Թվոց գիրք
1
1Եւ խօսեցա՜ւ Տէր ընդ Մովսիսի՝ յանապատին Սինայի, ՚ի խորանն վկայութեան, ՚ի միո՛ւմ ամսեանն երկրորդի. յամին երկրորդի ելանելոյ նորա յերկրէն Եգիպտացւոց. ասէ. 2Առէ՛ք զհամար ամենայն ժողովրդեան որդւոցն Իսրայէլի, ըստ ազգս։ ըստ տա՛նց նահապետաց, ըստ թուոց յանուանէ՝ ըստ գլխոցն նոցա. 3ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանիցէ ՚ի զօրսդ Իսրայէլի, հանդէ՛ս առնել նոցա հանդերձ զօրութեամբ իւրեանց։ դո՛ւ եւ Ահարոն առնիցէք նոցա հանդէս։ 4Եւ ընդ ձե՛զ լիցին իւրաքանչիւր ըստ ցեղի, իւրաքանչիւր իշխան, ըստ տանց նահապետաց լինիցին։ 5Եւ ա՛յս են անուանք արանցն՝ որ յանդիմա՛ն լինիցին ընդ ձեզ։ Ռուբինի՝ Եղիսուր որդի Սադիուրայ։ 6Շմաւոնի՝ Սաղամիէլ որդի Սուրիսադայի։ 7Յուդայի՝ Նաասոն որդի Ամինադաբայ։ 8Իսաքարայ՝ Նաթանայէլ որդի Սովգարայ։ 9Զաբուղոնի՝ Եղիաբ որդի Քելլոնայ։ 10Որդւոցն Յովսեփայ, Եփրեմի՝ Եղիսամայ որդի Եմիուդայ։ Մանասէի՝ Գամաղիէլ որդի Փադասուրայ։ 11Բենիամինի՝ Աբիդան որդի Գեդէոնի։ 12Դանայ՝ Աքիեզեր որդի Միսադանայ։ 13Ասերայ՝ Փագիէլ որդի Եքրանայ։ 14Գադայ՝ Եղիասփան որդի Ռագուէլի։ 15Նեփթաղիմայ՝ Աքիրէ որդի Ենանայ։ Գադայ՝ Եղիասփան որդի Ռագուէլի։ Ասերայ՝ Փագիէլ որդի Եքրանայ։ 16Սոքա՛ են անուանիք ժողովրդեանն. իշխա՛նք ցեղիցն ըստ նահապետաց հազարապե՛տք Իսրայէլի։ 17Եւ առին Մովսէս եւ Ահարոն զարսն զայնոսիկ՝ որք յանուանէն կոչեցան. 18եւ զամենայն ժողովուրդն ժողովեցին ՚ի միում ամսեանն երկրորդի, յամին երկրորդի։ Եւ մտին ՚ի հանդէս ըստ ազգաց իւրեանց, ըստ նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ՚ի քսանամենից եւ ՚ի վեր. ամենայն արու ըստ գլխո՛ց իւրեանց. 19որպէս հրամայեաց Տէր Մովսիսի. եւ մտին ՚ի հանդէս յանապատին Սինայ։ 20Եւ եղեն որդիք Ռուբինի՝ անդրանկանն Իսրայէլի, ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայնի որ ելանէր ՚ի զօրսն Իսրայէլի. հանդէս նոցա 21յազգէն Ռուբինի, քառասուն եւ վեց հազար եւ հինգ հարիւր։ 22Եւ որդւոցն Շմաւոնի ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլուխս իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանէր ՚ի զօրս Իսրայէլի հանդէս նոցա 23՚ի ցեղէն Շմաւոնի, յիսուն եւ ինն հազար եւ երեք հարիւր։ 24Եւ որդւոցն Յուդայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝ ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանէր ՚ի զօրս հանդէս նոցա 25՚ի ցեղէն Յուդայ՝ եւթանասուն եւ չորք եւ հազարք եւ վեց հարիւր։ 26Եւ որդւոցն Իսաքարայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայնի որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 27՚ի ցեղէն Իսաքարայ, յիսուն եւ չորք հազարք եւ չորեքհարիւր։ 28Եւ որդւոցն Զաբուղոնի, ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 29՚ի ցեղէն Զաբուղոնի, յիսուն եւ եւթն հազար եւ չորեքհարիւր։ 30Եւ որդւոցն Յովսեփայ՝ որդւոց Եփրեմի՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց նոցա, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 31՚ի ցեղէն Եփրեմի, քառասուն հազար եւ հինգհարիւր։ 32Եւ որդւոցն Մանասէի՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 33՚ի ցեղէն Մանասէի, երեսուն եւ երկու հազար եւ երեք հարիւր։ 34Եւ որդւոցն Բենիամինի՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 35՚ի ցեղէն Բենիամինի, երեսուն եւ հինգ հազար եւ չորեքհարիւր։ 36Եւ որդւոցն Գադայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայնի որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 37՚ի ցեղէն Գադայ, քառասուն եւ հինգ հազար եւ վեց հարիւր եւ յիսուն։ 38Եւ որդւոցն Դանայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 39՚ի ցեղէն Դանայ, վաթսուն եւ երկու հազարք եւ եւթն հարեւր։ 40Եւ որդւոցն Ասերայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայնի որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 41՚ի ցեղէն Ասերայ, քառասուն եւ մի հազար եւ չորեքհարիւր։ 42Եւ որդւոցն Նեփթաղիմայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայնի որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա 43՚ի ցեղէն Նեփթաղիմայ, յիսուն եւ երեք հազարք եւ չորեքհարիւր։ Եւ որդւոցն Գադայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայնի որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա ՚ի ցեղէն Գադայ, քառասուն եւ հինգ հազար եւ վեց հարիւր եւ յիսուն։ Եւ որդւոցն Ասերայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայնի որ ելանէր ՚ի զօրու հանդէս նոցա ՚ի ցեղէն Ասերայ, քառասուն եւ մի հազար եւ չորեքհարիւր։ 44Ա՛յս է հանդէս՝ զոր արարին Մովսէս եւ Ահարոն եւ իշխանքն Իսրայէլի, երկոտասան իշխանք. ա՛յր մի ըստ միում ազգի, ըստ ցեղից տանց նահապետաց իւրեանց էին։ 45Եւ եղեւ ամենայն հանդէս որդւոցն Իսրայէլի հանդերձ զօրու իւրեանց ՚ի քսանամենից եւ ՚ի վեր, ամենայն որ ելանէր ՚ի պատերազմ ՚ի միջոյ Իսրայէլի։ 46Եւ եղեն ամենայն անցեալքն ՚ի հանդիսին վեց հարիւր հազար, եւ երեք հազար եւ վեց հարեւր եւ յիսուն։ 47Բայց Ղեւտացիքն ՚ի ցեղէ ազգի իւրեանց ո՛չ անցին ՚ի հանդիսի ընդ որդիսն Իսրայէլի։
48Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ եւ ասէ. 49Տեսջի՛ր զազգն Ղեւեայ մի՛ խառնեսցես ընդ նոսա ՚ի հանդէս, եւ զհամար նոցա մի՛ առնուցուս ՚ի մէջ որդւոցն Իսրայէլի. 50եւ կացուսցես զՂեւտացիսն ՚ի վերայ խորանին վկայութեան, եւ ՚ի վերայ ամենայն կահի նորա, եւ ՚ի վերայ ամենայնի որ ինչ է ՚ի նմա։ Եւ նոքա՛ բարձցեն զխորանն, եւ զամենայն կահ նորա. եւ նոքա՛ պաշտեսցեն ՚ի նմա. եւ շո՛ւրջ զխորանաւն բանակեսցին։ 51Եւ ՚ի չուել խորանին՝ իջուսցե՛ն զնա Ղեւտացիքն, եւ ՚ի բանակել խորանին կանգնեսցեն զնա Ղեւտացիքն. եւ այլազգի որ մերձեսցի ՚ի նա՝ մեռցի՛։ 52Եւ բանակեսցին որդիքն Իսրայէլի ա՛յր ըստ իւրաքանչիւր կարգի, եւ ա՛յր ըստ իւրաքանչիւր նահապետութեան հանդերձ զօրո՛ւ իւրեանց։ 53Բայց Ղեւտացիքն բանակեսցի՛ն շուրջ զխորանա՛ւն վկայութեան յանդիման Տեառն. եւ ո՛չ լինիցին մեղք ՚ի մէջ որդւոցն Իսրայէլի. եւ պահեսցեն Ղեւտացիքն զպահպանութիւն խորանին վկայութեան։ 54Եւ արարին որդիքն Իսրայէլի ըստ ամենայնի, որպէս պատուիրեա՛ց Տէր Մովսիսի եւ Ահարոնի նո՛յնպէս եւ արարին։