Միքիա մարգարեյի գիրք
5
1Արդ պաշարեսցի դուստրն ցանգով. զի նեղութիւն կարգեաց ՚ի վերայ ձեր. գաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց Իսրայէլի։
2Եւ դո՛ւ Բեդղահէմ տուն Եփրաթայ սակաւաւոր՝ իցե՛ս լինել ՚ի հազարաւո՛րս Յուդայ. ՚ի քէ՛ն ելցէ ինձ լինել իշխան Իսրայէլի. եւ ելք նորա իսկզբանէ աւուրց աշխարհի։ 3Վասն այնորիկ տացէ զնոսա մինչեւ ՚ի ժամանա՛կ ծննդականին. ծնցի՝ եւ մնացորդք եղբարց նորա դարձցին առ որդիսն Իսրայէլի։ 4Եւ կացցէ՛, եւ տեսցէ՛ եւ հովուեսցէ՛ հօտի իւրոյ զօրութեամբ Տեառն, եւ ՚ի փառս անուան Տեառն Աստուծոյ իւրեանց հաստատեսցին։ Զի այժմ մեծասցին մինչեւ ՚ի ծա՛գս երկրի. 5եւ եղիցի նմա խաղաղութիւն. յորժամ եկեսցէ Ասորեստանեայն յերկիր ձեր՝ եւ յորժամ հասցէ յաշխարհ ձեր. յարուսցէ ՚ի վերայ նորա եւթն հովիւ՝ եւ ո՛ւթ վարիչ մարդկան։ 6Եւ հովուեսցեն զԱսորեստանեայն սրով. եւ զերկիրն Նեբրովթայ ՚ի պատնիշի իւրում. եւ փրկեսցէ զքեզ յԱսորեստանւոյն՝ յորժամ եկեսցէ յերկիր ձեր. եւ յորժամ հասցէ ՚ի վերայ սահմանաց ձերոց։ 7Եւ եղիցի մնացորդքն Յակոբայ ՚ի հեթանոսս ՚ի մէջ ազգաց բազմաց՝ իբրեւ զցօղ անկեալ ՚ի Տեառնէ, եւ իբրեւ զգառինս ՚ի վերայ սիզոյ, որպէս զի ժողովեսցէ եւ մի՛ մի. եւ մի՛ մնասցէ ՚ի մէջ որդւոց մարդկան։ 8Եւ եղիցին մնացորդքն Յակոբայ ՚ի հեթանո՛սս ՚ի մէջ ազգաց բազմաց իբրեւ զառեւծ ՚ի մէջ խաշին յանտառի, եւ իբրեւ զկորիւն առիւծու՝ ՚ի մէջ հօտից խաշանց. զոր օրինակ յորժամ անցեալ զատուցանիցէ՛ եւ յափշտակիցէ՝ եւ ո՛չ ոք իցէ որ թափիցէ։ 9Բարձրասցի՛ ձեռն քո ՚ի վերայ նեղչաց քոց, եւ ամենայն թշնամիք քո սատակեսցին։ 10Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր. սատակեցից զերիվարս քո ՚ի միջոյ քումմէ, եւ կորուսից զկառս քո. 11եւ սատակեցից զքաղաքս երկրի քոյ, եւ բարձից զամենայն ամուրս քո. եւ բարձից զամենայն կախարդութիւնս քո ՚ի ձեռաց քոց. եւ հարցուկք ո՛չ եղիցին ՚ի քեզ։ 12Ջնջեցից զդրօշեալս քո, եւ զարձանս քո ՚ի միջոյ քումմէ. եւ ո՛չ եւս երկիրպագցես գործոց ձեռաց քոց։ 13Եւ կոտորեցից զանտառսդ ՚ի միջոյ քումմէ, եւ ապականեցից զքաղաքս քո, 14եւ արարից բարկութեամբ եւ սրտմտութեամբ վրէժխնդրութիւն ՚ի մէջ ազգաց. փոխանակ զի ո՛չ լուան։