Թվոց գիրք

10

1Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ եւ ասէ. 2Արա՛ դու քեզ երկուս փողս կռածոյս, արծաթի՛ս արասցես զնոսա. եւ եղիցին քեզ ա՛զդ առնելոյ ժողովրդեանն, եւ չուելո՛յ բանակացն։ 3Եւ հարկանիցեն փո՛ղ նոքօք, եւ ժողովեսցի՛ ամենայն ժողովուրդն ՚ի դուռն խորանին վկայութեան։ 4Եւ եթէ ՚ի միումն հարկանիցեն փող՝ եկեսցեն առ քեզ իշխանքն զօրավարքն Իսրայէլի։ 5Եւ հարջի՛ք փող ազդեցութեան, եւ չուեսցեն բանակքն բանակեալք ընդ արեւելս։ 6Եւ հարկանիցէք զերկրորդ փողն ազդեցութեան, եւ չուեսցեն բանակքն բանակեալք ընդ հարաւ։ Եւ հարկանիցէք զերրո՛րդ փողն ազդեցութեան, եւ չուեսցեն բանակքն բանակեալք ընդ ծովակողմն։ Եւ հարկանիցէք զչորրո՛րդ փողն ազդեցութեան, եւ չուեսցեն բանակքն բանակեալք ընդ հիւսւսի. ազդեցութեա՛ն փող հարկանիցեն ՚ի չուելն իւրեանց։ 7Եւ յորժամ ժողովիցէք զժողովուրդն՝ եւ հարկանիցէք փող՝ եւ ո՛չ ազդեցութեան։ 8Եւ որդիքն Ահարոնի քահանայք հարցեն փող, եւ եղիցի ձեզ օրէ՛ն յաւիտենական յազգս ձեր։ 9Եւ եթէ ելանիցէք ՚ի պատարազմ յերկրի ձերում, ընդդիմակացացն որ կայցեն ձեզ հակառակ, ազդեսջի՛ք փողով եւ յիշատակեսջի՛ք առաջի Տեառն. եւ ապրիցէք ՚ի թշնամեացն ձերոց։ 10Եւ յաւուրս ուրախութեան ձերոյ, եւ յամսագլո՛ւխս ձեր հարկանիցէք փող. եւ ՚ի վերայ ողջակիզա՛ցն, եւ ՚ի վերայ զոհիցն փրկութեանց ձերոց. եւ եղիցի ձեզ յիշատա՛կ առաջի Տեառն ձերոյ. ե՛ս եմ Տէր ձեր։

11Եւ եղեւ յամին երկրորդի յամսեանն երկրորդի՝ որ օր քսա՛ն էր ամսոյն՝ վերացա՛ւ ամպն ՚ի խորանէն վկայութեան։ 12Եւ չուեցին որդիքն Իսրայէլի հանդերձ աղխի՛ւքն իւրեանց յանապատէն Սինայի. եւ եկաց ամպն յանապատին Փառանու։ 13Եւ չուեցի՛ն որդիքն Իսրայէլի ըստ բանի Տեառն ՚ի ձեռն Մովսիսի։ 14Եւ չուեցին նախ գունդք բանակի որդւոցն Յուդայ յառաջագոյն զօրուն իւրեանց. եւ ՚ի վերայ զօրացն նոցա Նաասոն որդի Ամինադաբայ։ 15Եւ ՚ի վերայ զօրաց որդւոցն Իսաքարայ՝ Նաթանայէլ որդի Սովգովրայ։ 16Եւ ՚ի վերայ զօրու ցեղի որդւոցն Զաբուղոնի՝ Եղիաբ որդի Քելլոնի։ 17Եւ իջուցանէին զխորանն, եւ չուէին. որդիքն Գեթսոնի եւ որդիքն Մերարեայ բառնային զխորանն։ 18Եւ չուէին գունդք բանակի որդւոցն Ռուբինի հանդերձ զօրուն իւրեանց. եւ ՚ի վերայ զօրու նոցա Էղ՚իսուր որդի Սեդիուրայ. 19եւ ՚ի վերայ զօրու ցեղի որդւոցն Շմաւոնի՝ Սաղ՚ամիէլ որդի Սուրիսադայի։ 20Եւ ՚ի վերայ զօրու ցեղի որդւոցն Գադայ Էղ՚իսափան որդի Ռագուելի։ 21Եւ չուեսցեն որդիքն Կահաթու բարձեալ զսրբութիւնսն. եւ կանգնեսցեն զխորանն մինչեւ այլքն հասանիցեն։ 22Եւ չուեսցեն գունդք բանակին Եփրեմայ հանդերձ զօրուն իւրեանց. եւ ՚ի վերայ զօրու նոցա Եղ՚իսամա որդի Սեմիուդայի. 23եւ ՚ի վերայ զօրու ցեղի որդւոցն Մանասէի՝ Գամաղիէղ՚ որդի Փադասուրայ. 24եւ ՚ի վերայ ցեղի որդւոցն Բենիամինի Աբիդան որդի Գեդէոնի։ 25Եւ չուեցին գունդք բանակի որդւոցն Դանայ յետո՛յ քան զամենայն բանակսն հանդերձ զօրուն իւրեանց. եւ ՚ի վերայ զօրու նոցա Աքիեզե՛ր որդի Ամիսադայի. 26եւ ՚ի վերայ ցեղի որդւոցն Ասերայ Փագեէլ որդի Եքրանայ. 27եւ ՚ի վերայ ցեղի որդւոցն Նեփթաղիմայ Աքիրա՛ն որդի Ենանայ։ 28Ա՛յս են զօրք որդւոցն Իսրայէլի. եւ չուեցին հանդերձ զօրուն իւրեանց։

29Եւ ասէ՛ ցՅոբաբ որդի Ռագուելի Մադիանացի ցաներն Մովսիսի. Ահա մեք չուեմք ՚ի տեղին զոր ասաց Տէր տա՛լ զնա մեզ. ե՛կ ընդ մեզ, եւ ՛ արասցուք քեզ. զի Տէր խոստացաւ բարութիւնս Իսրայէլի։ 30Եւ նա ասէ. Ո՛չ երթայց անդր, այլ յերկիրն իմ եւ յա՛զգն իմ գնացից։ 31Եւ ասէ ցնա. Մի՛ թողուր զմեզ. քանզի էիր ընդ մեզ յանապատին. եւ եղիցես ընդ մեզ ծե՛ր։ 32Եւ եղիցի թէ երթայցես ընդ մեզ, եւ լինիցին բարութիւնքն զոր ինչ արասցէ մեզ Տէր բարի, արասցո՛ւք եւ քեզ։

33Եւ չուեցին ՚ի լեռնէ անտի Տեառն երեքօրեայ ճանապարհ. եւ տապանակ ուխտին Տեառն յառաջագո՛յն քան զնոսա երթայր երեքօրեա՛յ ճանապարհաւ, դիտել նոցա հանգիստ։ 34Եւ ամպն հովանի՛ ունէր ՚ի վերայ նոցա ՚ի տուէ ՚ի չուել նոցա ՚ի բանակէ անտի։ 35Եւ եղեւ ՚ի չուել տապանակին՝ ասէ՛ Մովսէս. Արի՛ Տէր՝ եւ ցրուեսցին թշնամիք քո, փախիցե՛ն ամենայն ատելիք քո։ 36Եւ ՚ի դադարելն ասէ. Դարձի՛ր Տէր ՚ի հազարաւորս եւ ՚ի բիւրաւո՛րս Իսրայէլի։ Եւ ամպն հովանի՛ ունէր ՚ի վերայ նոցա ՚ի տուէ ՚ի չուել նոցա ՚ի բանակէ անտի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)