել, զի զվկայութիւնս քո ես ՚ի մի՛տ առի։ 96Յամենայն կատարածի տեսի զվախճան, յոյժ անդո՛րր են ինձ պատուիրանք քո։ 97Որպէս սիրեցի զօրէնս քո, զօրհանապազ խօսք իմ էին։ 98Քան զթշնամիս իմ իմաստուն արարեր զիս ՚ի պատուիրանս քո, զի յաւիտեա՛ն իմ էին։ 99Քան զամենայն ուսուցիչ իմ իմաստուն եղէ, զի վկայութիւնք քո խօսք իմ էին։ 100Քան զծերս իմ իմաստուն եղէ, զի զպատուիրանս քո քննեցի։ 101Յամենայն ճանապարհաց չարաց արգելի՛ զոտս իմ, որպէս զի պահեցից զբանս քո։ 102Յիրաւանց քոց ես ո՛չ խոտորեցայ, զի դու օրէնսգէ՛տ արարեր զիս։ 103Որպէս զի քաղցր են ՚ի քիմս իմ բանք քո՝ քան զմեղր բերանոյ իմոյ։ 104՚Ի պատուիրանաց քոց իմացեալ՝ ատեցի՛ զամենայն ճանապարհս չարաց, զի դու օրէնսգէ՛տ արարեր զիս։ 105Ճրա՛գ է բան քո ոտից իմոց, եւ լոյս տայ շաւղաց իմոց։ 106Երդուայ եւ հաստատեցի, զի պահեցից զամենայն իրաւունս արդարութեան քո։ 107Խոնարհ եղէ մինչեւ յոյժ, Տէր կեցո՛ զիս ըստ բանի քում։ 108Ընդ կամս բերանոյ իմոյ հաճեա՛ Տէր, եւ զիրաւունս քո ուսո՛ ինձ։ 109Անձն իմ ՚ի ձեռս քո յամենայն ժամ, եւ զօրէնս քո ես ո՛չ մոռացայ։ 110Եդին ինձ մեղաւորք որոգայթ, ՚ի պատուիրանաց քոց ես ո՛չ մոլորեցայ։ 111Ժառանգեցի զվկայութիւնս քո յաւիտեան, զի ցնծութիւն է սրտի իմոյ։ 112Խոնարհեցուցի զսիրտ իմ առնել զարդարութիւնս քո յաւիտեան, վասն հատուցման։ 113Զանօրէնս ատեցի, եւ զօրէնս քո սիրեցի։ 114Օգնական եւ փրկի՛չ իմ ես դու, եւ ես ՚ի բանս քո յուսացայ։ 115՚Ի բա՛ց եղերուք յինէն չարք, եւ քննեցի՛ց զպատուիրանս Աստուծոյ իմոյ։ 116Օգնեա՛ ինձ ըստ բանի քում եւ կեցո՛ զիս, եւ մի՛ յամօթ առներ զիս ՚ի յուսոյ իմմէ։ 117Օգնեա՛ ինձ եւ ապրեցո՛ զիս, եւ խորհեցա՛յց յիրաւունս քո յամենայն ժամ։ 118Անարգեցեր զամենեսեան որ ապստա՛մբ եղեն յարդարութեանց քոց. զի անիրաւութեամբ են խորհուրդք նոցա։ 119Յանցաւորս համարեցայ զամենայն մեղաւորս երկրի, վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո։ 120Բեւեռեա՛ ընդ երկեւղ քո զմարմին իմ, զի ՚ի դատաստանաց քոց երկեա՛յց յոյժ։ Տունք. կդ։

121Արարի իրաւունս եւ արդարութիւն, մի՛ մատներ զիս ՚ի ձեռս նեղչաց իմոց։ 122Ընկա՛լ զծառայս քո ՚ի բարի, զի մի՛ ամբարտաւանք զզուեսցեն զիս։ 123Սպասեցին աչք իմ փրկութեան քում Տէր, եւ բանից արդարութեան քո։ 124Արա՛ ընդ ծառայի քում ըստ ողորմութեան քում, զարդարութիւնս քո ուսո՛ ինձ։ 125Ծառայ քո եմ ես, իմաստո՛ւն արա զիս, եւ ծանեայց զվկայութիւնս քո։ 126Ժամ է պաշտել զՏէր, խափանեցի՛ն զօրէնս քո։ 127Վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո, քան զամենայն եւ տպազիոն։ 128Ամենայն պատուիրանք քո աջողեցան ինձ, զի ատեցի՛ զճանապարհս չարաց։ 129Սքանչելի են վկայութիւնք քո, վասն այնորիկ քննեա՛ց զնոսա անձն իմ։ 130Յայտնութիւն բանից քոց լուսաւոր եւ իմաստո՛ւն առնէ զտղայս։ 131Զբերան իմ բացի եւ առի զհոգի, ՚ի պատուիրանս քո փափաքեաց անձն իմ։ 132Նայեա՛ առ իս եւ ողորմեա՛ ինձ, ըստ իրաւունս սիրողաց անուան քում։ 133Զճանապարհս իմ ուղի՛ղ արա ինձ ըստ բանի քում, եւ մի՛ տիրեսցեն ինձ ամենայն ։ 134Փրկեա՛ զիս ՚ի զրպարտութենէ մարդկան, եւ պահեցից զպատուիրանս քո։ 135Երեւեցո՛ զերեսս քո ՚ի ծառայս քո, եւ ուսո՛ ինձ զարդարութիւնս քո։ 136Վտակ ջուրց իջին յաչաց իմոց, զի ո՛չ պահեցին զօրէնս քո։ 137Արդար ես դու Տէր, եւ ուղի՛ղ են դատաստանք քո։ 138Պատուիրեցեր զարդարութիւն վկայութեանց քոց, եւ ճշմարիտ են յոյժ։ 139Մաշեաց զիս նախանձ քո, զի մոռացա՛ն զբանս քո թշնամիք իմ։ 140Ընտրեալ են բանք քո յոյժ, եւ ծառայ քո սիրեա՛ց զսա։ 141Մանուկ եմ ես արհամարհեալ, եւ զարդարութիւնս քո ես ո՛չ մոռացայ։ 142Արդարութիւն քո արդարութիւն յաւիտենից, եւ օրէնք քո ճշմարիտ են։ 143Նեղութիւն եւ վիշտք գտին զիս, եւ պատուիրանք քո խօ՛սք իմ էին։ 144Արդարութեամբ են վկայութիւնք քո յաւիտեան. իմաստո՛ւն արա եւ կեցո՛ զիս։ 145Կարդացի առ քեզ բոլորով սրտիւ իմով, լո՛ւր ինձ Տէր զի զարդարութիւնս քո խնդրեցի։ 146Աղաղակեցի առ քեզ եւ փրկեա՛ զիս, եւ պահեցից զվկայութիւնս քո։ 147Կանխեցի տարաժամու՝ աղաղակեցի, եւ ես ՚ի բանս քո յուսացայ։ 148Կանխեցին աչք իմ առաւօտու, ՚ի խօսել ինձ զբանս քո։ 149Ձայնի իմում լո՛ւր Տէր ըստ ողորմութեան քում, Տէր յիրաւունս քո կեցո՛ զիս։ 150Մերձեցուցին յիս հալածիչք իմ զանօրէնութիւն, զի յիրաւանց քոց հեռի՛ եղեն։ 151Մերձ ես դու Տէր, եւ ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են։ 152Իսկզբանէ ծանեայ ՚ի վկայութեանց քոց, զի յաւիտեան հաստատեցեր զնոսա։ 153Տե՛ս զխոնարհութիւն իմ եւ փրկեա՛ զիս, զի զօրէնս քո ես ո՛չ մոռացայ։ 154Դատեա՛ զդատաստան իմ եւ փրկեա՛ զիս, եւ ըստ բանի քում կեցո՛ զիս։ 155Հեռի է մեղաւորաց փրկութիւն, զի զիրաւունս քո ո՛չ պահեցին։ 156Գթութիւնք քո բազում են Տէր, եւ ըստ իրաւանց քոց կեցո՛ զիս։ 157Բազում են որ հալածեն եւ նեղեն զիս, ՚ի վկայութեանց քոց ես ո՛չ խոտորեցայ։ 158Հայէի յանագորոյնս եւ մաշէի, զի զպատուիրանս քո ո՛չ պահեցին։ 159Տե՛ս զի զպատուիրանս քո սիրեցի, Տէր ողորմութեամբ քո կեցո՛ զիս։ 160Սկիզբն բանից քոց ճշմարտութիւն է, յաւիտեա՛ն են ամենայն իրաւունք արդարութեան քո։ 161Իշխանք հալածեցին զիս ՚ի նանիր, եւ ՚ի բանից քոց երկեա՛ւ սիրտ իմ։ 162Ցնծացայ ես ՚ի բանս քո, որպէս այն որ գտանէ աւա՛ր բազում։ 163Զմեղս ատեցի եւ անարգեցի, եւ զօրէնս քո սիրեցի։ 164Եւթն անգամ յաւուր օրհնեցից զքեզ, վասն իրաւանց եւ արդարութեան քոյ։ 165Խաղաղութիւն բազում է այնոցիկ որ սիրեն զօրէնս քո, եւ ո՛չ գոյ ՚ի նոսա գայթագղութիւն։ 166Սպասեցի փրկութեան քում Տէր, եւ զպատուիրանս քո սիրեցի։ 167Պահեաց անձն իմ զվկայութիւնս քո, եւ սիրեա՛ց զնոսա յոյժ։ 168Պահեցի զպատուիրանս եւ զվկայութիւնս քո, զի ամենայն ճանապարհք իմ առաջի քո են։ 169Մերձեսցին խնդրուածք իմ առաջի քո Տէր, ըստ բանի քում իմաստո՛ւն արա զիս։ 170Մտցեն իմ առաջի քո Տէր, եւ բանիւ քով փրկեա՛ զիս։ 171Բղխեսցեն շրթունք իմ զօրհնութիւնս քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս քո։ 172Խօսեսցի լեզու իմ զբանս քո, զի ամենայն պատուիրանք քո արդարութեամբ են։ 173Եղիցի ձեռն քո կեցուցանել զիս, զի զպատուիրանս քո ընտրեցի։ 174Ցանկացայ փրկութեան քում Տէր, եւ օրէնք քո խօսք իմ էին։ 175Կեցցէ անձն իմ եւ օրհնեցից զքեզ, եւ իրաւունք քո օգնեսցեն ինձ։

Կանոնս Գոբղայս. է̃

176Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ, խնդրեա՛ զծառայս քո զի զպատուիրանս քո ես ո՛չ մոռացայ։ Տունք. ծզ։ ։ Սաղմոս. ժգ։ Տունս. յկբ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)